Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը համագործակցում է Երևանի ավագ դպրոցների հետ էկոլոգիական և բնապահպանական կրթական ծրագրերի շուրջ, որոնք ներառում են դաշտային ուղևորություններ և էկո-ակումբների ստեղծում:  Աշակերտները գրում են բլոգեր իրենց դաշտային այցելությունների և աշխատանքների մասին՝ ձեռք բերելով գիտական հաշվետվություններ գրելու արժեքավոր փորձ: Որոշ աշակերտներ զբաղվում են նաև անձնական շահ չհետապնդող կարևոր նախագծերով, ինչպես, օրինակ, մեկ ուսանողի կողմից թռչունների մասին գրքի թարգմանությունն է: Աշակերտների մեկ այլ խումբ պատրաստում է մանկական ներկելու գրքեր, որոնք փոքր երեխաներին կսովորեցնեն տարբերակել թռչուններին գունային նախշերի միջոցով:

Ավագ դպրոցների հետ համագործակցության ծրագրի մասին ավելին իմանալու համար այցելեք => Համայնքային իրազեկում => Ավագ դպրոցների հետ համագործակցություն: