Բնապահպանական կրթության ցանցի (ԲԿՑ) մասին

een logoԲնապահպանական կրթության ցանցի (ԲԿՑ) հիմնադրման նպատակն է նպաստել ՀՀ Կառավարության կողմից դպրոցական բոլոր մակարդակներում և համայնքներում բնապահպանական կրթության (ԲԿ) խրախուսման և ուժեղացման աշխատանքներին: ԲԿՑ-ն քաղաքացիական հասարակության, պետական, կրթական և միջազգային ավելի քան 15 կառույցների միություն է, որի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանում դպրոցական բոլոր մակարդակներում և համայնքներում բնապահպանական կրթության խրախուսման և ուժեղացման աշխատանքներին: ԲԿՑ-ի բոլոր անդամների կողմից Հուշագրի ստորագրմամբ Հայաստանը սկսում է բնապահպանական կրթության բարելավման գործողություններ՝ լրացուցիչ գիտելիքի և փորձի փոխանակման միջոցով:

ԲԿՑ-ի գործունեություններն ամբողջությամբ համահունչ են ՀՀ Կառավարության 2011-2015թթ. «Բնապահպանական կրթության, դաստիարակության և իրազեկման ամբողջական և միասնական ազգային համակարգի հիմնման նախագիծին» և ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ տարածքային կառավարության նախարարության և Հայաստանում  Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ, ԳՄՀԸ) միջև եղած «ԲԿ-ի ներառումը Հայաստանի միջնակարգ դպրոցական համակարգում» Համաձայնագրին, ինչպես նաև ՄԱԿ-ի «Կրթություն՝ հանուն կայուն զարգացման տասնամյակի» (2005-2014) ռազմավարությանը:

Ի հավելումն նախկինում նշված առավելությունների՝ ԲԿՑ-ի հիմնումը խոստումնալից է հետագա բարելավման համար, որը նախևառաջ ենթադրում է աջակից կազմակերպությունների թվի աճ: Ղեկավարող հանձնաժողովը՝ ԲԿՑ-ի համակարգող և կառուցվածքային մարմինը, կհրավիրի բնապահպանական կրթության համապատասխան կազմակերպությունների կամ այլ անհատների ԲԿՑ-ի մաս կազմելու: Սա հիմք է տալիս պնդելու, որ վերոնշյալ աճը ԲԿՑ-ի պաշտոնական անդամների մասով շատ հավանական է:

Այս պահին ցանցին աջակցում են այնպիսի միջազգային կազմակերպություններ, ինչպիսիք են ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ԳՄՀԸ-ն, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և Բնության միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակը:

ԲԿՑ-ի պաշտոնական կայքն է ՝ http://eenarmenia.org/

ԲԿՑ-ի հիմնադիր անդամներն են՝

 

Բնապահպանական կրթության (ԲԿ) և կրթություն հանուն կայուն զարգացման (ԿԶԿ) սեմինարների շարք

EEN_Seminar Series_Poster24 Feb