Հայաստանում Կանաչ Լաբորատորիա – 2019 մասնակցության հրավեր

Հայաստանի ամերիկյան համալսարանի  Յակոբեան բնապահպանական կենտրոնը և Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի Երևանյան գրասենյակը հայտարարում են Կանաչ Լաբորատորիա 2019 մասնակցության մրցույթ:

Երկօրյա սեմինար-դասընթացը կկայանա 2019 թ. նոյեմբերի 16-17 Հայաստանի ամերիկյան համալսարանում (անցկացման վայր՝ ք․ Երևան, Հայաստանի ամերիկյան համալսարանի Ագեան արուեստասրահ, 413W, 414W դասասենյակներ)։

Լաբորատորիայի նպատակն է ստեղծել ինտերակտիվ և միջդիսցիպլինար հարթակ, որտեղ կառուցողական քննարկումների միջոցով հնարավոր կլինի վեր հանել երիտասարդներին հուզող «կանաչ» թեմաները (բնապահպանություն, վերականգնվող էներգետիկա, աղբի վերամշակում, դեմոկրատական կառավարում, գենդերային թեմաներ, տեխնոլոգիաներ և բնապահպանություն, սնունդ և շրջակա միջավայր, և այլն), դրանց հանրայնացնելու մեխանիզմները և գործիքները։ Ավելին, Կանաչ Լաբորատորիան միտված է համախմբելու մարզաբնակ ակտիվ երիտասարդների, որպեսզի ստեղծի սերտ համագործակցություն այն մարդկանց միջև, ովքեր մտահոգված են տեղական/համայնքային սոցիալ-տնտեսական խնդիրներով և պատրաստ են կայուն ու երկարաժամկետ լուծումներ մշակել այդ խնդիրները քայլ առ քայլ լուծելու համար։

Լաբորատորիան երկօրյա միջոցառում է, որը բաղկացած է երկու դասախոսությունից, խմբային թեմատիկ աշխատանքից և ընդհանուր քննարկումներից։ Լաբորատորիային մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել համառոտ ինքնակենսագրություն (CV) և մոտիվացիոն նամակ, որի մեջ հայտատուն պետք է ներկայացնի իր համայնքում առկա մեկ բնապահպանական խնդիր։

Մասնակցության ծախսերը, ներառյալ ճանապարհածախսը, սնունդը և կացությունը, հոգում է ծրագիրը:   

Պահանջվող չափանիշներն են.

Հայաստանի Հանրապետությունում բնակվող երիտասարդներ (18-25 տարեկան), ովքեր ցանկություն ունեն կայուն զարգացման ծրագրեր մշակել իրենց համայնքների համար (մարզաբնակ երիտասարդների մասնակցությունը խրախուսվում է): Խրախուսելի է նաև այն ուսանողների, երիտասարդ ակտիվիստների, լրագրողների և հետազոտողների մասնակցությունը, ովքեր հետաքրքրված են կանաչ քաղաքականությամբ, վերականգնվող էներգետիկայով, բնապահպանությամբ և քաղաքացիական ակտիվիզմով:

Հայտը անհրաժեշտ է ուղարկել [email protected] և [email protected] էլեկտրոնային փոստի հասցեներին (խնդրում ենք վերնագրում նշել` Կանաչ Լաբորատորիա – 2019): Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2019 թ. նոյեմբերի 8-ը, մինչև ժամը 23:00։

 

Oրակարգ (ներբեռնել այստեղ)

Օր 1 – նոյեմբերի 16, 2019

9:30 – 10:00Գրանցում
10:00 – 10:15Ողջույնի խոսք

Ալեն Ամիրխանյան, ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն

Սթեֆան Մեյստր, Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Թբիլիսիի գրասենյակի ղեկավար, Հարավային Կովկասի տարածաշրջան

Էվիյա Հովհաննիսյան, Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի Երևանյան գրասենյակի ծրագրերի համակարգող

