Անձնակազմ

Ալեն Ամիրխանյան
Տնօրեն
Ալեն ԱմիրխանյանՏնօրեն
Ալեն Ամիրխանյանը 2013թ-ից հանդիսանում է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրենը։ 2014թ-ին նա հիմնել է ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը և հանդիսանում է վերջինիս տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։ Դասավանդում է բնապահպանական առարկաներ ՀԱՀ բակալավրի և մագիստրատուրայի բաժիններում։ Նախքան ՀԱՀ տեղափոխվելը Ալեն Ամիրխանյանը հանդիսանում էր Մայքլ Փորտերի «Նախաձեռնություն հանուն մրցունակ ներքին քաղաքի» /Initiative for a Competitive Inner City/ կազմակերպության հետազոտությունների գծով ավագ փոխնախագահը։

Ալեն Ամիրխանյանը էներգիայի արդյունավետության, ինչպես նաև տնտեսական և քաղաքային զարգացման հարցերի շուրջ խորհրդատվական ծառայություններ է մատուցել Համաշխարհային բանկին, ՄԱԿ-ի զարգացման ծրագրին և Brookings Institution հետազոտական խմբին ։ Ներկայումս նրա ակադեմիական հետաքրքրությունները ներառում են քաղաքային բնապահպանական կայունությունը, արհեստական միջավայրի «կանաչապատումը» և շրջանաձև տնտեսությունը, քանի որ այն առնչվում է քաղաքների «կանաչապատման» հետ։ Ալենն ունի մագիստրոսի աստիճան քաղաքային պլանավորում մասնագիտացմամբ, որy ստացել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի քաղաքային ուսումնասիրությունների և պլանավորման բաժնից։

Աղավնի Հարությունյան
Դասախոս, ԱՏՀ մասնագետ, ծրագրի ղեկավար
Աղավնի ՀարությունյանԴասախոս, ԱՏՀ մասնագետ, ծրագրի ղեկավար

Աղավնի Հարությունյանը ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի և ՀԱՀ պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի աշխարհագրական տեղեկատվական համակարգերի (ԱՏՀ) գծով մասնագետն է 2015թ-ից։ Աղավնին ԱՏՀ միջոցով ստեղծում է քարտեզներ և տրամադրում տվյալների վերլուծություններ։ Նախքան ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնին և պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնին միանալը Աղավնին աշխատել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում։ Աղավնին ունին աշխարհագրության մագիստրոսի աստիճան Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետից։

Նորայր Բենօհանյան
Դասախոս, Ծրագրերի համակարգող
Նորայր ԲենօհանյանԴասախոս, Ծրագրերի համակարգող

Նորայր Բենօհանյանը է Հայաստանի ամերիկյան համալսարանում բնապահպանական գիտությունների առարկաների դասախոս է: Յակոբեան բնապահպանական կենտրոնում հանդիսանում է էներգաարդյաւնավետության ու վերականգնվող էներգիայի վերաբերյալ ծրագրերի համակարգող: Որպես ծրագրերի համակարգող Նորայրն աշխատել է մի շարք նախաձեռնություններում՝ ներառյալ 2016 թվ-ից ի վեր ամեն տարի անցկացվող Կայուն էներգետիկայի ակադեմիան, որն իրականացվում է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի հետ միասին: Նա նաև համակարգել է MARUEEB Erasmus+ ծրագիրը և մի շարք գիտաժողովների և միջոցառումների կազմակերպումը: ՀԱՀ-ում Նորայրը դասավանդում է «Ճարտարագիտությունը ոչ ճարտարագետների համար», «Կայուն էներգետիկայի հիմունքները», «Բնապահպանական նախագծեր» առարկաները:

Նորայր Բենօհանյանը Կահիրեի գերմանական համալսարանից նյութերի գիտություն և ճարտարագիտություն ոլորտում ունի մագիստրոսի աստիճան ։ Բոլորովին վերջերս նաև ավարտել է ՀԱՀ արդյունաբերական ճարտարագիտության և կառավարման համակարգերի մագիստրատուրան։

