You are here: Home Առանց կատեգորիայի Մենթորների դասընթաց

Մենթորների դասընթաց

Ակադեմիաի մասին | Մենթորների դասընթաց | Երիտասարդության և քաղհասարակության դասընթաց | Երիտասարդության և քաղհասարակության քայլը՝ նախագծային առաջարկների մշակում |  Երիտասարդության և քաղհասարակության քայլը՝ նախագծերի իրականացում | Եզրափակիչ փառատոն | Նյութեր |  Կապ

 

«Մենթորների  դասընթաց»-ը տեղի է ունեցել 2018թ. օգոստոսի 24-ին և 25-ը, ժամը 10:00-ից 16:45-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում: Դասընթացի նպատակն էր պատրաստել մասնակիցներին՝ հետագայում ուղղորդելու  և օգնելու համայնքների երիտասարդներին կայուն էներգետիկայի վերաբերյալ նախագծային առաջարկների մշակմանը հարցում: Առաջարկները, որոնք մշակվելու են, կարող են ներառել լուծումների լայն շրջանակ, այդ թվում՝ շենքերի էներգաարդյունավետություն, արևային ջրատաքացուցիչների տեղադրում, վառարանների էներգաարդյունավետության բարձրացում, համայնքային էներգիայի բարելավման կարիքների գնահատում, համայնքային շենքերի էներգետիկ աուդիտի և այլ թեմաներ:

«Մենթորների  դասընթաց»-ին մասնակցել են նրանք, ովքեր մասնակցել են 2016 կամ 2017 թվականների Ակադեմիաների դասընթացներից որևէ մեկին,: Երևանից դուրս բնակվողներին տրամադրվել է ուղևորափոխադրում և հյուրանոցային կացություն:

«Մենթորների դասընթաց»-ը հաջողությամբ ավարտածներին կտրվի մասնակցության  վկայական և նրանք կհրավիրվեն, որպես նախագծային առաջարկների մշակման մենթոր, ծրագրի հաջորդ դասընթացին, որը տեղի կունենա 2018թ. սեպտեմբերի 15-ից 16-ը Ճամբարակում:

 

«Մենթորների  դասընթաց»-ի օրակարգը՝ օր 1 և օր 2

Ամսաթիվ՝ օգորստոս 24 և օգոստոս 25

Վայր՝ Հայաստանի ամերիկյան համալսարան

Լուսանկարներ՝ Օր 1Օր 2