«Բնական միջավայրը և ես» ծրագիր

Երևանյան վեց դպրոց ավարտեց ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի «Բնական միջավայրը և ես» ծրագիրը

Երևան, Հայաստան – Երկուշաբթի օրը, 2015թ. հունիսի 8-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը (ՅԿԲ) և Երևանի քաղաքապետարանը ավարտեցին «Բնական միջավայրը և ես» ծրագրի շրջանակում համագործակցության առաջին տարին: Ավարտական միջոցառումը տեղի ունեցավ Երևանի կենդանաբանական այգում:

Ծրագրի շրջանակում Երևանի վեց միջին և ավագ դպրոցների ավելի քան 120 աշակերտ մասնակցեց ինտերակտիվ դասերին և տարբեր բնապահպանական թեմաների շուրջ քննարկումներին, այդ թվում՝ գյուղատնտեսության միջոցով մարդու ազդեցությունը երկրագնդի վրա, ջրի և չվերականգնվող ռեսուրսների օգտագործումը, պինդ թափոնների արտադրություն, և այլն:

«Կենտրոնացանք նաև դրական լուծումների և մոտեցումների վրա, որոնք նվազեցնում են մարդու բացասական ազդեցությունը բնության վրա»,-ասաց Մարինե Ասատրյանը՝ ՀԱՀ ՅԿԲ-ի բնապահպանական կրթության և երիտասարդական հարցերի համակարգող, հավելելով՝,-«Խոսեցինք վերականգնվող էներգիայի, վերամշակման, պահպանության, կեղտաջրերի պատշաճ մշակման, թունավոր քիմիկատների նվազ օգտագործման և այլ թեմաների մասին»:

Ծրագրի նպատակն է քաջալերել աշակերտներին ճանաչելու տեղական, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության բնապահպանական խնդրիների լայն շրջանակ: Ծրագիրը նաև նպատակ ունի զարգացնել աշակերտների կարողությունները այս խնդիրներից բխող որոշ մարտահրավերներին որպես անհատ կամ խումբ արձագանքելու համար:

Մասնակցությունը ծրագրին կամավոր հիմունքներով էր։ Մասնակցեցին քաղաքապետարանի կողմից ընտրված վեց դպրոցներ: Մասնակից դպրոցներն են՝ 56, 137, 155, 31, 173 and 87:

Երրորդ տարին է, որ ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնն աշխատում է դպրոցների հետ «Բնական միջավայրը և ես» ծրագրի շրջանակում, սակայն առաջին տարին է, ինչ Կենտրոնը համագործակցում է Երևանի քաղաքապետարանի հետ դասերը հանրակրթական դպրոցներում անցկացնելու ուղղությամբ:

«Ծրագրի հետ կապված մեր ակնկալիքները ավելի քան բավարարված են: Աշակերտների, ուսուցիչների, դպրոցի ղեկավարության ոգևորությունն ու մասնակցությունը շատ բարձր էր»,-ասաց ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը,-«Սա զորացնում է մեր հանձնառությունը` շարունակելու այս ծրագիրը գալիք տարիներին»:

ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնը (ՅԿԲ) Հայաստանի ամերիկյան համալսարանի հետազոտական կենտրոն է: ՀԱՀ ՅԿԲ-ն խրախուսում է բնական միջավայրի պահպանությունն ու վերականգնումը՝ հետազոտության, կրթության և հասարակության հետ կապերի միջոցով: ՀԱՀ ՅԿԲ-ի աշխատանքային ուղղվածություններն են բնական պաշարների կայուն կառավարումը, կենսաբազմազանությունը, ստեղծված շրջակա միջավայրի կանաչապատումը, մաքուր էներգիան և էներգաարդյունավետությունը, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաներն ու շրջակա միջավայրը:

Լուսանկարներ

111336807_10153387649632855_5643097708567587486_o11072924_10153390123557855_2723316933157688883_o1957681_10153387695827855_5316147137927063912_o11427254_10153387642322855_13078639096695109_o11427313_10153387649647855_6597683841878460942_o11406423_10153387657707855_6866909787280370870_o11170296_10153387604487855_8861118697492646311_o11114039_10153387657767855_531683076505684843_o11072924_10153390123557855_2723316933157688883_o