Օրակարգ | Բանախոսներ | Մեդիա Համաժողովի զեկույցներ | Համաժողովի գործողությունների օրակարգ | Միջազգային կազմակերպություններ

ՀԱՀ ԷԿՈՏՈՒՐԻԶՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՄԱԺՈՂՈՎ 2019. ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԴԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՅՈՒՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵՋ  

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՅՆ ՀՐԱՎԵՐՈՎ Է

Ամսաթիվ՝ Օգոստոսի 30 և 31, 2019
Նպատակ՝ Խթանել Հայաստանի պահպանվող տարածքներում կայուն զբոսաշրջության վերաբերյալ քննարկում՝ մասնավորապես բացահայտելով կայուն զբոսաշրջության համար դրանց ներուժը և ուղիները:
Արդյունք՝ Հայաստանում զբոսաշրջության կայուն զարգացման մեջ պահպանվող տարածքների դերի բացահայտմանն ու բարձրացմանն ուղղված Գործողությունների օրակարգ

Համաժողովի գլխավոր բանախոսներն են՝
● Ջոն Բրունո, «Էկոտուրիզմի միջազգային միության» գործադիր տնօրեն
● Թիագո Սուզա, «Բնության պահպանության միջազգային միության» պահպանվող տարածքների համաշխարհային հանձնաժողով, Զբոսաշրջության մասնագետների խումբ
● Քարոլ Րիչի, «EUROPARC» ֆեդերացիայի գործադիր տնօրեն
● Փաուլո Քասթրո, «EUROPARC» ֆեդերացիայի խորհրդի անդամ

ՕՐԱԿԱՐԳ

Օր 1 – Օգոստոսի 30, 2019 (ներբեռնել)
9։00 – 9։30Գրանցում
9:30 – 9:45Բացում

  • Ալեն Ամիրխանյան, ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն
  • Ռոբերտ Ղուկասյան, ՀՀ վարչապետի խորհրդական
  • Ալֆրեդ Քոչարյան, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի փոխնախագահ
  • Վարդան Մելիքյան, ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար
  • ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
9։45 – 10։30
30 min talk, 15 Q&A
Էկոտուրիզմի համաշխարհային շուկան. միտումները և ինչպես կարող է Հայաստանն օգտվել հնարավորություններից (Ներբեռնել զեկույցը)
Բանախոս՝ Ջոն Բրունո, «Էկոտուրիզմի միջազգային միության» գործադիր տնօրեն
10։30 – 11։30
40 min talk, 20 Q&A
Պահպանվող տարածքներում կայուն զբոսաշրջության տնտեսական ազդեցությունը. համաշխարհային փորձ (Ներբեռնել զեկույցը)
Բանախոս՝ Թիագո Սուզա, «Բնության պահպանության միջազգային միության» պահպանվող տարածքների համաշխարհային հանձնաժողով, Զբոսաշրջության մասնագետների խումբ
11։30 – 12։00Սուրճի ընդմիջում (կտրամադրվի)
12։00 – 13։30Նիստ 1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԸ

ա) Ի՞նչ կարող են առաջարկել կամ ի՞նչ պետք է առաջարկեն Հայաստանի պահպանվող տարածքները զբոսաշրջիկներին: բ) Ինչպե՞ս կարող ենք ավելի լավ կերպով օգտվել դրանց տնտեսական ներուժից:

Մոդերատորներ՝ դր. Թիագո Սուզա և պրն. Ջոն Բրունո

Նիստի մասնակիցներ՝
ա) Ի՞նչ կարող են առաջարկել կամ ի՞նչ պետք է առաջարկեն Հայաստանի պահպանվող տարածքները զբոսաշրջիկներին: (45 րոպե)

