You are here: Home Համաժողովներ և սեմինարներ Դեպի 100% վերականգնվող էներգիա

Դեպի 100% վերականգնվող էներգիա


Հանրային դասախոսություն և աշխատաժողով

Հյուրընկալվող բանախոս՝ Վերոնիկա Ռոքա, ԱՄՆ Հավայիի նահանգի վերականգնվող էներգիայի ծրագրի ղեկավար
Օր՝ հունիսի 1, հինգշաբթի, 2017թ.
Վայր՝ 208Е լսարան, Հայաստանի ամերիկյան համալսարան (Բաղրամյան 40)
Հայերեն- անգլերեն թարգմանություն
 
ԱՄՆ Հավայիի նահանգը նպատակ է դրել 100% վերականգնվող էլեկտրականության արտադրություն ունենալ մինչև 2045թ-ը: Մեր բանախոս Վերոնիկա Ռոքան պատասխանատու է առաջնորդելու նահանգի էներգետիկ կառավարման գրասենյակը՝  այս նպատակին հասնելու համար: Բանախոսը կներկայացնի իր փորձը և շարունակական մարտահրավերները նման ամբիցիոզ նպատակի հասնելու ճանապարհին, նորարարների և գործարարների դերը այս գործում, ինչպես նաև նման ամբիցիոզ մոտեցումների կիրառման հնարավորությունը Հայաստանում:

Դասախոսությանը կհաջորդի աշխատաժողով, որի մասնակիցները կբաժանվեն 2 խմբի: Առաջին խումբը կքննարկի գործարարների դերը 100% վերականգնվող էներգիայի արտադրություն ունենալու գործում, 2-րդը՝ նման նպատակը Հայաստանում իրականացնելու հնարավոր մարտահրավերները և հնարավորությունները:

Միջոցառումը կազմակերպվում է ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի, ՀԱՀ Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի (EPIC), Հայաստանի ազգային պոլիտեխնիակական համալսարանի (ՀԱՊՀ) և ԱՄՆ Պետքարտուղարության Օրենսդրական ոլորտի մասնագետների ծրագրի (Professional Fellows Program/PFP) շրջանավարտի հետ համատեղ՝ «Վերականգնվող էներգիան՝ էներգետիկ անկախության և տնտեսական զարգացման բանալի» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է փոխանակել գիտելիքներ էներգետիկ կառավարման ոլորտում իրականացվող քաղաքականության, ռազմավարության, ծրագրերի և նախաձեռնությունների մասին:

Մասնակիցները նաև կծանոթանան նոր ինժեներական ծրագրերին վերականգնվող էներգիայի, ռեսուրսների կառավարման և զարգացման մասին, որոնք սույն թվականի աշնանը կդասավանդվեն ՀԱՀ-ում և ՀԱՊՀ-ում:

Հավելյալ տեղեկության համար այցելեք http://acenew.aua.am կայքը կամ զանգահարեք +374-60-612520:
 
Միջոցառման օրակարգը

09:30-10:00Գրանցում
10:00-10:15Բացման խոսք
Ալեն Ամիրխանյան, ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոն
Արամ Գևորգյան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Նունե Սաքանյան, PFP շրջանավարտ
10:15-11:00Դեպի 100% վերականգնվող էներգիա, բանախոս՝ Վերոնիկա Ռոքա
11:00-11:15Սուրճի ընդմիջում
11:15-12:30Աշխատաժողով
Խումբ Ա: Գործարարների դերը 100% վերականգնվող էներգիայի անցման գործում
Խումբ Բ: Մարտահրավերները/հնարավորությունները 100% վերականգնվող էներգիայի անցմանը Հայաստանում
12:30-13:00Խմբային զեկույցներ և քննարկում
13:00-13:30Հավանական շրջայց ՀԱՀ-ում (EPIC լաբորատորիաներ, արևային էներգիայի սարքավորումներ)