Արմավիր, Հայաստան – «Որդան կարմիրի ուժը» ծրագիրը անցկացվել է Գալուստ Նանյանի կողմից և ներառել Արմավիրի մարզի հինգ շրջանների՝ Ջրառատ, Արգավանդ, Երասխահուն, Եղեգնուտ և Արազափ, ավելի քան 130 աշակերտ:

Ծրագիրը բաղկացած էր երեք դասընթացից: Դասընթացները ներառում էին ելույթներ և թեմատիկ ֆիլմի ցուցադրություն, որոնց նպատակն էր երեխաներին տրամադրել որդան կարմիրի մասին ավելի խորը գիտելիք: Ավելին, աշակերտները նաև այցելեցին  «Արարատյան որդան կարմիր» պետական արգելավայր, ՀՀ Բնապահպանության նախարարության բնության պետական թանգարան, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանության թանգարան և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության թանգարան:

Ինչպես նաև, մի քանի դպրոցներում պատրաստվել են տեղեկատվական պլակատներ և տպագրվել են «Որդանի վերադարձը» թեմայով տեղեկատվական թերթոններ:

Ծրագիրը հանդիսանում է «Բնապահպանական կրթության փոքր ծրագրերի մրցույթի» 10 հաղթողներից մեկը: Հաղթող ծրագրերը լավագույնն էին Հայաստանից և Արցախից ստավցած 130 դիմումներից: Մրցույթը կազմակերպվել է ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից: Ընտրություն կատարող հանձնաժողովը, որի կազմում էին Բնապահպանական կրթության ցանցի (ԲԿՑ) անդամները, ընտրել և հաստատել են հաղթող ծրագրերը:

Մրցույթն իրականացվել է Նորվեգիայի դեսպանության փոքր դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ և ուղղված է Հայաստանում բնապահպանական կրթության կարողության զարգացմանը, ինչպես նաև Բնապահպանական կրթության ցանցի (ԲԿՑ) հիմնադրմանն ու ամրապնդմանը: ԲԿՑ-ն ուսումնական համագործակցություն է քաղաքացիական հասարակության, կրթական հաստատությունների, կառավարության և միջազգային կազմակերպությունների միջև:

ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնը (ՀԱՀ ՅԿԲ) Հայաստանի ամերիկյան համալսարանի հետազոտական կենտրոն է: ՀԱՀ ՅԿԲ-ն հետազոտության, կրթության և համայնքի հետ կապերի միջոցով խրախուսում է բնական միջավայրի պահպանությունն ու վերականգնումը: ՀԱՀ ՅԿԲ-ի աշխատանքները ներառում են հետևյալ թեմաները` բնական ռեսուրսների կայուն կառավարում, կենսաբազմազանություն և պահպանում, կանաչ կառուցապատ շրջակա միջավայր, մաքուր էներգիա և էներգաարդյունավետություն, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաներ և շրջակա միջավայր:

 IMG_6650IMG_7950IMG_7979IMG_7992IMG_8012IMG_8050IMG_8066