ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՓՈՔՐ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐ

  1. «Այլընտրանքային էներգիայի աղբյուրներ» ծրագիրն՝ իրականացված Լաուրա Լախոյանի կողմից
  2. «Որդան Կարմիրի ուժը» ծրագիրն՝ իրականացված Գալուստ Նանյանի կողմից
  3. «Խոսենք տիկնիկների միջոցով» ծրագիրն՝ իրականացված «Արեգունի» ՀԿ-ի կողմից
  4. «Երիտասարդ բնագետները» ծրագիրն՝ իրականացված Լուսինե Շեգունցի կողմից
  5. «Սովորենք բնապահպանություն անգլերեն լեզվով» ծրագիրն՝ իրականացված Դիանա Թորոսյանի կողմից
  6. Անտառների վերաբերյալ բնապահպանական դասընթացներ՝ իրականացված Մհեր Աթոյանի կողմից
  7. Վերմիկոմպոստացման համար բնապահպանական տաղավարի ստեղծում՝ իրականացված Գոհար Մովսիսյանի կողմից
  8. «Շիկահող» ծրագիրն՝ իրականացված Վարդուհի Օհանջանյանի կողմից
  9. Կենսաբազմազանության դասընթացներ և հերբարիումի ստեղծում՝ իրականացված Վազգեն Գալստյանի կողմից
  10. Բնապահպանական դասընթացներ և էքսկուրսիա՝ իրականացված Հրաչյա Հովհաննիսյանի կողմից

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Բնապահպանական կրթության ցանցը (ԲԿՑ) հայտարարում է բնապահպանական կրթություն իրականացնելու փոքր ծրագրերի բաց մրցույթ բոլոր հետաքրքրված անձանց համար: Ծրագրերի թեմաները կարող են ներառել ջուր, էներգիա, թափոնների կառավարում/վերամշակում, կենսաբազմազանություն, վտանգված տեսակներ, բնության պահպանություն կամ վերականգնում, էկոհամակարգեր կամ մասնակցի ընտրությամբ այլ բնապահպանական թեմաներ:

Ծրագրի թիրախային խումբը 6-18 տարեկան դպրոցական երեխաներն են: Ծրագիրը պետք է նվիրված լինի տեղական կամ գլոբալ բնապահպանական խնդիրներին: Ընտրող հանձնաժողովը նախապատվությունը կտա այն դիմումներին, որոնք՝

ԴԻՄՈՒՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Կարող են դիմել բոլոր ֆիզիկական անձիք, տեղական կառավարման մարմինները, ինչպես նաև հասարակական կազմակերպությունները: Նախապատվությունը կտրվի Երևանից դուրս քաղաքներից կամ գյուղերից դիմորդներին: Մասնակցության համար դիմորդը պետք է ուղարկի՝

Կընտրվեն առավելագույնը 5 հաղթող: Ծրագիրն իրականացնելու համար յուրաքանչյուր հաղթող կստանա միչև 475,000 ՀՀ դրամ:

Դիմորդները կարող են ուղարկել իրենց դիմումները հայերեն կամ անգլերեն՝ ըստ դիմորդի ցանկության:

Ծրագրի ֆինանսավորումն իրականցվում է Նորվեգիայի կառավարության դրամաշնորհային ծրագրի կողմից Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնին տրամադրած դրամաշնորհի միջոցով, որն ուղղված է Հայաստանում բնապահպանական կրթության կարողության զարգացմանը, ինչպես նաև բնապահպանական կրթության ցանցի (ԲԿՑ) հիմնադրմանն ու ամրապնդմանը: ԲԿՑ-ն ուսումնական համագործակցություն է քաղաքացիական հասարակության, կրթական հաստատությունների, կառավարության և միջազգային կազմակերպությունների միջև:

ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ

Անհրաժեշտ է բոլոր պահանջվող փաստաթղթերը ուղարկել [email protected] հասցեին, մինչև հոկտեմբերի 8-ը, ժամը՝ 16:00-ն՝ նամակի վերնագրում նշելով “EE micro project competition.” Հարցերի դեպքում խնդրում ենք գրել կամ զանգել Մարինե Ասատրյանին, ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի բնապահպանական կրթության և երիտասարդության ծրագրերի համակարգող, հետևյալ հեռախոսահամարով կամ էլ. փոստով՝ 060 61 26 92 կամ [email protected]:

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՓՈՔՐ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

Ստացել ենք 126 դիմում Հայաստանի բոլոր մարզերից և Արցախից: Դիմումների տեղաբաշխումն ըստ մարզերի հետևյալն է.

Ընտրությունը կատարվել է հետևյալ փուլերով.

Փուլ 1 – Դիմում-փաթեթների ամբողջականության դիտարկում: Արդյո՞ք դիմորդը ուղարկել է բոլոր պահանջված փաստաթղթերը: Արդյո՞ք լրացված դիմումի ձևն ամբողջական է: Ոչ ամբողջական կամ թերի/սխալ լրացված դիմումները դուրս են մնացել մրցույթից:

Փուլ 2 –Հայաստանի բնապահպանական կրթության ցանցի անդամներից ձևավորվել է ընտրող հանձնաժողով, որը գնահատել է 2րդ փուլ անցած դիմումներն ըստ հայտարարված չափանիշների:
Ներգրավվել են հետևյալ անդամները.

Փուլ 3 – Ընտրող հանձնաժողովը հանդիպման ժամանակ քննարկել է յուրաքանչյուր անդամի կողմից ամենաբարձր գնահատականներ ստացող դիմումները: Ընտրվել է 10 դիմում: Ի սկզբանե նախատեսված էր հովանավորել 5 հաղթողների, բայց մենք կփորձենք ֆինանսավորել բոլոր 10 ընտրված դիմումները: