Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը և Երևանում Շվեդիայի դեսպանությունը Շվեդական Ինստիտուտի ֆինանսական աջակցությամբ կազմակերպում են «Հյուսիսային լուծումներ կայուն քաղաքների համար» ցուցահանդես և համանուն աշխատաժողովներ:
Ցուցահանդեսի և աշխատաժողովի նպատակ է վարել քննարկումներ Երևանում և Հայաստանում քաղաքաշինության ոլորտում բնապահպանական ու սոցիալական կայունության վերաբերյալ՝ հյուսիսային քաղաքներում քաղաքաշինության պլանավորման և խելացի տեխնոլոգիաների նորարարությունները ցուցադրելու և քննարկելու միջոցով:
Աշխատաժողովի ընթացքում երեք հյուսիսային երկրների փորձագետներ իրենց փորձը կփոխանակեն շարժունակ քաղաքաշինության, ճանապարհային անվտանգության և օդի որակի վերաբերյալ: Բանախոսությունների թեմաներն են՝
– «Հեծանվային քաղաքաշինությունը և Կոպենհագենի հեծանվային պատմությունը» (Դանիա/Copenhagenize)
– «Ցատկ կատարել. ճանապարհային անվտանգության լուծումների օրինակներ» (Շվեդիա/ SweRoad)
– «Օդի որակի մշտադիտարկման նոր մոտեցումները և տեղական օդի որակի կառավարման մեջ դրանց ներուժի օգտագործումը» (Ֆինլանդիա/Vaisala),
Միջոցառումը կմեկնարկի Երևանի առաջին փոխքաղաքապետի, Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի,Շվեդիայի, Ֆինլանդիայի և Դանիայի դեսպանների կամ ներկայացուցիչների, ինչպես նաև ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրենի և ՄԱԶԾ hայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցչի ողջույնի խոսքով:
Կլինի հայերեն և անգլերեն համաժամանակյա թարգմանություն:
Օր՝ ապրիլի 9, 2019 թ.
Վայր՝ Մանուկյան սրահ, Հայաստանի ամերիկյան համալսարան
Նպատակը՝ Երևանում և Հայաստանում քաղաքաշինության ոլորտում բնապահպանական ու սոցիալական կայունության թեմայի շուրջ քննարկումներ սկսել՝ հյուսիսային քաղաքներում քաղաքաշինության պլանավորման և խելացի տեխնոլոգիաների նորարարությունները ցուցադրելու և քննարկելու միջոցով
9։00 – 09։30 | Գրանցում և սուրճ |
09։30 – 10:15 | Բացում
|
10։15 – 11։00 | Ընդունելություն և ցուցահանդեսի բացում (Ցուցահանդեսի ավարտ՝ ապրիլի 30) |
11։00 – 12։00 | Առաջին աշխատաժողով «Հեծանվային քաղաքաշինությունը և Կոպենհագենի հեծանվային պատմությունը» բանախոս՝ Մորտեն Կոբել,«Copenhagenize»-ի գործադիր տնօրեն, Քաղաքաշինության, տրանսպորտի և բնապահպանության հարցերով Կոպենհագենի նախկին քաղաքապետ (Դանիա) |
12։00 – 13։00 | Ընդմիջում |
13։00 – 14։00 | Երկրորդ աշխատաժողով «Ճանապարհային անվտանգության լուծումների օրինակներ», բանախոս՝ Լովիսա Նեսվալ, քաղաքաշինության մասնագետ, «SweRoad/Treeline»-ի գործընկեր, որը զբաղվում է ենթակառուցվածքների վերաբերյալ խնդիրներով՝ տրամադրելով ճարտարագիտական և կառավարման խորհրդատվություն |
14։00 – 14։30 | Ընդմիջում |
14։30 – 15։30 | Երրորդ աշխատաժողով «Օդի որակի մշտադիտարկման նոր մոտեցումները և օդի որակի կառավարման մեջ դրանց ներուժի օգտագործումը», բանախոս՝ Հաննամարի Յակոլա և Դմիտրի Կրամարենկո, «Vaisala» կազմակերպության ներկայացուցիչներ, որն իրականացնում է բնապահպանական և արդյունաբերական չափումներ (Ֆինլանդիա) |
Օրակարգը թարմացվում է:
Լովիսա Նեսվալ
