ԿԱՅՈՒՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՆՈՐ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ ԿՏՐՎԻ 2017Թ-Ի ԱՇՆԱՆԸ

ՀԱՀ-ի Արդյունաբերական ճարտարագիտության և համակարգերի կառավարման (ԱՃՀԿ) մագիստրատուրայի բաժնում այս պահին մշակվում է նոր մասնագիտացում՝ «Կայուն գործառնություններ և ռեսուրսների կառավարում» (ԿԳՌԿ), որը մեծ տեղ է հատկացնելու կայուն էներգետիկային։ Մասնագիտացման մշակման գործընթացն իրականացվում է Եվրոպական միության «Էրազմուս» ծրագրի շրջանակներում, և նախատեսվում է, որ այն կմեկնարկի 2017թ-ի աշնանը։ Տեղեկանալ ՀԱՀ-ի կողմից մշակվող այս մասնագիտացման մասին։

 

էներգաարդյունավետ շենքերի նորարար տեխնոլոգիաների մագիստրոսական ծրագիր ՌԴ և ՀՀ համալսարանների և շահագրգիռ կողմերի համար

ԿԳՌԿ-ն, որի մեկնարկն ակնկալվում է 2017թ.-ի աշնանը, առաջարկում է մագիստրոսական աստիճան ևմասնագիտական վկայագիր, որն ուսանողներին կօժտի խելացի, կայուն և ռեսուրսների օգտագործման տեսանկյունից արդյունավետ համակարգեր և գործառնություններ մշակելու և կառավարելու համար անհրաժեշտ տեսական և կիրառական գործիքներով։
Ծրագրի պահանջներին բավարարող ՀԱՀ-ի մագիստրատուրայի ուսանողները ԿԳՌԿ մասնագիտացումը ձեռք կբերեն 30 ECTS միավոր (ամերիկյան համակարգում՝ կիսամյակային 15 միավոր) ունենալու դեպքում: Ծրագրի պահանջներին բավարարող ՀԱՀ շրջանավարտներն, ինչպես նաև այլ հատատությունների շրջանավարտներն ու մասնագետները կարող են նաև ձեռք բերել ԿԳՌԿ մասնագիտական վկայագիր:
Առաջարկվող առարկաների թվում, ի թիվս այլոց, կլինեն «Կայուն, խելացի և ռեսուրսների օգտագործման տեսանկյունից արդյունավետ համակարգեր I և II», «Այլընտրանքային էներգիա․ տեխնոլոգիա, շրջակա միջավայր և էկոնոմիկա», «Տվյալների պեղում և կանխատեսային վերլուծաբանություն», «Համակարգերի և գործառնությունների մոդելավորում», «Նորարարություն»։ Առարկաներից շատերը կկենտրոնանան շենքերում և գործառնությունների ընթացքում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի վրա:
Մասնագիտացումը ձեռք բերելուց հետո շրջանավարտը կունենա համակարգերում և գործառնություններում կայունության և ռեսուրսների արդյունավետության բարձրացման նպատակով դիագնոստիկ և վերլուծական գործիքների կիրառման կարողություն, նորարարությունն ու փոփոխությունը խթանելու և կառավարելու, ինչպես նաև տվյալները վերլուծելու, պատկերելու և արդյունավետ կերպով հաղորդելու կարողություն:

 

Նկարագրություն

  • Ծրագրի անվանում՝  էներգաարդյունավետ շենքերի նորարար տեխնոլոգիաների մագիստրոսական ծրագիր ՌԴ և ՀՀ համալսարանների և շահագրգիռ կողմերի համար` «MARUEEB»
  • Հապավում՝ MARUEEB Erasmus+ ծրագիր
  • Դիմումի համար՝ 561890-EPP-1-2015-1-IT-EPPKA2-CBHE-JP
  • Տևողություն՝ 2015-2018թթ
  • Համակարգող՝ Ջենովայի համալսարան, Իտալիա
  • Ծրագրի կայքը՝ http://marueeb.sti.urfu.ru/en/

Նպատակներ

  • Հիմնել և զարգացնել նոր մագիստրոսական ծրագիր՝ «Շրջակա միջավայրի պահպանություն ժ և էներգաարդյունավետ շենքեր» ուղղվածությամբ, Ռուսաստանի և Հայաստանի երկու համալսարաններում, ինչպես նաև հավելյալ երկու ռուսական համալսարաններում (առնչություն ունեցող) ՝ ուսանողակենտրոն և արդյունքի վրա հիմնված ուսումնառության մոտեցմամբ:
  • Ամրապնդել կապերը շահագրգիռ կողմերի հետ՝ նրանց ներգրավելով թե դասընթացների մեջ և թե նրանցից ստանալով նոր ծրագրի որակավորման ընդումնան հետ կապված պահանջներ և փաստաթղթեր:
  • Ուսումնական բարեփոխումը համապաասխանեցնել Բոլոնյայի գործընթացի վերջին տարրերին (թափանցիկություն, համեմատելիություն, ուսումնական ծրագրերի ազգային և միջազգային հավաստագրում):
  • Կենտրոնացնել դասավանդումը նոր մեթոդների վրա, ինչպես օրինակ դասախոսությունների և սեմինարների միջդիսցիպլինար և շփումների ձևերը
  • Ապահովել համագործակցային ուսուցում, շարժունակություն և գիտական հետազոտություններ՝ ներգրավելով կոնսորցիումի անդամներին:

Ծրագրի գործընկերներ

Գործընկեր երկրների համալսարաններ՝

  • Ուրալի դաշնային համալսարան
  • Սանկտ Պետրբուրգի պոլիտեխնիկական համալսարան
  • Տամբովի պետական տեխնիկական համալսարան
  • Վորոնեժի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան
  • Հարավային Ուրալի պետական համալսարան
  • Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
  • Հայաստանի ամերիկյան համալսարան

Եվրոպական միության կոնսորցիումի անդամներ՝

  • Ջենովայի համալսարան (դրամաշնորհառու), Իտալիա
  • Յասիի տեխնիկական համալսարան, Ռումինիա
  • Սլովակիայի տեխնոլոգիական համալսարան Բրատիսլավայում, Սլովակիա
  • Նեապոլի երկրորդ համալսարան, Իտալիա
  • Կաունասի տեխնոլոգիական համալսարան, Լիտվա

Շահագրգիռ կողմեր՝

  • Հայաստանի ճարտարագիտական ակադեմիա ՀԿ
  • «ԷՅԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ», Հայաստան
  • ՀՀ կրթության և գիտության նախարարություն
  • «TICASS» կոնսորցիում, Իտալիա
  • Եվրոպական քաղաքաշինության կրթության և ուսուցման ասոցիացիա, Բրյուսել
  • «Ատոմստրոյկոմպլեքս», Ռուսաստան
  • Հետազոտության և զարգացման ինստիտուտ «Շինարարական փորձաքննության կենտրոն», Ռուսաստան
  • «Ուրալպրոյեկտդուբրավա», Ռուսաստան