• Բնապահպանական քաղաքականություն

Բնապահպանական քաղաքականությունը շրջակա միջավայրի պահպանությունը և վերականգնումը հնարավոր դարձնող հիմնական բաղադրիչն է: Կանոնակարգերի միջոցով այն կարող է բացահայտել և ուղղորդել հանրային սեկտորի, ինչպես նաև շատ ավելի լայն մասնավոր ոլորտի ռեսուրսները:

– ՀԱՀ Յակոբեան կենտրոնի գործունեությունը
– Ընդհանուր տեղեկատվություն

 

• Բնական պաշարների կայուն կառավարում

Բնական պաշարների կառավարումը մարդկանց առնչությունն է բնական միջավայրին, ինչպես օրինակ՝ անտառներ, խոնավ տարածքներ, ջրային մարմիններ, հանածոներ, ֆլորա և ֆաունա: Այն ընդունում է, որ մարդիկ և նրանց կենսակերպը հիմնվում է այս պաշարների պատասխանատու տնտեսվարման վրա: Այս ռեսուրսների պատշաճ և կայուն կառավարումն ապահովելու համար, կառավարումը համախմբում է մի շարք գործիքներ, ինչպես օրինակ հողօգտագործման նախագծում, ջրային պաշարների կառավարում, կենսաբազմազանության պահպանում և արդյունաբերությունների կայուն տեղակայում, օրինակ՝ գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, զբոսաշրջության, ձկնաբուծության և անտառային տնտեսության:

– ՀԱՀ Յակոբեան կենտրոնի գործունեությունը
– Ընդհանուր տեղեկատվություն

 

• Կառուցապատ և բնական շրջակա միջավայր

Կառուցապատ շրջակա միջավայրը վերաբերվում է մարդաստեղծ շրջապատին, ինչպես օրինակ՝ քաղաքներ, արդյունաբերություններ և շինություններ: Այն նաև վերաբերվում է ֆիզիկական ենթակառուցվածքներին, օրինակ՝ ճանապարհներ, կամուրջներ,  ջրատարներ, էլեկտրական փոխանցման գծեր և այլն, որոնք ոչ միայն քաղաքնորում են գտնվում: Շրջակա միջավայրի պահպանումն ու վերականգնումը պահանջում է հասկանալ այսպիսի կառուցապատ շրջակա միջավայրի ազդեցությունը բնական միջավայրի վրա: Համապատասխան թեմաները ներառում են՝ կոշտ թափոններ (մունիցիպալ, արդյունաբերական և թունավոր), կեղտաջրեր, էներգետիկա, տրանսպորտ, կանաչ տարածքներ և այլն:

– ՀԱՀ Յակոբեան կենտրոնի գործունեությունը
– Ընդհանուր տեղեկատվություն

 

• Տեղեկատվական տեխնոլոգիաները և բնական շրջակա միջավայրը

Բնական շրջակա միջավայրը և դրա համակարգերը բավականին բարդ են: Դրանք հասկանալու համար ուսանողներն ու հետազոտողները պետք է օգտվեն տեղեկատվական տեխնոլոգիաներից, ինչպես օրինակ ԱՏՀ քարտեզագրումը, հեռահար զոնդավորումը, արբանյակային վերահսկում և համակարգչային մոդելավորում և փորձարկում: Այս բոլոր տեխնոլոգիական լուծումները միասին հաճախ կոչվում են հաճախ կոչվում են հաշվողական էկալոգիա:

– ՀԱՀ Յակոբեան կենտրոնի գործունեությունը
– Ընդհանուր տեղեկատվություն