FIn

Ակադեմիայի մասին

Հայնրիխ Բյոլ հիմնադրամը և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը համատեղ կազմակերպում են «Կայուն էներգետիկայի ակադեմիա»՝ առաջարկելով վերականգնվող էներգիայի, էներգաարդյունավետության և էներգետիկայի կառավարման վերաբերյալ ինտենսիվ երկշաբաթյա դասընթաց: Այս տարի ակադեմիան կանդրադառնա շենքերի ջերմամեկուսացման և արդյունավետ ջերմային համակարգերի տեսական և գործնական խնդիրներին:

Ակադեմիայի հեռանկարային նպատակն է ստեղծել ուսանողների և երիտասարդ մասնագետների ցանց, որը կտարածի և կխրախուսի շենքի, համայնքի, ինչպես նաև ազգային մակարդակով կայուն էներգետիկ լուծումներ:

Ակադեմիան անվճար է, սակայն, մասնակիցները պետք է հաճախեն բոլոր տեսական և գործնական դասընթացներին, ինչպես նաև մասնակցեն ակադեմիայի կողմից 2016թ.-ի ընթացքում անցկացվելիք միջոցառումներին՝ կարճաժամկետ դասընթացներ կամ հանրային քննարկումներ՝ ուղղված տարբեր շահագրգիռ խմբերին (օր.՝ շինանյութ վաճառողներ, ուսանողներ և այլն):

Ակադեմիայի թիրախային խումբ

Ճարտարագիտության, ճարտարապետության, շինարարության, քաղաքաշինության, ֆինանսների և ներդրումային կառավարման երիտասարդ մասնագետներ, ինչպես նաև մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողներ։

2016թ.-ի ակադեմիայի ժամանակացույց 

Օգոստոսի 8-13, 2016թ., ամեն օր, ժամը՝ 10:00-16:30 

Մասնակիցներին կներկայացվեն հետևյալ թեմաները՝ կայուն զարգացման հիմունքներ, գյուղական համայնքների էներգետիկ պորտֆոլիո, զրոյական էներգետիկ բալանսով շենքեր, լուսավորություն և արտաքին պատող կոնստրուկցիաներ, նյութի և գնի նախահաշվարկ և ֆինանսական վերլուծություն: Ծրագրի ընթացքում կկազմակերպվեն այցելություններ Երևանի և Դիլիջանի էներգաարդյունավետ շենքեր:

Օգոստոսի 14-19, 2016թ., 6-օրյա դասընթաց և կացություն Կալավան գյուղում

Առաջին շաբաթվա ընթացքում ձեռք բերված գիտելիքը կիրառելու նպատակով մասնակիցները բարձրակարգ անձնակազմի հետ միասին մեկ շաբաթ կանցկացնեն Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղում:

Սեպտեմբեր-դեկտեմբեր, 2016թ.

Վկայական ստացած մասնակիցները հնարավորություն կունենան կապեր ստեղծել, ինչպես նաև մասնակցել Հայնրիխ Բյոլ հիմնադրամի և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից կազմակերպվելիք հետագա միջոցառումներին:

Մասնակցության վկայական և ակադեմիական/մասնագիտական դասընթացի մասնակցության միավոր

Երկշաբաթյա դասընթացի ավարտից հետո մասնակիցներին կտրվի վկայական: Պրակտիկայի կամ դասընթացի մասնակցության միավոր ստանալու համար անհրաժեշտ է խորհրդակցել մասնակցի համապատասխան կրթական հաստատության հետ:

2016թ.-ի ակադեմիայի ուսումնառության արդյունքներ

2016թ.-ի Կայուն էներգետիկայի ակադեմիայի մասնակիցները ձեռք կբերեն հետևյալ գիտելիքները՝

