Գեղարքունիք, Հայաստան―Արեգունի ՀԿ-ն ավարտեց «Խոսենք տիկնիկների միջոցով» նախագիծը, որի շրջանակում տիկնիկային ներկայացման միջոցով բնապահպանական կրթություն իրականացվեց Գեղարքունիքի մարզի վեց գյուղի (Ճամբարակ, Վահան, Թթուջուր, Մարտունի, Այգուտ, Դպրաբակ) դպրոցականների համար: Ավելի քան 530 դպրոցական և 90 ուսուցիչ մասնակցեցին նախագծին:

Ճամբարակ գյուղի ավագ դպրոցի վեց աշակերտ նախագծի ընթացքում հանդես եկան որպես տիկնիկավար: Բեմադրության սյուժեն Հովհաննես Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթի հիման վրա էր: Հեքիաթի վերամշակումը՝ հարմարեցված տիկնիկային թատրոնին, նաև անդրադառնում է Օրհուսի կոնվենցիայով ամրագրված առողջ շրջակա միջավայր ունենալու իրավունքին և ՀՀ Սահմանադրության հոդված 33.2-ին:

Ծրագիրը հանդիսանում է «Բնապահպանական կրթության փոքր ծրագրերի մրցույթի» 10 հաղթողներից մեկը: Հաղթող ծրագրերը լավագույնն էին Հայաստանից և Արցախից ստավցած 130 դիմումներից: Մրցույթը կազմակերպվել է ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից: Ընտրություն կատարող հանձնաժողովը, որի կազմում էին Բնապահպանական կրթության ցանցի (ԲԿՑ) անդամները, ընտրել և հաստատել են հաղթող ծրագրերը:

Մրցույթն իրականացվել է Նորվեգիայի դեսպանության փոքր դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ և ուղղված է Հայաստանում բնապահպանական կրթության կարողության զարգացմանը, ինչպես նաև Բնապահպանական կրթության ցանցի (ԲԿՑ) հիմնադրմանն ու ամրապնդմանը: ԲԿՑ-ն ուսումնական համագործակցություն է քաղաքացիական հասարակության, կրթական հաստատությունների, կառավարության և միջազգային կազմակերպությունների միջև:

ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնը (ՀԱՀ ՅԿԲ) Հայաստանի ամերիկյան համալսարանի հետազոտական կենտրոն է: ՀԱՀ ՅԿԲ-ն հետազոտության, կրթության և համայնքի հետ կապերի միջոցով խրախուսում է բնական միջավայրի պահպանությունն ու վերականգնումը: ՀԱՀ ՅԿԲ-ի աշխատանքները ներառում են հետևյալ թեմաները` բնական ռեսուրսների կայուն կառավարում, կենսաբազմազանություն և պահպանում, կանաչ կառուցապատ շրջակա միջավայր, մաքուր էներգիա և էներգաարդյունավետություն, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաներ և շրջակա միջավայր:

S2460017S2460022S2480040S2500025
S2560034S2560037