Sustainable Energy Academy 2018

Sustainable Energy Academy 2018 is jointly organized by the AUA Acopian Center for the Environment and the South Caucasus Regional Office of the Heinrich Boell Foundation. This year’s theme is “The Youth & Civil Society Action towards Sustainable Energy in Rural Communities”. The aim of Academy 2018 is to empower community youth and citizens to seek sustainable energy solutions to improve their lives while protecting the environment.

Էներգիայի արդյունավետ կառավարման արդյունքում ՀԱՀ-ը ամռանը 34%-ով կրճատել է էլէներգիայի սպառումը

Երևան, 2016թ. նոյեմբերի 11-2016թ.-ի հուլիս ամսվա ընթացքում էլէներգիայի տնտեսմանն ուղղված միջոցառումների արդյունքում հաջողվել է ամռանը սպառված էներգիայի ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատել 34%-ով:

Խնայված էներգիայի ընդհանուր արժեքը կազմել է $4500 (50,102 կվատ): Սա համարժեք է 12,5 տոննայով ածխածնի արտանետումների նվազեցմանը: «Այս քայլն ընդգծում է էներգիայի արդյունավետ կառավարման նշանակությունը: Թեև շենքերում էներգաարդյունավետ տեխնոլոգիաների առկայությունը կարևոր է, սակայն նույնքան կարևոր է՝ ինչպես են շենքերը շահագործվում և կառավարվում»,-նշել է ՀԱՀ փոխնախագահ Պր. Աշոտ Ղազարյանը:

Հուլիս ամսվա ընթացքում դադարեցվել է Փարամազ Ավեդիսէան շենքի արևմտյան թևի դասասենյակների օդորակումը: Փոխարենը շահագործվել են Փարամազ Ավեդիսէան շենքի արևելյան թևի և ՀԱՀ-ի հիմնական մասնաշենքի դասասենյակները: Նաև միջանցքներում և որոշ ընդհանուր օգտագործման տարածքներում նվազեցվել է հովացման աստիճանը՝ առանց հարմարավետության վրա ազդելու:

PAB electricity consumption

ՀԱՀ «Սննդային շղթան դպրոցի բակերում» ծրագիրը փորձարկվել է Երևանի երկու դպրոցներում

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՓՈՔՐ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

Երևանյան վեց դպրոց ավարտեց ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի «Բնական միջավայրը և ես» ծրագիրը

Կանաչ ճարտարապետություն դասագրքի կազմի ձևավորման մրցույթ

UNDP-GEF “Improving Energy Efficiency in Buildings” project is publishing a textbook for architecture and urban-planning students on environmentally responsible and energy-efficient building design.  The lead author of the textbook is Alen Amirkhanian, director of AUA Acopian Center for the Environment.

Young architects and graphic designers are invited to submit designs for the cover of this textbook. The cover includes front cover, cover spine, and back cover.  Download Detailed Instructions here.

«Շենքերի էներգետիկ արդյունա­վետու­թյան բարձրացում» ՄԱԶԾ-ԳԷՖ ծրագրի շրջանակներում հրատարակվելու է դասագիրք ճարտարապետության և քաղաքաշինության գծով մասնագիտացող ուսանողների համար՝ շրջակա միջավայրի հետ համահունչ և էներգաարդյունավետյան տեսանկյունից արդյունավետ շինությունների դիզայնի վերաբերյալ:  Գրքի գլխավոր հեղինակը հանդիսանում է ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը:

Երիտասարդ ճարտարապետները և գրաֆիկական դիզայներները հրավիրվում են ներկայացնելու իրենց առաջարկները դասագրքի շապիկի ձևավորման վերաբերյալ:  Շապիկը ներառում է առջևի կազմը, ամրացման եղանակը, և հետևի կազմը: Մանրամասն ուղեցույցը ներբեռնելու համար սեղմեք այստեղ:

 

extended

 

 

 

 

 

ENV 202 – ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ բակալավրի դասընթաց

Սկսած 2016թ.-ից՝ ՀԱՀ-ը բակալավրի ուսանողների համար առաջարկում է նոր «Բնապահպանական ծրագրեր» կոչվող առարկա։ Բարձր կուրսերի համար նախատեսված այս դասընթացը պատրաստված է այնպես, որ ուսանողները ձեռք բերեն ավելի խորը ընկալումներ և կարողություններ բնապահպանական ծրագրերի նախագծման, իրականացման և գնահատման վերաբերյալ։

Ծրագրերը կարող են լինել տեխնոլոգիաների, բնագիտության, պահպանման, կառավարման, վերականգնման, գովազդի կամ մարկետինգի, կրթության և այլ հարակից ոլորտներում։

Դասընթացը շեշտը դնում է տվյալների հավաքագրման և վերլուծության վրա՝ նպատակ ունենալով գնահատել ծրագրի գաղափարների հաջողության և ազդեցության աստիճանը։ Դասընթացի ժամանակ ուսանողները կնախագծեն ծրագիր և կիրականացնեն այն։ Բնապահպանական ծրագրերի տեսակները կտարբերվեն՝ կախված ուսանողների և դասախոսական կազմի միջև համաձայնությունից։

Ծրագրերը կարող են նաև առնչություն ունենալ հետևյալ թեմաների հետ․ Մաքուր տեխնոլոգիաներ, ՏՏ, արբանյակային, հեռահար զոնդավորման լուծումներ շրջակա միջավայրի պաշտպանության հարցում, այլընտրանքային տրանսպորտ, մաքուր տրանսպորտ, վերականգնվող էներգիայի արտադրություն և էներգաարդյունավետություն, ջրի կայուն օգտագործում, կոշտ թափոնների կառավարում, կայուն գյուղատնտեսություն և սննդի արտադրություն, հանքարդյունաբերական աղտոտման կանխարգելում և կառավարում, անտառների պաշտպանություն, կառավարում և վերականգնում, գետավազանի պաշտպանություն, կառավարում և վերականգնում, օդի որակի պաշտպանություն, կառավարում և վերականգնում, բուսական և կենդանական աշխարհի մշտադիտարկում, պահպանություն և վերականգնում։