մեր մասին | ցուցահանդես | դասընթաց | նյութեր | կոնֆերանս | նախագծեր | կապ

 

Դասընթաց

Կայուն էներգետիկայի ակադեմիա 2017-ն առաջարկում է անվճար դասընթացներ ստորև բերված երեք թիրախային  խմբերի համար։ Այս խմբերից յուրաքանչյուրը չափազանց կարևոր է համայնքներում վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետ լուծումների խթանման հարցում։ Դասընթացները կբացահայտեն թե ինչպես օգտվել այն օրենքներից, տեխնոլոգիաներից եւ կազմակերպմեն ձևերից, որոնք վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետ լուծումների միջոցով տնային տենտեսություններն ու համայնքները դարձնում են ավելի էներգաապահով։ Երեք թիրախային խմբերը, դասընթացների օրակարգը եւ դիմումաձևը հետևյալն են՝

  • ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ էլեկտրաէներգիա մատակարարող կազմակերպությունների անձնակազմ (օրակարգ)
  • էներգաարդյունավետ լուծումներ առաջարկող մատակարարներ (օրակարգ)
  • ուսանողներ և երիտասարդ մասնագետներ (ճարտարապետներ, ինժեներներ, տնտեսագետներ, քաղաքաշինարարներ, քաղաքագետներ, եւ այլ հետաքրքրված անձինք) (օրակարգ)

Դասընթացները կանցկացվեն երեք շրջանում՝

Հյուսիսային տարածաշրջան (հյուսիսային Արագածոտն, Գեղարքունիք, Լոռի, Շիրակ, Տավուշ),

Ամսաթիվ՝ շաբաթ, հուլիսի 22, 2017

Վայրը` Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն, Շինարարների 12, ք. Վանաձոր։
Այցելել տեսադարանը

 

Կենտրոնական տարածաշրջան (Արարատ, հարավային Արագածոտն, Արմավիր, Կոտայք, արևմտյան Վայոց Ձոր),

Ամսաթիվ՝ շաբաթ, հուլիսի 29, 2017

Վայրը` Պարույր Սևակի թիվ 2 դպրոց, Շահումյան 17, ք. Արարատ։
Այցելել տեսադարանը

 

Հարավային տարածաշրջան (Սյունիք եւ արեւելյան Վայոց Ձոր),

Սմսաթիվ` շաբաթ, օգոստոսի 5, 2017

Վայրը` Կապանի էլեկտրոնային գրադարան, ք. Կապան
Այցելել տեսադարանը

Կայուն էներգետիկայի ակադեմիա 2017-ի լրացուցիչ աշխատաժողով Դիլիջանում

Սմսաթիվ` շաբաթ, հոկտեմբեր 14, 2017

Վայրը` Դիլիջանի ավագ, Մյասնիկյան 61, ք. Դիլիջան, Տավուշի մարզ

Լուսանկար

Դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցելու նաեւ հետ-դասընթացային միջոցառումներին, ինչպես նաև նոյեմբերյան համաժողովին Երևանում (տեսնել ավելին