  • Վահագն Սարգսյան, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության էկոտուրիզմի աջակցության և զարգացման բաժնի գլխավոր մասնագետ
  • Քարոլ Րիչի, «EUROPARC» ֆեդերացիայի գործադիր տնօրեն
  • Արման Վերմիշյան, Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչական գրասենյակի տնօրեն
  • Կարեն Կարապետյան, Անդրսահմանային միացյալ քարտուղարության ազգային համակարգող
  • Սարգիս Աղայան, Կենսաբանների հայկական միության ղեկավար

բ) Ինչպե՞ս կարող ենք ավելի լավ կերպով օգտվել պահպանվող տարածքների տնտեսական ներուժից: (45 րոպե)

  • Անահիտ Ոսկանյան, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի Զբոսաշրջային արդյունքի զարգացման փորձագետ
  • Դիանա Ավետյան, Զբոսաշրջության ոլորտի մարքեթինգի խորհրդատու
  • Արմինե Մելիք-Իսրայելյան, Մասնավոր սեկտորի զարգացում, Կայուն զբոսաշրջություն, Գերմանական միջազգային համագործակցություն (GIZ)
13:30-14:30Ճաշի ընդմիջում (կվճարվի մասնակիցների կողմից)
14։30-15։30
40 min talk, 20 Q&A
Պահպանելով պահպանվող տարածքները բնապահպանական և սոցիալական տեսանկյունից անկայուն զբոսաշրջությունից. չափանիշներ, կանոնադրություն, օրենսդրություն և մասնավոր նախաձեռնություններ (Ներբեռնել զեկույցը)
Բանախոս՝ Քարոլ Րիչի, «EUROPARC» ֆեդերացիայի գործադիր տնօրեն
15։30 – 17։00Նիստ 2: ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ

ա) Ինչպե՞ս պետք է Հայաստանն ապահովի, որ պահպանվող տարածքներին հարակից համայնքներն օգտվեն զբոսաշրջության աճից: բ) Ինչպե՞ս պետք է Հայաստանն ապահովի, որ զբոսաշջությունից գոյացող եկամուտներն ուղղորդվեն պահպանվող տարածքների պահպանությանը:

Մոդերատոր՝ պրն. Փաուլո Քասթրո, «EUROPARC» ֆեդերացիայի խորհրդի անդամ

Նիստի մասնակիցներ՝

ա) Ինչպե՞ս պետք է Հայաստանն ապահովի, որ պահպանվող տարածքներին հարակից համայնքներն օգտվեն զբոսաշրջության աճից: (45 րոպե)

  • Ռոբերտ Ղուկասյան, ՀՀ վարչապետի խորհրդական
  • Աշոտ Գիլոյան, Վարչության պետ, Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչություն, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությաուն
  • Հովսեփ Սիմոնյան, «Արփի Լիճ» ազգաին պարկի տնօրեն
  • Գոռ Ալեքսանյան, Տավուշի տուրիզմի զարգացման գործակալության նախագահ, Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիսի ամբիոնի դոցենտ
  • Արման Վալեսյան, Գյուղական զբոսաշրջության զարգացում ծրագիր, ՄԱԶԾ

բ) Ինչպե՞ս պետք է Հայաստանն ապահովի, որ զբոսաշջությունը պահպանի և օգուտ տա պահպանվող տարածքների շրջակա միջավայրին: (45 րոպե)

  • Ժաննա Գալյան, Էկոտուրիզմի ասոցիացիայի տնօրեն
  • Արամ Աղասյան, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության Բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ
  • Կարեն Մանվելյան, Բնության համաշխարհային հիմնադրամի տնօրեն
  • Թամար Գալստյան, “Հայաստնի բույսերը” էջի հիմնադիր, բուսաբանական տուրերի կազմակերպիչ
  • Ռոբերտ Ալիխանյան, Դիլիջան ազգային պարկի փոխտնօրեն
17:00-17:15Սուրճի կարճ ընդմիջում (կտրամադրվի)
17:15 – 18:00Առաջին օրվա ավարտ
Գործողությունների օրակարգում ընգրկվելիք կարևոր կետերի քննարկումՄոդերատորներ՝

