Սյունիք, Հայաստան – Ավարտվեց Գորիսի թիվ 5 հիմնական դպրոցի ուսուցչուհի Վարդուհի Օհանջանյանի կողմից իրականացված «Շիկահող» ծրագիրը, որը հանդիսանում էր «Բնապահպահպանական կրթության փոքր ծրագրերի մրցույթի» հաղթողներից մեկը: Ծրագրին մասնակցեցին Կապանի թիվ 1 և թիվ 5
հիմնական դպրոցներից ավելի քան 120 աշակերտ:

Ծրագիրը բաղկացած էր 4 այցերից դեպի Կապանի տեղական բնապահպանական կառույցներ, ներառյալ հասարակական կազմակերպություններ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղ, դաշտային այցեր դեպի «Շիկահող» պետական արգելոց, և այլն: Մասնակիցները նաև
իրականացրեցրին հետազոտություններ 3 գետակների կենսաբազմազանոության վերաբերյալ: Ծրագրի վերջում աշակերտները ամփոփիչ միջոցառման ընթացքում ներկայացրեցին ստացված տվյալներն ու ծրագրի արդյունքները:

Ծրագիրը հանդիսանում է «Բնապահպանական կրթության փոքր ծրագրերի մրցույթի» 10 հաղթողներից մեկը: Հաղթող ծրագրերը լավագույնն էին Հայաստանից և Արցախից ստավցած 130 դիմումներից: Մրցույթը կազմակերպվել է ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից: Ընտրություն կատարող հանձնաժողովը, որի կազմում էին Բնապահպանական կրթության ցանցի (ԲԿՑ) անդամները, ընտրել և հաստատել են հաղթող ծրագրերը:

Մրցույթն իրականացվել է Նորվեգիայի դեսպանության փոքր դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ և ուղղված է Հայաստանում բնապահպանական կրթության կարողության զարգացմանը, ինչպես նաև Բնապահպանական կրթության ցանցի (ԲԿՑ) հիմնադրմանն ու ամրապնդմանը: ԲԿՑ-ն ուսումնական համագործակցություն է քաղաքացիական հասարակության, կրթական հաստատությունների, կառավարության և միջազգային կազմակերպությունների միջև:

ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնը (ՀԱՀ ՅԿԲ) Հայաստանի ամերիկյան համալսարանի հետազոտական կենտրոն է: ՀԱՀ ՅԿԲ-ն հետազոտության, կրթության և համայնքի հետ կապերի միջոցով խրախուսում է բնական միջավայրի պահպանությունն ու վերականգնումը: ՀԱՀ ՅԿԲ-ի աշխատանքները ներառում են հետևյալ թեմաները` բնական ռեսուրսների կայուն կառավարում, կենսաբազմազանություն և պահպանում, կանաչ կառուցապատ շրջակա միջավայր, մաքուր էներգիա և էներգաարդյունավետություն,
ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաներ և շրջակա միջավայր:
Picture114Picture133Picture218Picture225Picture245

Picture267