You are here: Home Առանց կատեգորիայի Դասընթաց «Երիտասարդություն և քաղաքացիական հասարակություն»

Դասընթաց «Երիտասարդություն և քաղաքացիական հասարակություն»

Ակադեմիաի մասին | Մենթորների դասընթաց | ԴԵրիտասարդության և քաղհասարակության դասընթաց | Երիտասարդության և քաղհասարակության քայլը՝ նախագծային առաջարկների մշակում |  Երիտասարդության և քաղհասարակության՝ նախագծերի իրականացում | Եզրափակիչ փառատոն | Նյութեր |  Կապ

«Երիտասարդության և քաղհասարակության քայլը դեպի կայուն էներգետիկա գյուղական համայնքներում»
դասընթացը
կայուն էներգետիկայի ոլորտում կազմակերպվում  է Գետիկի հովտի շրջանի և շրջակա համայնքների երիտասարդների, քաղաքացիական հասարակության և բնակիչների համար: Դասընթացը տեղի կունենա 2018թ. սեպտեմբերի 15-ից 16-ը Ճամբարակում: Դասընթացը ներառելու է նաև գաղափարներ մշակելու նիստեր, որտեղ մասնակիցները կարող են մտածել և քննարկել կայուն էներգետիկայի վերաբերյալ լուծումների այն գաղափարները, որոնք կարող են իրականացվել իրենց համայնքներում:

Դասընթացի եզրափակիչ նիստի ընթացքում մասնակիցները խմբերի կբաժանվեն նախագծային առաջարկների մշակման աշխատանքների համար, և յուրաքանչյուր խմբին կմիանա մի մենթոր: Մենթորների դերը կայուն էներգետիկայի վերաբերյալ նախագծային առաջարկների մշակման ընթացքում մասնակիցներին ուղղորդելու և  աջակցելու մեջ է: Մենթորներին կտրամադրվի ուղևորափոխադրում  դեպի Ճամբարակ և հետ, ինչպես նաև հյուրանոցային կացություն:

Գետիկի հովտում  անցկացվող «Կայուն էներգետիկայի ակադեմիա 2018»-ի տեղային համակարգողն է Ճամբարակ զարգացման հիմնադրամը:

Ճամբարակի դասընթացին մասնակցելու համար կապ հաստատեք Պրն. Կարեն Բալյանի հետ՝

Էլ. հասցե՝ [email protected]

Հեռ՝ (+374 96) 080850

 

Ճամբարակի դասընթացի օրակարգը՝ օր 1 և օր 2

Ամսաթիվ՝ սեպտեմբերի 15 և 16

Վայր՝ 73 Գարեգին Նժդեհ, ք. Ճամբարակ