You are here: Home Առանց կատեգորիայի Ջերմափոխանակման հիմունքներ, էներգաարդյունավետության տնտեսական վերլուծություն և վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաներ

Ջերմափոխանակման հիմունքներ, էներգաարդյունավետության տնտեսական վերլուծություն և վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաներ

Աշխատաժողովի մասին (օրակարգ)

Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (ՀԱՊՀ) հյուրընկալել են Ճարտարագիտության և կայունության մասին դասընթացների երևանյան շարքի* երկրորդ մասը։ Դասախոսությունների շարքը տևել է հինգ օր, այն վարել են Ջենովայի համալսարանի (Իտալիա) պրոֆեսորներ՝ Ջիովաննի Թանդան, Վինչենցո Բիանկոն և Մարկո Ֆոսան։

Աշխատաժողովը տեղի է ունեցել մարտի 19-ից 23-ը, 14:00-17:15-ը և ներառել է հետևյալ երեք թեմաները․

  • Ջերմափոխանակման հիմունքները (Պրոֆ. Թանդա)
  • Էներգաարդյունավետության տնտեսական վերլուծությունը (Պրոֆ. Բիանկո)
  • Վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաները (Պրոֆ. Ֆոսա)

Ամսաթիվ՝ մարտի 19-23, 2018թ
Ժամեր՝ 14:00 – 17:15
Վայր՝ Հայաստանի ամերիկյան համալսարան, Մ. Բաղրամյան պող. 40, Երևան, 0019

Մասնակցությունն անվճար էր: Նախնական գրանցումը պարտադիր էր։ Գրանցումն ազատ էր ինժեներների, տնտեսագետների, դասախոսների և որոշում կայացնողների համար:

  • Խոսնակների մասին

Վինչենցո Բիանկո՝ http://www.dime.unige.it/en/users/vincenzo-bianco

Մարկո Ֆոսա՝ http://www.dime.unige.it/en/user/101

Ջիովաննի Թանդա՝ http://www.dime.unige.it/en/users/giovanni-tanda

 

(*) Ճարտարագիտության և կայունության մասին դասընթացների երևանյան շարքը բաղկացած կլինի մի քանի միջոցառումներից, որոնք տեղի են ունենալու 2017 և 2018 թթ.-ի ընթացքում: Շարքը իրականացվում է «Էրազմուս+» MARUEEB ծրագրի շրջանակներում: Հայաստանում ակադեմիական գործընկերներն են ՀԱՀ-ը և ՀԱՊՀ-ն:

 

Ավելին իմանալու համար այցելեք http://acenew.aua.am/hy/projects/marueeb և http://marueeb.ru/