2016թ.-ի Կայուն էներգետիկայի ակադեմիայի ուշագրավ կողմերից էր մասնակիցների կազմը: Մասնակիցների թվում էին նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզային իշխանությունների ներկայացուցիչներ: Սյունիքի մարզի ներկայացուցիչների մասնակցությունը հնարավոր դարձավ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) աջակցությամբ, որի Կապանի գրասենյակն աշխատում է տեղական կարողությունների զարգացման ուղղությամբ:
Ճարտարապետներ
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ասպիրանտ Ագնեսա Մելիքսեթյանը մասնակցել է Կալավանի դպրոցի ջերմամեկուսացման աշխատանքներին։
Արմեն Մինասյանը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դոցենտ է, որը «ՓԱԼԻՄՓԵՍՏ» ճարտարապետական և ճարտարագիտական նախագծային ընկերությունում աշխատում է որպես ճարտարապետ։
Ճարտարագետներ
Անդրանիկ Առաքելյանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դասախոս է։
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտ Արշավիր Գրիգորյանը մասնակցել է Կալավանի դպրոցի ջերմամեկուսացման աշխատանքներին։
Մասնագիտությամբ ինժեներ-քիմիկոս Արտաշես Արիստակեսյանը, ով նաև ունի բնապահպանական ինժեների մագիստրոսի աստիճան, մասնակցել է Կալավանի դպրոցի ջերմամեկուսացման աշխատանքներին։
Ճարտարագետ Գայանե Գրիգորյանը Երևանի երկրաբանական թանգարանի էկոակումբի նախագահն է։
Հարություն Ալպետյանը ունի արդյունաբերական ճարտարագիտության և համակարգերի կառավարման մագիստրոսի աստիճան, ներկայումս սովորում է Հայաստանի ամերիկյան համալսարանում, մասնակցել է Կալավանի դպրոցի ջերմամեկուսացման աշխատանքներին։
Հովհաննեսը Կարապետյանն ունի մագիստրոսի աստիճան էներգետիկ մեքենաշինության ոլորտում։ Նա նաև «Երիտասարդ ինժեներների ասոցիացիա» ՀԿ-ի ղեկավարն է։
Կարեն Հովհաննիսյանն ունի մագիստրոսի աստիճան էներգետիկ մեքենաշինության ոլորտում։ Ներկայումս Հայաստանի ամերիկյան համալսարանում ուսանում է բիզնեսի կառավարում։
Նաիրա Գեժոյանն ունի ճարտարագիտության մագիստրոսի աստիճան էլեկտրաէներգետիկայի ոլորտում։
Ռուբեն Խաչատրյանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ասպիրանտ է։
Սեդա Զոհրաբյանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանող է։
Երվանդ Շամամյանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դասախոս է։
Ուսուցիչներ
Անուշ Մկրտչյանը մասնագիտությամբ ինժեներ է, նաև դասավանդում է ֆիզիկա։ Նա մասնակցել է Կալավանի դպրոցի ջերմամեկուսացման գործընթացին։
Նարինե Փիլոյանն ունի մագիստրոսի աստիճան բիոֆիզիկայի ոլորտում։ Նարինեն իրականացնում է բիոգազի այրման ծրագիր այն դպրոցում, որտեղ նա դասավանդում է։
Ֆիզիկայի ուսուցիչ Նելլի Ասոյանը մասնակցել է Կալավանի դպրոցի ջերմամեկուսացման աշխատանքներին։
Պետական և հանրային աշխատողներ
Արմեն Շիշանյանն աշխատում է Գեղարքունիքի մարզպետարանում։ Նա մասնակցել է Կալավանի դպրոցի ջերմամեկուսացման աշխատանքներին։
Արշակ Դավոյանն աշխատում է Գեղարքունիքի մարզպետարանում։
Սյունիքի մարզպետարանի աշխատակից Արթուր Արզումանյանը քաղաքաշինության մասնագետ է, որը ներկայումս աշխատում է մարզում իրականացվող էներգիայի արդյունավետ կիրառման ծրագրերի ուղղությամբ։
Նուբար Օհանյանն աշխատում է Ագարակի քաղաքապետարանում։
Դիանա Գրիգորյանն աշխատում է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչությունում։ Նա նաև Երևանի քաղաքապետարանի «Խելացի քաղաք և քաղաքաշինություն» հանձնաժողովի անդամ է։
Գարեգին Գաբրիելյանն աշխատում է Քաջարանի քաղաքապետարանում։
Իվան Դինունցը ճարտարապետ է, աշխատում է Գորիսի քաղաքապետարանում։
Կարեն Գրիգորյանը մասնակցել է Կալավանի դպրոցի ջերմամեկուսացման աշխատանքներին, Կապանի քաղաքապետարանի աշխատակից է, աշխատում է շենքերի էներգետիկ արդյունավետության ուղղությամբ։
Տանյա Արզումանյանն աշխատում է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեում, որտեղ գլխավորում է Բնակարանային քաղաքականության և կոմունալ ենթակառուցվածքների վարչությունը։ Վանիկ Սարգսյանն աշխատում է Մեղրիի քաղաքապետարանում։
Ուսանողներ
Անի Սարգսյանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանող է։
Քրիստ Պողոսյանը Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի ուսանող է, սովորում է միջազգային հարաբերություններ բաժնում։
Էրիկ Վարդանյանը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանող է, մասնակցել է Կալավանի դպրոցի ջերմամեկուսացման աշխատանքներին։
Մարիամ Ծատուրյանը Հայաստանում ֆրանս-գերմանական բարձրագույն ինժեներական ինստիտուտի ուսանող է, մասնակցել է Կալավանի դպրոցի ջերմամեկուսացման աշխատանքներին։
Դիվանագիտություն
Լուսինե Քալանթարյանը Երևանի պետական համալսարանի տարածաշրջանային քաղաքականության մագիստրոս է, ինչպես նաև սովորել է Հայասանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցում։
Կայուն զարգացում և բնապահպանական պլանավորում
Գոհար Շահինյանը հետազոտող է, ունի երկրատեղեկատվական համակարգերի ոլորտում մագիստրոսի որակավորման աստիճան, մասնակցել է Կալավանի դպրոցի ջերմամեկուսացման աշխատանքներին։
Հրաչյա Հարությունյանը ունի մագիստրոսի աստիճան Հայ-ռուսական սլավոնական համալսարանից՝ հանրային կառավարում մասնագիտությամբ։ Աշխատում է պերմատնտեսության ոլորտում, իրականացնում է կայուն ապրելակերպը խթանող ծրագիր։
Սոֆյա Գեղամյանը Կոմենիուսի համալսարանի լանդշաֆտային էկոլոգիա ֆակուլտետի բնապահպանական պլանավորում և կառավարում բաժնի ասպիրանտ է, մասնակցել է Կալավանի դպրոցի ջերմամեկուսացման աշխատանքներին։
Վաճառք և ֆինանսներ
Սամվել Կարապետյանն աշխատում է վերականգնվող էներգիայի և էներգետիկ արդյունավետության ֆինանսավորման, ծրագրի գնահատման և էներգետիկ աուդիտի ոլորտում։ Մասնակցել է Կալավանի դպրոցի ջերմամեկուսացման աշխատանքներին։
Վահե Պետրոսյանը աշխատում է որպես վաճառքի մենեջեր։ Ուսանում է Հայաստանի ամերիկյան համալսարանի Գործարարության կառավարման բաժնում։