Ժամանակահատված՝

Յուրաքանչյուր տարվա օգոստոսի 5-ից դեկտեմբերի 5-ը

Յուրաքանչյուր տարվա մարտի 5-ից հուլիսի 5-ը

 

Վերջնաժամկետ՝ դիմումները պետք է ներկայացվեն  յուրաքանչյուր դասընթացի մեկնարկից 6 ամիս առաջ:

Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը տրամադրում է երաշխավորագրեր՝ Փենսիլվանիայի Քեմփթոն քաղաքի «Հոք մաունթին» արգելոցի Յակոբեան բնապահպանման ուսուցման կենտրոնում Միջազգային ուսուցման ծրագրին մասնակցելու համար:

Միջազգային ուսուցման ծրագրի միջոցով «Հոք մաունթին» արգելոցի Յակոբեան բնապահպանման ուսուցման կենտրոնը սովորելու և գործնական փորձառություն ձեռք բերելու հնարավորություն է ընձեռում այն անձանց, ովքեր մասնագիտանում են բնական ռեսուրսների պահպանման ոլորտում, մասնավորապես՝ գիշատիչ թռչունների պահպանման  հարցում:

Դասընթացի ընթացքում մասնակիցները՝

  • Ապրում են տեղանքում չորս ամիս:
  • Սովորում են բնապահպանման գիտության և կրթության հիմնական մեթոդները:
  • Ձեռք են բերում մոնիտորինգի և բնապահպանման կրթության փորձ արգելոցում:
  • Սովորում են աշխատել կամավորների, այցելուների և դպրոցական խմբերի հետ:
  • Սովորում են դիմել դրամաշնորհների և ֆինանսավորել իրենց սեփական հետազոտական ​​ծրագրերը:
  • Աշխատում են թե՛ անհատական, թե՛ խմբային նախագծերում:
  • Բնության «մեկնաբանության» փորձ և հմտություններ են կիրառում արգելոցում:
  • Սովորում են միգրացիայի մոնիտորինգի կիրառման վերջին մեթոդները:
  • Սովորում են արբանյակային հեռուստաչափություն, եզրապատում և GIS քարտեզագրում:
  • Զարգացնում են բազմամշակութային իրազեկությունը և միջազգային համագործակցության հմտությունները:

«Հոք մաունթին» արգելոցը տարեկան վերապատրաստում է բարձր որակավորում ունեցող 14 անձ: Դասընթացի ապագա մասնակիցները ընտրվում են խիստ մրցակցային գործընթացի միջոցով:

Ծրագիրը հոգում  է ճանապարհորդության, կացության և սննդի ծախսերը:

Հայաստանի և Վրաստանի շահագրգիռ թեկնածուները կարող են ուղարկել իրենց տվյալները  Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոն՝  նախնական ընտրության համար:

Թեկնածուները պետք է  տիրապետեն անգլերեն լեզվի և մեծ հավանականությամբ  շարունակեն իրենց կարիերան բնական ռեսուրսների պահպանության ոլորտում:

Հետադարձ կապ

Ծրագրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Լիտտա Մուրադյանին:

Էլ. հասցե` lmuradyan@aua.am

Հեռ.՝ +374 60 61-26-92