Տիկին Լովիսա Նեսվալը «Sweroad/Treeline»-ի գործընկերն է, աշխատում է որպես քաղաքային ձևավորող և ունի լանդշաֆտային ճարտարապետության գծով մագիստրոսի կոչում: Նա հիմնականում կառավարում է ենթակառուցվածքների և հանրային վայրերի նախագծման աշխատանքները, ինչպես նաև զարգացման, խտացման և մեծ ենթակառուցվածքային նախագծերի լանդշաֆտային վերլուծությունն ու պլանավորումը:
Նրա ներկայիս ծրագրերից մեկը վերաբերում է Ստոկհոլմի Քիստագրենենում նոր տրամվայի գծի աշխատանքներին: Նա աջակցում է պատվիրատու հանդիսացող «Stockholm Public Transport» ընկերությանը գնման փասստաթղթերի և նախագծման աշխատանքների վերահսկման գործընթացներում: Ծրագրի նպատակն է ունենալ արդյունավետ, անվտանգ և գրավիչ հասարակական տրանսպորտ՝ որպես այլընտրանք ավտոմեքենաներին:
Մորտեն Կաբել
Պարոն Մորտեն Կաբելը քաղաքաշինության մասնագետ է, նախկին քաղաքական գործիչ և հեծանիվների, էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոցի ու կենսաչափական քաղաքների ջատագով: Իր կյանքի ընթացքում նա ակտիվ կերպով զբաղվել է քաղաքական գործունեությամբ, որպեսզի տեղական մակարդակով բարեկարգի Կոպենհագենը և նպաստի, որ այն անցում կատարի ավտմեքենաներից քիչ կախվածություն ունեցող շարժունակության մոդելի, իսկ միջազգային մակարդակով՝ կայուն և դիմացկուն քաղաքների մասին գիտելիքներ տարածվեն:
Կոպենհագենի քաղաքաշինական պլանավորման, տրանսպորտի և շրջակա միջավայրի քաղաքապետի պաշտոնում աշխատելուց հետո նա այժմ զբաղեցնում է «Copenhagenize Design Company» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի և Համաշխարհային գիտահետազոտական ինստիտուտում Կայուն քաղաքների Ռոսս կենտրոնի խորհրդատուների խորհրդի անդամի պաշտոնները:
Հաննամարի Յակոլա
Տիկին Հաննամարի Յակոլա աշխատում է Ֆինլանդիայի «Vaisala» ընկերությունում՝ որպես «Օդի որակ» ոլորտի ապրանքների բիզնեսի զարգացման կառավարիչ: «Vaisala» ընկերությունը շրջակա միջավայրի և արդյունաբերական չափագրումների հարցում համաշխարհային մասշտաբով առաջատար է, որն ապահովում է եղանակի և շրջակա միջավայրի մշտադիտարկման գործընթացն օդերևութաբանության, օդի որակի, տրանսպորտի և արդյունաբերության ոլորտներում: «Vaisala» ընկերությունում Հաննամարի Յակոլան աշխատել է շրջակա միջավայրի չափագրումների բնագավառում մասնագիտացված մի շարք փորձագիտական և կառավարչական պաշտոններում: Նա Տամպերի տեխնոլոգիական համալսարանի նյութագիտության գծով մագիստրոսի աստիճան ունի:
Դմիտրի Կրամարենկո
Պարոն Դմիտրի Կրամարենկոն Հելսինկիի համալսարանում ստացել է մագիստրոսի կոչում: 2013 թվականից սկսած Դմիտրին աշխատել է «Vaisala» ընկերությունում և այժմ պատասխանատու է ԱՊՀ որոշ երկրների վաճառքների համար: Խորհրդատվական վաճառքի մոտեցմամբ հաճախորդների բացառիկ սպասարկման միջոցով նա բազմակողմանի լուծումներ է տրամադրել բարձր ստանդարտներ ունեցող հաճախորդների համար:
Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա ՀԱՀ-ի գլխավոր մասնաշենքի Աղբաբյան սրահում, և հանրության համար բաց կլինի մինչև ս.թ. ապրիլի 30-ը: Այն կշեշտադրի հյուսիսային հինգ երկրների (Շվեդիա, Դանիա, Ֆինլանդիա, Նորվեգիա և Իսլանդիա) և Հյուսիսային խորհրդի կայուն քաղաքաշինության լավագույն փորձը: Ցուցահանդեսը կներառի կանաչ քաղաքաշինական պլանավորում, ճանապարհային անվտանգություն («Vision zero»), ածխածնի «ոտնահետքի» կրճատում, կանաչ շարժունակություն (ներառյալ այլընտրանքային տրանսպորտ), օդի որակի մշտադիտարկում, թափոնների կառավարումն ու վերամշակում, ինչպես նաև քաղաքացիների մասնակցություն: