Ծրագրի մասինԴասախոսների փոխանակման ծրագրեր, վերապատրաստման դասընթացներ և աշխատաժողովներ | Մագիստրոսական թեզեր և ուսանողների փոխանակման ծրագրեր | Ակադեմիական հրատարակություններ գրախոսվող ամսագրերում Միջազգային գիտաժողով Գիտելիքի փոխանակման հարթակ | Կապ

 

Մագիստրոսական թեզեր

Ծրագիրը նախատեսում է մագիստրոսական թեզերի ներկայացում՝ Հայաստանում կենսաբազմազանության պահպանման համար էկոհամակարգերի ծառայությունների/PPGIS-ի փորձնական կիրառմամբ: Թեզերը կվերահսկվեն Հայաստանի ամերիկյան համալսարանի և Հոհենհայմի համալսարանի կողմից:  

Սա կիրականացվի հայ և գերմանացի ուսանողների համատեղ աշխատանքի միջոցով: Ծրագիրը թիրախավորում է վերապատրաստման դասընթացներին ներկայացված իրական կյանքում կիրառվող գործիքները (օր.՝ էկոհամակարգերի ծառայությունների/PPGIS-ի կիրառումը հողօգտագործման փոփոխությունների վերաբերյալ իրազեկման համար): Այն կներառի մոտեցումների թեստավորում, հարմարեցում և բարելավում՝ դրանք հայկական համատեքստին համապատասխանեցնելու և էկոհամակարգերի ծառայությունների վերաբերյալ գիտելիքներն ավելացնելու համար: Հոհենհայմի համալսարանի ուսանողները նաև կմասնակցեն Հայաստանի ամերիկյան համալսարանի ամռանն անցկացվող նախագծերին:

Հայ ուսանողները կայցելեն Հոհենհայմի համալսարան՝ այլ ուսանողների հետ շփվելու և դասընթացների մասնակցելու նպատակով (օր.՝ լանդշաֆտի փոփոխության կամ էնոհամակարգերի ծառայությունների վերաբերյալ դասընթացներ): Սա կնպաստի ՀԱՀ ուսանողների որակավորումների բարձրացմանը և միջազգային հարթակներում նրանց ինտեգրմանը:

Ուսանողական ծրագրեր

Ամառային ծրագրեր

2018 թ. հուլիսից սեպտեմբեր – ուսանողական ամառային ծրագիր՝ Հայաստանում կենսաբազմազանության պահպանման համար էկոհամակարգերի ծառայությունների/PPGIS-ի փորձնական կիրառմամբ: Ծրագիրը համատեղ վերահսկվում էր ՀԱՀ-ի և Հոհենհայմի համալսարանի կողմից:

Հոհենհայմի համալսարանի ուսանողները Հայաստանում՝ էկոհամակարգերի ծառայությունների քարտեզագրման և հետազոտման նպատակով: Հոհենհայմի համալսարանի Լանդշաֆտային էկոլոգիա բաժնի մագիստրատուրայի ուսանողներ Թի Նգոկ Հան Նգույենը և Պաուլին Պֆայֆերը GAtES ծրագրի շրջանակներում աշխատելու նպատակով 2018 թ. հուլիսին այցելեցին ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոն: Նրանց պարտականությունները ներառում էին Գետիկի հովտի համար հողածածկի-հողօգտագործման քարտեզի ստեղծումն ու հարցաշարի պատրաստումը: Հարցաշարն ուղղված էր Գետիկի հովտի բնակիչներին՝ պարզելու հողօգտագործման հետ կապված նրանց սովորությունները և հովտի էկոհամակարգից նրանց ստացած օգուտները: Գետիկի հովիտը հիմնականում ծածկված է անտառով և խոտածածկով, ուստի բնակիչները կախված են  էկոհամակարգերի՝ անտառի հետ կապված ծառայություններից: Ծրագրի նպատակն է անցկացնել պարզ հետազոտություն, որը կօգնի տեղական համայնքներին զարգացնել կայուն հողօգտագործման և էկոհամակարգերի կառավարման հմտությունները: