(ամբողջական կայքը ստեղծման փուլում է)

 

Լաբորատորիայի մասին

ՀԱՀ ԱՏՀ և հեռահար զոնդավորման լաբորատորիան հիմնվել է 2017 թվականին՝ ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի և ՀԱՀ Զաւէն և Սոնիա Ագեան բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետի համատեղ նախաձեռնությամբ։

Լաբորատորիան ընդլայնում է ՀԱՀ-ի ակադեմիական և հետազոտական ծրագրերում տարածական տվյալների քարտեզագրման և վերլուծության հնարավորությունները։ Այդ նպատակով լաբորատորիան ինտենսիվորեն մասնակցում է ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի և ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կետրոնի աշխատանքներին։ Այն նաև փորձում է ընդլայնել իր համագործակցությունը հանրային առողջապահության, տվյալների վերլուծության, բիզնեսի և այլ ոլորտների հետ:

ՀԱՀ-ից դուրս, լաբորատորիան հայ գործընկերներ մասնագետների համար ապահովում է ԱՏՀ և հեռահար զոնդավորման հիմնական և առաջադեմ դասընթացներ։

ԱՏՀ և հեռահար զոնդավորման լաբորատորիայի ընթացիկ թեմաները ներառում են․

  • Անտառների և հողօգտագործման քարտեզագրում՝ արբանյակային բարձր լուծաչափի և անօդաչու թռչող սարքերից (drone) ստացված տվյալների օգտագործմամբ
  • Հանքերի և պոչամբարների մշտադիտարկում
  • Էկոտուրիզմի քարտեզագրում Հայաստանում
  • Synthetic Aperture Radar (SAR) տվյալների հիդրոլոգիական կիրառություններ, օրինակ, ջրհեղեղների և խոնավ հողերի մոնիթորինգի համար
  • Քաղաքային միջավայրի պարամետրերի քարտեզագրում
  • Ինտերակտիվ քարտեզների օգտագործումը՝ ուսումնական և լրացուցից ուսումնական կրթական ծրագրերի համար

Տարածական տվյալները դառնում են պլանավորման և որոշումների կայացման համար ավելի կարևոր տեղեկատվական հիմք: Աշխարհագրական տեղեկատվության կիրառման օրինակներ կարելի է գտնել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են շրջակա միջավայրի կառավարման, տարածքային պլանավորման, շրջակա միջավայրի պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման ոլորտները: Աշխարհագրական տեղեկատվական համակարգերը (ԱՏՀ) նմանատիպ տվյալների մշակման և վերլուծության հիմնական գործիքն են և գտնվում են բազմաթիվ աշխարհատարածական կիրառությունների հիմքում։ Երկրի դիտարկումները, օգտագործելով հեռահար զոնդավորման համակարգերը (օրինակ, արբանյակների և անօդաչու թռչող սարքերի վրա), մյուս կողմից, ծառայում են որպես տարածական հստակ տեղեկատվության ավելի կարևոր աղբյուր, հատկապես հեռավոր և այլ վայրերում, որտեղ դժվար է մուտք գործելը:

 

ՀԱՀ ԱՏՀ և հեռահար զոնդավորման լաբորատորիայի սեմինարների շարք

 

ԱՏՀ և հեռահար զոնդավորման լաբորատորիան նորություններում

 

Եթե հետաքրքրված են ելույթ ունենալ, կարող են կապ հաստատել՝ ace@aua.am