«Երիտասարդության և քաղաքացիական հասարակության գործողություն»` նախագծային առաջարկների մշակում

Ակադեմիաի մասին | Մենթորների դասընթաց | Երիտասարդության և քաղհասարակության դասընթաց | Երիտասարդության և քաղհասարակության քայլը՝ նախագծային առաջարկների մշակում |  Երիտասարդության և քաղհասարակության քայլը՝ նախագծերի իրականացում | Եզրափակիչ փառատոն | Նյութեր |  Կապ

«Երիտասարդության և քաղհասարակության» դասընթացից հետո, որը տեղի է ունեցել Գետիկի հովտում, յուրաքանչյուր մասնակից հրավիրվել է մշակելու կայուն էներգետիկայի վերաբերյալ նախագծի առաջարկ, որը կարող է իրականացվել իր համայնքում:

Ծրագրի առաջարկները պետք է պատրաստ լինեն մինչև հոկտեմբերի 14-ը՝ Դրամաշնորհային հանձնաժողովի կողմից գնահատման համար: Նախագծային առաջարկները գնահատվելու են մի քանի գնահատման չափանիշներով:

 

  • Դուք կարող եք գտնել մանրամասները, ժամկետները և գնահատման չափանիշները ամբողջությամբ հետևյալ փաստաթղթում՝

Կայուն Էերգետիկայի Ակադեմիա 2018 նախագծերի մշակման գնահատման չափանիշները և մանրամասները

  • Խնդրում ենք օգտագործել ստորև բերված ձևաչափը` ձեր նախագծային առաջարկները մշակելու համար: Խնդրում ենք համոզվել, որ դուք լրացրել եք բոլոր անհրաժեշտ տեղեկությունները՝

Կայուն էներգետիկայի ակադեմիա 2018-ի նախագծային առաջարկների մշակման ձևաչափ

 

Նախագծային առաջարկների մշակման մանրամասները՝ մասնակիցների և մենթորների համար

Իրավասություն

Այս ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր դիմորդ պետք է ներկայացնի միայն մեկ նախագիծ: Դիմորդը պետք է մասնակցած լինի Գետիկ Հովիտում տեղի ունեցած Կայուն էներգետիկայի ակադեմիա 2018-ի «Երիտասարդության և քաղհասարակության դասընթացի» առնվազն մեկ օրվան:

Յուրաքանչյուր մասնակից (անկախ նրանից, նախագծի դիմորդ է, թե ոչ) պետք է նախագիծ ներկայացնող միայն մեկ թիմի անդամ լինի: Միևնույն անձը չի կարող մասնակցել մեկից ավելի նախագծի:

Նախագծի առաջարկը պետք է անդրադառնա կայուն էներգետիկայի բնագավառում որևէ խնդրի:

Վերջնաժամկետներ

Առաջարկը պետք է ներկայացվի ոչ ուշ, քան վերջնաժամկետը (Հոկտեմբերի 14, 2018):

Նախագծի առաջարկները կգնահատվեն ներկայացնելու վերջնաժամկետից հետո մեկ շաբաթվա ընթացքում: Հաղթող նախագծերը կներկայացվեն մինչև հոկտեմբերի 21-ը, 2018թ.:

Հաղթող նախագիծը պետք է ամբողջությամբ իրականացվի դրամաշնորհը ստանալուց հետո չորս շաբաթների ընթացքում: (Վերջնաժամկետը՝ նոյեմբերի 18, 2018)

Ընտրության ընթացք

Դրամաշնորհի տրամադրման համար կազմված հանձնաժողովը անհատապես կկարդա և կգնահատի յուրաքանչյուր առաջարկ: Հանձնաժողովը կգնահատի 8 չափանիշներից յուրաքանչյուրը: Հաղթող նախագիծը որոշելու համար յուրաքանչյուր նախագծի առաջարկի համար հանձնաժողովի անդամներից յուրաքանչյուրի գնահատականները կմիջինացվեն:

Ֆինանսավորման հավակնելու համար նախագիծը միջինում պետք է ստանա առավելագույն միավորների 50%-ից ավելին:

Թափանցիկություն

Դիմորդներին կտրամադրվի բավարար բացատրություն մեկնաբանությունների միջոցով:

Դրամաշնորհի գումար

Դրամաշնորհի առավելագույն գումարն է 283815 դրամ (500 եվրոյին համարժեք): Արդյունավետ և հաղթող նախագծերը պարտադիր չէ, որ պահանջեն դրամաշնորհի առավելագույն գումարը:

 

Խնդրում ենք ձեր նախագծի առաջարկներն էլեկտրոնային տարբերակով ուղարկել հետևյալ երկու էլ. հասցեներին՝