  • Ալեն Ամիրխանյան, ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն
  • Սեբաստիան Ֆալք, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեի զբոսաշրջության զարգացման խորհրդական

Երկրորդ օրվա ծրագրի մանրամասն ներկայացում

 

Օր 2 – Օգոստոսի 31, 2019 (ներբեռնել) – Միայն հրավերով
8։00 – 9:30Մեկնում Երևանից՝ Դիլիջան: Տրանսպորտը կապահովի կազմակերպիչը: Հանդիպման վայր՝ ՀԱՀ շենքի դիմաց:
9։30 – 12:00Այցելություն Դիլիջանի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն և Դիլիջանի ազգային պարկի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն, Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման կենտրոն, այնուհետև ուղևորություն դեպի Դիլիջանի կենտրոնական դպրոց (Մոլդովական փողոց 77)՝ մասնակցելու ելույթներին:
12։00 – 13։00Ճաշի ընդմիջում
13։00 – 14։00
40ր ելույթ
20ր քննարկում
Թեմա՝ «EUROPARC»-ի կանոնադրությունն ընդունելու և իրականացնելու համար հաջողության գործոններ (Ներբեռնել զեկույցը)
Բանախոս՝ Փաուլո Քասթրո, «EUROPARC» ֆեդերացիայի խորհրդի անդամ
14։00 – 15։00Սուրճի ընդմիջում (կտրամադրվի)
15։00 – 16։30Հայաստանյան օրինակների ներկայացում և քննարկում

Հասկանալով «EUROPARC»-ի կանոնադրությունը տարածաշրջանային մակարդակով և Արփի լիճ ազգային պարկի, Դիլիջան ազգային պարկի և Խոսրովի անտառ պետական արգելոցի համար (30 րոպե)
Ներկայացնողներ՝ Կարեն Կարապետյան, Անդրսահմանային միացյալ քարտուղարության ազգային համակարգող և Վահագն Վարդումյան, Էկոտուրիզմի փորձագետ, Անդրսահմանային միացյալ քարտուղարություն

Մոդերատորներ՝ Փաուլո Քասթրո և Քարոլ Րիչի, «EUROPARC» ֆեդերացիա
Կայուն զբոսաշրջության վերաբերյալ համակարգված գործնական աշխատանք (60 րոպե)

16:30 – 17:00Երկրորդ օրվա ավարտ և համաժողովի եզրափակում

Մոդերատորներ՝

  • Ալեն Ամիրխանյան, ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն
  • Սեբաստիան Ֆալք, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեի զբոսաշրջության զարգացման խորհրդական
17:00 – 18:30Վերադարձ Երևան

ԲԱՆԱԽՈՍՆԵՐ

Ջոն Բրունո, «Էկոտուրիզմի միջազգային միության» գործադիր տնօրեն

Պարոն Ջոն Բրունոն 2008 թվականից ի վեր հանդիսանում է «Էկոտուրիզմի միջազգային միության» (TIES) գործադիր տնօրենը: Իր գործունեության ընթացքում «TIES» կազմակերպության անդամների քանակը 800-ից աճել է 15,000-ի՝ ընդգրկելով անդամների շուրջ 195 երկրներից և տարածքներից: «TIES»-ն ամբողջ աշխարհում էկոտուրիզմի ամենամեծ միությունն է: Պարոն Բրունոն փորձ ունի իր նման ճամփորդների և տուրիզմի մասնագետների հետ 6 մայրցամաքներից, պարբերաբար մասնակցել է հարցազրույցների և հարցազրույցներ ունեցել 5 մայրցամաքների գլխավոր հրատարակությունների կողմից:
Աշխատել է մի քանի խոշոր համալսարանների հետ՝ կրթական ծրագիր ստեղծելու նպատակով: Ճանապարհորդական ֆինանսների ոլորտի մասնագետ է:

 

Թիագո Սուզա, «Բնության պահպանության միջազգային միության» պահպանվող տարածքների համաշխարհային հանձնաժողով, Զբոսաշրջության մասնագետների խումբ