  • Ծանոթացում հիմնական ներդրումային որոշումների կայացման գործիքների բաղադրիչներին՝ էներգաարդյունավետության գործողությունների ազգային ծրագիր (ազգային), Կայուն էներգետիկայի գործողությունների ծրագիր (տեղական), շենքերի էներգետիկ աուդիտ և ֆինանսական վերլուծության գործիքներ (հետգնման ժամկետ և ներդրումների եկամտաբերություն, փողի ժամանակային արժեք):
  • Շենքին ինտեգրված վերականգնվող էներգիայի հիմնական աղբյուրները, ինչպես նաև տրված տարածքում դրանց ներդրման հիմնական գործոնները որոշելու կարողություն:
  • Գյուղական տարածքներում վերականգնվող էներգիայի աղբյուրները գնահատելու և որոշելու կարողություն (գյուղական համայնքների էներգետիկ պորտֆոլիոյի վերլուծություն):
  • Արտաքին պատող կոնստրուկցիաների հիմնական բաղադրիչների և ջերմային հոսքի հիմունքների, ջերմային դիմադրողականության և ջերմահաղորդականության հետ ծանոթացում:
  • Տրված տարածքում արտաքին պատող կոնստրուկցիաների ջերմամեկուսացման հաշվարկ կատարելու կարողություն (կամ առկա աղյուսակների և ցուցանիշների վրա հիմնված խորհրդատվություն):
  • Շենքի ջերմամեկուսացման եղանակների և ամբողջ արտաքին պատող կոնստրուկցիաների մանրամասների հասկացություն և կիրառելու կարողություն:
  • Ոչ մասնագետ անձանց առկա եղանակները ներկայացնելու կարողություն:
  • Նյութի քանակի և գնի նախահաշվարկի կարողություն:
  • Հիմնական ֆինանսական վերլուծության գործիքների կիրառման կարողություն (հետգնման ժամկետ և ներդրումների եկամտաբերություն, փողի ժամանակային արժեք, ներառյալ՝ դիսկոնտավորված):

Տեղերը սահմանափակ են: Դիմե՛ք հիմա:

About the Academy

The Heinrich Boell Foundation and the American University of Armenia (AUA) Acopian Center for the Environment are pleased to collaborate on the 2016 Sustainable Energy Academy, which will offer an intensive 2-week long course on renewable energy, energy efficiency, and energy management. This year’s Academy will include a specific theoretical and practical focus on building insulation and efficient heating systems.

The long-term aim of the academy is to create a community of young professionals and students who will be equipped to promote and implement sustainable energy solutions at the building, district/community, and national levels.

Participation in the Academy is free of charge. Participants, however, commit to fully attend all theoretical and practical sessions as well as partake in follow-up activities organized by the Academy for the remainder of 2016. The follow-up activities could include short training sessions or public discussions aimed at specific stakeholders (e.g. building materials salespeople, students, etc.).

Target Group

For university graduate students and young professionals, particularly in engineering, architecture, construction, urban planning, and finance/investment management.

Schedule of the 2016 Academy

August 8-13, 2016 – daily 10am to 4:30pm

The participant will learn about the basics of sustainable development, generating the energy portfolio of rural areas, net zero energy buildings, lighting and building envelopes, material and cost estimating, and basic financial analysis. The program will include site visits to buildings in Yerevan and Dilijan that have already implemented energy efficiency measures.

August 14-19, residence in the Village of Kalavan

The participant will spend up to one week in the village of Kalavan, Gegharkunik Marz, to implement what they have learned during the first week of the academy under supervision of qualified personnel.

September-December 2016

Participants who hold the certificate will have the opportunity to network and participate in future activities that will be organized by Heinrich Böll Foundation and AUA Acopian Center for the Environment.

Certificate of Participation and Academic/Professional Training Credits

Participants will receive a certificate upon completion of the two weeks. To receive practicum or course credit by attending the Academy, you should consult with your educational institution.

2016 Academy Learning Outcomes:

Participants to the 2016 Sustainable Energy Academy are expected to have the following:

  • Familiarity with the components of key investment decision-making Tools: National Energy Efficiency Action Plan (NEEAP); Sustainable Energy Action Plan (SEAP) (local); Building Energy Audit; and financial analysis tools (payback period and return on investment, time value of money).
  • Ability to identify key building integrated renewable energy sources and key factors for their application to a specific site.
  • Ability to identify and estimate available renewable energy sources in rural areas (rural energy portfolio analysis).
  • Identify key components of the building envelope and basics of heat transfer, thermal resistance and conductivity.
  • Ability to calculate or use existing tables and indices to recommend building envelope insulation for a given geography.
  • Understanding and ability to apply building insulation techniques and details to the entire building envelope.
  • Ability to explain these techniques to lay persons.
  • Ability to estimate material quantities and costs.
  • Competence in using basic financial analysis tools (payback period, return on investment; including discounted).

 Places are limited. Apply now!