մեր մասին | ցուցահանդես | դասընթաց | նյութեր | կոնֆերանս | նախագծեր | կապ

 

Ցուցահանդեսներ

Կայուն էներգետիկայի ցուցահանդեսներն անվճար են և բաց են հանրության համար։ Դրանց նպատակն է ներկայացնել հայաստանյան շուկայում առկա էներգետիկ լուծումները, արտադրանքը եւ ծառայությունները։ Ի հավելում, ներկայացվելու են նաև Հայաստանում ներկայումս մեկնարկող կայուն էներգետիկ զարգացման մի շարք նախագծեր ինչպես նաև տեղեկություններ այն մասին, թե ինչպես համայնքները կարող են շահել նման նախագծերից։

Ցուցահանդեսին մասնակցող մատակարարող եւ ֆինանսավորող կազմակերպությունների շարքում են՝

Ցուցահանդեսին մասնակցող ծրագրերի եւ զարգացման կազմակերպությունների շարքում են՝

Կայուն էներգետիկայի ցուցահանդեսները տեղի կունենան երկրի երեք տարբեր շրջաններում՝ հյուսիսային, կենտրոնական եւ հարավային։ Ցուցահանդեսների վայրը, ժամը եւ համապատասխան համայնքները հետևյալն են.

Հյուսիսային տարածաշրջան (հյուսիսային Արագածոտն, Գեղարքունիք, Լորռի, Շիրակ, Տավուշ),

Ամսաթիվ՝ շաբաթ, հուլիսի 22, 2017

Վայրը` Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն, Շինարարների 12, ք. Վանաձոր։

 

Կենտրոնական տարածաշրջան (Արարատ, հյուսիսային Արագածոտն, Արմավիր, Կոտայք, արևմտյան Վայոց Ձոր),

Ամսաթիվ՝ շաբաթ, հուլիսի 29, 2017

Վայրը` Պարույր Սևակի թիվ 2 դպրոց, Շահումյան 17, ք. Արարատ։

 

Հարավային տարածաշրջան (Սյունիք եւ արեւելյան Վայոց Ձոր),

Սմսաթիվ` շաբաթ, օգոստոսի 5, 2017

Վայրը` Կապանի էլեկտրոնային գրադարան, ք. Կապան

 

Ցուցահանդեսները անցկացվելու են դասընթացներին զուգահեռ։ Ցուցահանդեսները բաց են հանրության համար։

Ցուցահանդեսներին մասնակցելու են Կայուն էներգետիկ լուծումներ առաջարկող հայաստանյան արտադրողներ և մատակարարներ։ Կներկայացվեն հայաստանյան շուկայում առկա ջերմամեկուսիչ նյութեր, էներգախնայող լուսավորության  և ջեռուցման համակարգեր, էներգախնայող դռներ ու պատուհաններ, վերականգնվող էներգիայի համակարգեր և այլ լուծումներ։