Դր. Թիագո Սուզան «Բնության պահպանության միջազգային միության» անդամ է: Հանդիսանում է միության զբոսաշրջության և պահպանվող տարածքների աշխատանքային խմբի (TAPAS) կարողությունների զարգացման համակարգողը: Դր: Սուզան աշխատում է կենսաբազմազանության պահպանության «Չիկո Մենդես» ինստիտուտում (ICMBio) 2002թ. ի վեր, այն պետական գործակալություն է՝ պատասխանատու Բրազիլիայի պետական պահպանվող տարածքների համար:
Այժմ դր. Սուզան էկոտուրիզմի համակարգող է. նա մշակում է էկոտուրիզմի պլանավորման, տնտեսական ազդեցության վերլուծության, համայքներում հիմնված զբոսաշրջության և երկար արահետների օրակարգեր: Նաև գլխավորում է «TEMPA – Զբոսաշրջույթյան տնտեսական մոդել պահպանվող տարածքների համար» շրջանակի մշակումը, որը հովանավորում է «GEF»-ը և օգտագործվելու է աշխարհի բոլոր զարգացող երկրների կողմից:

 

Քարոլ Րիչի, «EUROPARC» ֆեդերացիայի գործադիր տնօրեն

Քարոլ Րիչին «EUROPARC» ֆեդերացիայի գործադիր տնօրենն է, որտեղ նա ղեկավարում է բազմապրոֆիլ թիմ: «EUROPARC»-ի կողմից իրականացված Եվրոպական ծրագրերը բազմազան են: Տիկին Րիչին վերահսկում է, ինչպես նաև զբաղվում է այդ բոլոր ծրագրերի զարգացմամբ: Տիկին Րիչին Շոտլանդիայում աշխատել է որպես ուսուցիչ, անտառապահ և այգու մենեջեր: Մի շարք այգիների և պահպանվող տարածքների պահպանության և այցելուների կառավարման գործնականում փորձով ունի: Տիկին Րիչին դասավանդման փորձը մասնավորապես կենտրոնացած է հաղորդակցության, թարգմանության և բնապահպանական կրթության ոլորտների վրա: Հետագայում նա երկար տարիներ դասավանդման այս հմտությունները կիրառել է վերապատրաստման դասընթացների կազմակերպման մեջ: Նա Ստրատկլիդեի (կենսաբանություն և աշխարհագրություն բակալավր) և Աբերդինի համալսարանների (էկոլոգիական գիտությունների մագիստրոս) շրջանավարտ է: Նա ունի նաև աշխարհագրության միջնակարգ կրթության ոլորտի հետբուհական վկայական:

 

 

Փաուլո Քասթրո, «EUROPARC» ֆեդերացիայի խորհրդի անդամ

Պարոն Փաուլո Քասթրոն «EUROPARC» ֆեդերացիայի փոխնախագահն ու խորհրդի անդամ է: Ունի ճարտարագիտական կրթություն: Ներկայումս նա մատուցում է խորհրդատվական ծառայություններ՝ 1) գյուղատնտեսություն, շրջակա միջավայր, կայուն զարգացում, 2) ակտիվ զբոսաշրջություն, կայուն զբոսաշրջություն բնական պարկերում և պահպանվող այլ տարածքներում, 3) կայուն զբոսաշրջության եվրոպական խարտիայի իրականացում և աուդիտ (ECST) ուղղություններով:
Հանդիսանում է “ECST”- ի “EUROPARC”- ի արտաքին աուդիտոր, որտեղ աուդիտ են իրականացրել ավելի քան 30 բնական պարկերում 2001 թվականից ի վեր (Իսպանիա, Ֆրանսիա, Իտալիա և Անգլիա): Ելույթներով հանդես է եկել եվրոպական տարբեր գիտաժողովներում: Հանդիսացել է որպես հրավիրված փորձագետ Թունիսի էկոտուրիզմի առաքելության “MEET” նախագծի շրջանակներում:

 

ՄԵԴԻԱ