Վերականգնվող էներգիա և կայուն լուծումներ

Աշխատաժողովի մասին (օրակարգ

Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (ՀԱՊՀ) հյուրընկալել է Ճարտարագիտության և կայունության մասին դասընթացների երևանյան շարքիչորրորդ մասը։ Դասախոսությունների շարքը տևել է երեք օր, այն վարել է «Գեորգե Ասաքի» Յաշիի տեխնիկական համալսարանի (Ռումինիա) պրոֆեսոր՝ Մարիուս Կոստել Բալանը։

Աշխատաժողովը տեղի է ունեցել ապրիլի 17-ից 19-ը, 15:15-18:30 -ը և ներառել է հետևյալ երեք թեմաները․

  • Վերականգնվող էներգիա․գրեթե զրոյական էներգասպառմամբ շենքերի գաղափարի ներկայացում,
  • Վերականգնվող էներգիա․գրեթե զրոյական էներգասպառմամբ շենքերի լուծումներ և
  • Ջերմային էներգիայի կուտակում

 

Ամսաթիվ՝ ապրիլի 17-19, 2018թ
Ժամեր՝ 15:15-18:30
Վայր՝ Փարամազ Ավետիսյան մասնաշենք, Ակիան ցուցասրահ, Հայաստանի ամերիկյան համալսարան, Մ. Բաղրամյան պող. 40, Երևան, 0019

Մասնակցությունն անվճար էր: Դասընթացները նախատեսված էին ինժեներների, տնտեսագետների, դասախոսների և որոշում կայացնողների համար:

 

Նյութեր

Լուսանկարները կարող եք գտնել այստեղ:

Խոսնակի մասին

Մարիուս Կոստել Բալանը դասախոս է «Գեորգե Ասաքի» Յաշիի տեխնիկական համալսարանի քաղաքացիական շինարարության և շինարարական ծառայությունների ֆակուլտետում: Նրա մասնագիտացումը ներառում է սառնարանային սարքավորումների տեղադրում, ջերմային պոմպեր, վերականգնվող էներգիա, ինտերիերի հարմարավետություն և շինարարական ծառայություններ շինհրապարակում:

 

 

(*) Ճարտարագիտության և կայունության մասին դասընթացների երևանյան շարքը բաղկացած կլինի մի քանի միջոցառումներից, որոնք տեղի են ունենալու 2017 և 2018 թթ.-ի ընթացքում: Շարքը իրականացվում է «Էրազմուս+» MARUEEB ծրագրի շրջանակներում: Հայաստանում ակադեմիական գործընկերներն են ՀԱՀ-ը և ՀԱՊՀ-ն:

 

Ավելին իմանալու համար այցելեք http://ace.aua.am/hy/projects/marueeb և http://marueeb.ru/