Արմավիր, Հայաստան — Արմավիր մարզի երկու գյուղերում՝ Քարակերտում և Հացիկում բնապահպանական թեմաներին առնչվող անգլերենի դասընթացներին մասնակցեցին մոտ 90 աշակերտ:

Նախագծի նպատակն էր իրազեկել երեխաներին բնապահպանական կարևոր խնդիրների վերաբերյալ: Դասընթացներին քննարկված բնապահպանական թեմաները ներառում էին կլիմայի փոփոխությունը, էկոհամակարգի դեգրադացիան, բնական ռեսուրսների ոչ պատշաճ օգտագործումը, ինչպես նաև թափոնների և վերաօգտագործման, նվազեցման և վերամշակման սկզբունքը: Նախագծի նպատակն էր նաև խրախուսել երեխաների մասնակցությունը բնապահպանական քաղաքացիական ակցիաների և բնապահպանության համատեքստում անգլերեն լեզվի կարողությունների բարելավմանը: Նախագծի շրջանակում նաև իրականացվել է քաղաքային մաքրում Հացիկում:

Նախագիծը մշակվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) անգլերենի` որպես օտար լեզվի դասավանդման մագիստրոսական ծրագրի ուսանողներ Դիանա Թորոսյանի և Աննա Ալավերդյանի կողմից: «Գյուղում աշխատելն ինձ համար նոր ու հետաքրքիր փորձառություն էր: Երեխաների սովորելու պատրաստակամությունը տեսնելով` ինքս էլ որպես ուսուցիչ ոգեշնչվում էի», – նշեց Թորոսյանը:

Նախագծի արդյունքում Դիանա Թորոսյանը մշակել է «Երկիր մոլորակը» վերնագրով գիրք և ուսուցչի ձեռնարկ՝ նախատեսված 10-ից մինչև 14 տարեկան երեխաների համար: «Երկիր մոլորակը» բնապահպանական կրթության մասին է, գրված անգլերենով, որը կարելի է կիրառել և դպրոցներում և անգլերենի ակումբներում: ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնը մտադիր է տպագրել այս գիրքը` Հայաստանում և արտասահմանում ավելի լայնամասշտաբ կիրառման նպատակով», – ավելացրեց Թորոսյանը:

Ծրագիրը հանդիսանում է «Բնապահպանական կրթության փոքր ծրագրերի մրցույթի» 10 հաղթողներից մեկը: Հաղթող ծրագրերը լավագույնն էին Հայաստանից և Արցախից ստացված 130 դիմումներից: Մրցույթը կազմակերպվել է ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից: Ընտրություն կատարող հանձնաժողովը, բաղկացած Բնապահպանական կրթության ցանցի (ԲԿՑ) անդամներից, ընտրել և հաստատել են հաղթող ծրագրերը:

Մրցույթն իրականացվել է Նորվեգիայի դեսպանության փոքր դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ և ուղղված է Հայաստանում բնապահպանական կրթության կարողության զարգացմանը, ինչպես նաև Բնապահպանական կրթության ցանցի (ԲԿՑ) հիմնադրմանն ու ամրապնդմանը: ԲԿՑ-ն ուսումնական համագործակցություն է քաղաքացիական հասարակության, կրթական հաստատությունների, կառավարության և միջազգային կազմակերպությունների միջև:

ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնը (ՀԱՀ ՅԿԲ) Հայաստանի ամերիկյան համալսարանի հետազոտական կենտրոն է: ՀԱՀ ՅԿԲ-ն հետազոտության, կրթության և համայնքի հետ կապերի միջոցով խրախուսում է բնական միջավայրի պահպանությունն ու վերականգնումը: ՀԱՀ ՅԿԲ-ի աշխատանքները ներառում են հետևյալ թեմաները` բնական ռեսուրսների կայուն կառավարում, կենսաբազմազանություն և պահպանում, կանաչ կառուցապատ շրջակա միջավայր, մաքուր էներգիա և էներգաարդյունավետություն, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաներ և շրջակա միջավայր:

ENV13 (1)ENV17ENV31 (1)
ENV1ENV2

ENV5
ENV10ENV12 (2)ENV13 (1) (1)