Բաթումիի գիշատիչ թռչունների հաշվարկ

image002Գիշատիչ թռչունները կենդանական աշխարհի կարևոր մասն են կազմում` հանդիսանալով էկոհամակարգի առողջության ցուցանիշ: Գիշատիչների թվաքանակի փոփոխությունը կարող է վկայել տարբեր բնապահպանական խնդիրների մասին: Գիշատիչ թռչունների թվաքանակը հասկանալու ամենադյուրին ճանապարհներից մեկը վերջիններիս միգրացիային հետևելն է, քանի որ այդ ժամանակահատվածում նրանք հավաքվում են հատուկ տարածքներում, որոնք կոչվում են “bottleneck sites” կամ «հավաքատեղիներ»:

Նմանատիպ վայրերից մեկը գտնվում է Բաթումիի մոտ, Արևմտյան Վրաստանում (Աջարիա), Սև ծովի ափին, որը գիշատիչ թռչունների թվաքանակի մասին պատկերացում տվող մեկ այլ վայրի՝ Արևելյան Թուրքիայի Բորչկա քաղաքի մոտ է: Հարյուր հազարավոր գիշատիչ թռչուններ անցնում են այդ տարածքով աշնանային միգրացիայի ժամանակ (օգոստոսի վերջից մինչև հոկտեմբեր):

2009 թ.-ին հաշվարկի նախաձեռնությանը միացան նաև այլ երկրներ, ինչպիսիք են Թուրքիան, Ֆրանսիան, Շվեդիան, Հոլանդիան, Բելգիան, Վրաստանը և այլն: Հաշվարկում մասնակցելուց բացի,  «Հայաստանի թռչուններ» ծրագիրը մասնակցել է նաև «Երիտասարդ թռչնագետների փոխանակման ծրագրի»  կազմակերպմանն ու իրականացմանը, որի նպատակն է միավորել տարբեր երկրների թռչնագետների:

Այս նախագծի շրջանակներում «Հայաստանի թռչուններ» ծրագրի թիմը Հայաստանում ծրագրին մասնակցելու հայտարարություն է տարածել, հարցազրույցներ անցկացրել դիմորդների հետ և ընտրել առավել համապատասխան թեկնածուներին:  Բաթումի մեկնելուց առաջ ընտրված մասնակիցները Հայաստանում մասնակցել են դասընթացների, ինչպես լսարանում, այնպես էլ դաշտում:

«Հայաստանի թռչուններ» ծրագրի թիմը յուրաքանչյուր մասնակցին տրամադրել է «Հայաստանի թռչուններ» դաշտային ուղեցույցը և հեռադիտակ ամբողջ հաշվարկի ընթացքում օգտագործման համար:

Ավելին՝ Ծրագրերի համար => Բաթումիի գիշատիչների հաշվարկ

Comments are closed, but trackbacks and pingbacks are open.