Alen ԱԼԵՆ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ

Ալեն Ամիրխանյանը հանդիսանում է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն 2013թ. ի վեր: 2014թ:-ին ստեղծել է ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը, որի պաշտոնակատարն է: Դասավանդում է բնապահպանական առարկաներ ՀԱՀ-ի բակալավրի և մագիստրոսական ծրագրերում: Մինչ ՀԱՀ-ը աշխատել է որպես Մայքլ Փորթերի Մրցունաք ներքին քաղաք նախագծում որպես հետազոտության ավագ փոխնախագահ: Էներգաարդյունավետության, տնտեսական և քաղաքային աճի հարցերով խորհրդատվություն է տրամադրել Համաշխարհային բանկին, ՄԱԿ-ի ԶԾ-ին և Բրուքինգի համալսարանին: Նրա ներկայիս ակադեմիական հետաքրքրությունները ներառում են կայուն քաղաքային շրջակա միջավայր, կանաչ կառուցապատ շրջակա միջավայր և շրջանաձև տնտեսություն՝ հատկապես կանաչ քաղաքներ: Ավարտել է Մասաչուսեթսի Տեխնոլոգիայի ինստիտուտի քաղաքաշինության և քաղաքային գիտությունների ֆակուլտետը և ունի մագիստրոսի կոչում:

Astghine ԱՍՏՂԻՆԵ ՊԱՍՈՅԱՆ

Աստղինե Պասոյանը դասավանդում է Կանաչ շենքերի ճարտարագիտություն, մասնավորապես՝ բնական ռեսուրսների կառավարման, էներգիայի արտադրության և օգտագործման հետ կապված որոշումներ կայացման գործիքներ, գործարարությունը և շրջակա միջավայրի կայունությունը և այլ առարկաներ ՀԱՀ-ում: Էներգաարդյունավետության ոլորտի փորձագետ է և ունի աշխատանքային 20-ից ավելի տարիների փորձ Հարավարևելյան Եվրոպայում և ԱՊՀ երկրներում: Վերջին տասնամյակում ղեկավարել է էներգաարդյունավետության ծրագրեր և օրենսդրական բարեփոխումների, շուկայի գնահատման, մշակել է շենքերում էներգաարդյունավետ ներդրումների ֆինանսական գործիքների և այլ ծրագրեր: Նրա ղեկավարությամբ և համահեղինակությամբ մշակվել են Մակեդոնիայի էներգաարդունավետության ազգային ռազմավարությունը, Արևմտյան Բալկանների մի շարք երկրների, Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի էներգաարդյունավետության ազգային գործողությունների ծրագրերը: 2003թ.-ից ի վեր Էներգախնայողության հիմնադրամ ՀԿ-ի կողմից ղեկավարել է բնակարանային և մունիցիպալ մակարդակներում էներգաարդունավետության և էներգետիկ նախագծման ծրագրեր: Դասավանդում է բնօգտագործման և ռեսուրսների տնտեսագիտություն առարկաները Հայաստանում Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում: 2001թ. ավարտել է Բրաունի համալսարանը և ունի բնապահպանական տնտեսագիտության մագիստրոսի կոչում:

ANDRE ԱՆԴՐԵ ՕՀԱՆՅԱՆ

Անդրե Օհանյանը քաղաքացիական ինժեներ է և ունի արդյունաբերական և քաղաքացիական շինարարության մագիստրոսի աստիճան: Վերջին 8 տարիների ընթացքում ամի շարք միջազգային ՀԿ-ների և ֆինանսական կառույցների ծրագրերին տեխնիկական աջակցության ծառայություններ թ մատուցել: Մշակել է տեխնիկական ուղեցույցներ և վարել է շինարարության/վերանորոգման, էներգաարդյունավետության, արևային ջրատաքացուցիչների համակարգերի և երկրաշարժերին դիմակայման վերաբերյալ վերապատրաստման դասընթացներ: Նաև ներգրավված է եղել էներգետիկ աուդիտի, ամբարտակների և ջրամբարների շինարարության, հիդրոտեխնիկական համակարգերի շահագործման, բնակելի շենքերի և առանձնատների վերաբնակեցման նախագծերում: Ներկայումս Սպիտակ եւ Վայք քաղաքներում՝ Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա կազմակերպության կողմից ղեկավարում է 45 բազմաբնակարան շենքերի ջերմային վերականգման նախագծի տեխնիկական բաղադրիչները, որը ֆինանսավորվում է ԵՄ կողմից:

ARTAK ԱՐՏԱԿ ՀԱՄԲԱՐՅԱՆ, Տ․Գ․Թ․

Արտակ Համբարյանը 1982-ին ավարտել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետը, և մինչև 1992 թ․ աշխատել է միկրոէլեկտրոնիկայի գիտա-հետազոտական ինստիտուտում։ 1994 թ-ին ավարտել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի /ՀԱՀ/ արդյունաբերական ճարտարագիտության մագիստրական բաժինը։ 1998 թ․ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի որակավորում ռադիոտեխնիկայի ոլորտում։ Այժմ ասիստենտ պրոֆեսոր է ՀԱՀ-ում, ճարտարագիտական հետազոտական կենտրոնի փոխտնօրենը։ Հետազոտական աշխատանքները ներառում են հետևյալ ուղղությունները․ էներգաարդյունավետություն, վերականգնվող էներգիա, արևի ֆոտովոլտայիկ պոխակերպում, կիսահաղորդչային տեխնոլոգիաներ, լույսի փոխազդեցությունը կիսդահաղորդիչների հետ, օդափոխման և լուսավորության էներգաարդյունավետություն, արդյունաբերական ճարտարագիտություն, օպտիմիզացիա։

DIANA ԴԻԱՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիանա Հարությունյանը 1977թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի կեսաբանական ֆակուլտետը գերազանցության դիպլոմով: Հետագայում զբաղվել է գիտահետազոտական աշխատող ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Կենսաքիմիայի, իսկ հետագայում Մոլեկուլյար կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտnներում: 1989թ. պաշտպանել է թեկնածուական թեզը և ԽՍՀՄ բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից նրան շնորհվել է գիտությունների թեկնածուի կոչում “կենսաքիմիայի” մասնագիտական ոլորտում: 1999թ. մինչ այսօր Դիանա Հարությունյանը աշխատում է ՀՀ բնապահպանության նախարարության համակարգման և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող կլիմայի փոփոխության ծրագրերում, սկզբում որպես փորձագետ իսկ 2001թ. որպես ծրագրերի համակարգող: Նա աջակցել է Հայաստանի պատվիրակությանը ՄԱԿ-ի կլիմայի շրջանակային կոնվենցիայի կողմերի տասից ավելի կոնֆերանսներում որպես փորձագետ: 2007 թ.Դիանա Հարությունյանը Կիոտոյի արձանագրության ներքո գործող Մաքուր զարգացման մեխանիզմի Գործադիր խորհրդի անդամ է և ներկայացնում է Արևելյան Եվրոպայի տարածաշրջանը: Նա համակարգել է Հայաստանի երկրորդ և երրորդ ազգային զեկույցների մշակման աշխատանքները և կլիմայի փոփոխությանը վերաբերող տասնյակից ավելի հրապարակումների հեղինակ է և խմբագիր:

Hayk Shekyan photo ՀԱՅԿ ՇԵԿՅԱՆ

Պրն. Հայկ Շեկյանը “Շտիգն” ՍՊԸ-ի հիմնադիրն ու գործադիր տնօրենն է: Հայաստանյան վերակնագնվող էներգիայի և էներգաարդյունավետության շուկայում առաջիններից է, որը նախագծել և ներկայացրել է մի շարք տեղական և միջազգային մատակարարների և գործընկերների կողմից առաջարկվող մատչելի լուծումներ (արևային ջրատաքացուցիչներ, արևային էներգիա, էներգետիկ աուդիտ, արևային ֆոտովոլտայիկների նախագծում): Բանկային ոլորտի լայն փորձ ունի, աշխատել է որպես ՎՏԲ Հայաստան բանկի Մանրածախ բիզնեսի զարգացման բաժնի ղեկավար, որից հետո Արդշինինվեստբանկ ՓԲԸ-ի մանրածախ ոլորտի զարգացման բաժնի փոխտնօրեն: Պրն: Շեկյանն ունի դասավանդման մեծ փորձ և բանախոս է հանդիսացել մի շարք տեղական և միջազգային սեմինարներ և աշխատանքային հանդիպումների:

 Photo1 ՍԱՐԳԻՍ ԲԱՎԵՅԱՆ

Սարգիս Բավեյանը ծնվել է 1983թ-ին Երևանում։ 2012թ-ից MEP Consulting Engineers ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենն է։ Նրա գլխավոր մասնագիտություննն է էներգիայի արդյունավետության վերաբերյալ խորհրդատվության տրամադրումը, էներգիայի աուդիտը և ջեռուցման, օդափոխման ու օդորակման համակարգերի նախագծումը։ Սարգիսն ավելի քան 10 տարվա փորձ ունի ինժեներական համակարգերի նախագծման և շահագործման, ինժեներական վերահսկողության և համակարգման, ինչպես նաև որակի ապահովման և  վերահսկման կառավարում իրականացնելու ոլորտում։ Նա Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի շրջանավարտ է և վերջերս նաև ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի՝ «Արդյունաբերական ճարտարագիտություն և համակարգերի կառավարում» մագիստրոսական ծրագիրը։