Մասնակիցները ներկայանում են՝ նշելով անունը, համայնքը և կարճ՝ թե ինչ են սիրում իրենց համայնքում

10:15 – 10:50Երիտասարդների դերը «փոփոխության օրակարգ»-ի (change agenda) առաջնորդման մեջ (ներառյալ 10 րոպե հարց ու պատասխան)

Լենա Նազարյան, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ

10:50 – 11:30Համայնքների զարգացում` առկա ռեսուրսների և շահառու կողմերի ներգրավմամբ (ներառյալ 10 րոպե հարց ու պատասխան)

Ռոբերտ Ղուկասյան, ՀՀ Վարչապետի խորհրդական համայնքների զարգացման գծով

11:30 – 12:00Ընդմիջում
12:00 – 13:15Ծանոթացում (ice-breaking session): Մասնակիցներն ավելի մանրամասն ներկայացնում են գաղափարներ իրենց համայքնի զարգացման համար, և այն թե իրենց կարծիքով ի՞նչն է կազմում «կանաչ» օրակարգի մաս:
13:15 – 14:00Ճաշի ընդմիջում
14:00 – 14:45Քննարկում 1. Մարդու հոգեբանությունը և շրջակա միջավայրը

Վարող՝ Ալեն Ամիրխանյան (ներբեռնել այստեղ)

14:45 – 15:30Քննարկում 2. Սնունդը և շրջակա միջավայրը

Վարողներ՝ Վահրամ Էլագոզ, Անի Հարությունյան

15:30 – 16:15Քննարկում 3. Թափոններ և շրջակա միջավայրը

Վարողներ՝ Հարություն Ալպետյան (ներբեռնել այստեղ),Հռիփսիմե Մկրտչյան

16:15 – 16:30Ընդմիջում
16:30 – 17:15Քննարկում 4. Էներգիան և շրջակա միջավայրը

Վարողներ՝ Նորայր Բենօհանյան (ներբեռնել այստեղ), Նժդեհ Անդրիազյան

 

17:15 – 18:00Քննարկում 5. Ինչպե՞ս են փոխվում համայնքները: Ինչպե՞ս է փոխվում մարդու վարքագիծը: Ինչպե՞ս կիրականացնեք Ձեր գաղափարները:

Վարողներ՝ Հարություն Ալպետյան, Հռիփսիմե Մկրտչյան

18:00 – 18:10Առաջին օրվա ամփոփում
18:20 – 20:45Ընթրիք/թիմային շփում/ծանոթացում
20:45Վերադարձ տուն/հյուրանոց

Օր 2 – նոյեմբերի 17, 2019

9:00 – 11:00Առաջադրանք 1. «Կանաչ օրակարգ»-ին ուղղված գաղափարներ մասնակիցների կողմից

Գաղափարների վերանայում, հղկում, դրանց իրականացման գործողությունների սահմանում: Խրախուսվում է կառուցողական-քննադատական մոտեցումը:

Վերանայում և խորհրդատվություն տարբեր ոլորտների փորձագետների կողմից (զուգահեռ հյուրասիրություն)

11:00 – 12:00Քննարկում 6. Հասարակության մասնակցությամբ «հանրային օրակարգ»-ի մշակում. առավելություններ և թերություններ

Վարող՝ Արթուր Գրիգորյան 

12:00 – 15:00Առաջադրանք 2. Ինչպե՞ս կարող են Ձեր կողմից ներկայացված զարգացման գաղափարները նպաստել ավելի ընդգրկուն «կանաչ օրակարգ»-ի ձևավորմանը. միասնական կամ մի քանի ուղղությամբ «կանաչ օրակարգ»-երի մշակում

Խրախուսվում է կառուցողական-քննադատական մոտեցումը:

(աշխատանքային լանչ)

15:00 – 15:30Միջոցառման գնահատում մասնակիցների կողմից
15:30 – 16:30«Կանաչ օրակարգ»-երի ամփոփում

Միջոցառման ամփոփում

16:30Վերադարձ տուն