Շիրակ, Հայաստան – Շիրակի մարզի Վահրամաբերդ և Հայկավան գյուղերից 20 աշակերտներից բաղկացած խումբը մասնակցեց Հրաչյա Հովհաննիսյանի նախաձեռնած «Բնապահպանական դասընթացներ և էքսկուրսիա» ծրագրին:
Նախագծի շրջանակներում աշակերտները մասնակցեցին երկու տարբեր դասընթացների, որոնք անցկացվեցին երկու գյուղերում և առնչվում էին տեղական և գլոբալ բնապահպանական խնդիրներին: Յուրաքանչյուր դասընթացից հետո մասնակիցները դիտեցին տարբեր բնապահպանական թեմաներով ֆիլմեր, այնուհետև ունեցան քննարկումներ: Կազմակերպված ինտելեկտուալ խաղի արդյունքում աշակերտները պատրաստեցին պաստառներ: Նախագծի վերջում կազմակերպվեց էքսկուրսիա: Էքսկուրսիայի երթուղին այնպես էր ընտրված, որ աշակետները ականատես լինեին նախագծի ընթացքում քննարկված բնապահպանական խնդիրներին:

Էքսկուրսիայի ընթացքում աշակերտները առիթ ունեցան տեսնել` Ջաջուռի էվտրոֆիկացված ջրամբարը, Գյումրի-Վանաձոր ճանապարհի մարդածին ազդեցության ենթարկված որոշակի հատվածը, շինարարական թափոնների վիթխարի կույտեր, Ջաջուռի լեռնանցքի անտառները, Վանաձորի մոտակայքում գտնվող բաց հանքը և դրա բացասական ազդեցությունը լանդշաֆտի և շրջակա միջավայրի վրա, ինչպես նաև Ստեփանավանի դենդրոպարկը:

Ծրագիրը հանդիսանում է «Բնապահպանական կրթության փոքր ծրագրերի մրցույթի» 10 հաղթողներից մեկը: Հաղթող ծրագրերը լավագույնն էին Հայաստանից և Արցախից ստավցած 130 դիմումներից: Մրցույթը կազմակերպվել է ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից: Ընտրություն կատարող հանձնաժողովը, որի կազմում էին Բնապահպանական կրթության ցանցի (ԲԿՑ) անդամները, ընտրել և հաստատել են հաղթող ծրագրերը:

Մրցույթն իրականացվել է Նորվեգիայի դեսպանության փոքր դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ և ուղղված է Հայաստանում բնապահպանական կրթության կարողության զարգացմանը, ինչպես նաև Բնապահպանական կրթության ցանցի (ԲԿՑ) հիմնադրմանն ու ամրապնդմանը: ԲԿՑ-ն ուսումնական համագործակցություն է քաղաքացիական հասարակության, կրթական հաստատությունների, կառավարության և միջազգային կազմակերպությունների միջև:

ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնը (ՀԱՀ ՅԿԲ) Հայաստանի ամերիկյան համալսարանի հետազոտական կենտրոն է: ՀԱՀ ՅԿԲ-ն հետազոտության, կրթության և համայնքի հետ կապերի միջոցով խրախուսում է բնական միջավայրի պահպանությունն ու վերականգնումը: ՀԱՀ ՅԿԲ-ի աշխատանքները ներառում են հետևյալ թեմաները` բնական ռեսուրսների կայուն կառավարում, կենսաբազմազանություն և պահպանում, կանաչ կառուցապատ շրջակա միջավայր, մաքուր էներգիա և էներգաարդյունավետություն,
ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաներ և շրջակա միջավայր:

фото0337фото034713318500_1731125873810483_743079199_n13342240_1731123623810708_1032831281_n