Աստղինե Պասոյան
Դասախոս
Աստղինե ՊասոյանԴասախոս

Աստղինե Պասոյանը ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնին է միացել 2015թ-ի սեպտեմբերին։ Դասավանդում և համատեղ դասավանդում է մարդկանց և շրջակա միջավայրի փոխհարաբերության, բիզնեսի և բնապահպանական կայունության, ջրի, կանաչ շենքերի ճարտարագիտության, էներգիայի արտադրման և կիրառման համար որոշումների կայացման գործիքների վերաբերյալ։ Վերջին քսան տարինեին Աստղինե Պասոյանը հանդիսանում է Էներգախնայողության աջակցման հիմնադրամի ղեկավարը։ Արդյունավետ էներգիայի քաղաքականության, ֆինանսավորման, պլանավորման, Հարավարևելյան Եվրոպայի երկրներում և ԱՊՀ-ում հաղորդակցությունների և կարողությունների զարգացման  շուրջ խորհրդատվական ծառայություններ է տրամադրել USAID-ին, Համաշխարհային բանկին, Եվրոպական հանձնաժողովին, ՎԶԵԲ-ին, ՄԱԿ-ի զարգացման ծրագրին և այլ դոնորներին ու միջազգային ֆինանսական հաստատություններին։ ԱՄՆ Ռոուդ Այլենդի Բռաուն համալսարանի և Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի շրջանավարտ է։

Տաթևիկ Վարդանյան
Հաղորդակցության համակարգող (Պոնտոս ծրագիր)
Տաթևիկ ՎարդանյանՀաղորդակցության համակարգող (Պոնտոս ծրագիր)

Տաթևիկը Վարդանյանը 2016 թվականից ի վեր աշխատում է Յակոբեան բնապահպանական կենտրոնում և Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնում որպես Դրամաշնորհների և նախագծերի մենեջեր: Նրա հիմնական գործառույթն է աջակցել դրամաշնորհների առաջարկների պատրաստմանը, և հետևել ու համակարգել նախագծերի որակյալ և ճիշտ ժամանակին իրականացմանը: Տաթևիկը համակարգում է պայմանագրերի, ֆինանսական հաշվետվությունների պատրաստումը և նախագծերի պլանավորման ու իրականացման փուլերը: Նա նաև պատասխանատու է տեղական և միջազգային գործընկեր հաստատությունների հետ կապերի հաստատման և պահպանման համար: ՅԿԲ-ում ծավալած իր գործունեության ընթացքում նա աջակցել է կառավարության, միջազգային կազմակերպությունների և քաղհասարակության հետ համատեղ անցկացվող մի շարք նախագծերի իրականացմանը: 2014-2016 թ.թ. նա հանդիսացել է ՅԲԿ-ի Գործառնությունների և հաղորդակցությունների համակարգողը: Տաթևիկն ունի Իրավագիտության մագիստրոսի աստիճան Հայաստանի ամերիկյան համալսարանից և բակալավրի աստիճան՝ Բրյուսովի անվան պետական  լեզվաբանական համալսարանից:

Սիրանուշ Հարությունյան
Դրամաշնորհների և ծրագրերի մենեջեր
Սիրանուշ ՀարությունյանԴրամաշնորհների և ծրագրերի մենեջեր

Սիրանուշ Հարությունյանը 2017 թվ-ի հուլիս ամսից հանդիսանում է ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի Դրամաշնորհների և ծրագրերի մենեջերը: Նա օգնում է դրամաշնորհների դիմելիս և առաջարկներ պատրաստելիս, համակարգում է դրամաշնորհների պահանջների բավարարումը և հաշվետվությունների պատրաստումը: Սիրանուշը վերահսկում է նախագծերի բյուջեները, համակարգում դրանց հաշվապահությունը և հետևում, որ դրամաշնորհային ծրագրերն իրականացվեն համաձայն կենտրոնի գործառնական և ֆինանսական պահանջների:

Սիրանուշ Հարությունյանն ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության բաժինը՝ ստանալով մագիստրոսի աստիճան: Նախկինում որպես ծրագրի համակարգող աշխատել է ՀԱՀ Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրում, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի վերլուծական կենտրոնում, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի միջազգային համագործակցության վարչությունում:

Հարություն Ալպետյան
Ծրագրի ղեկավար և դասախոս
Հարություն ԱլպետյանԾրագրի ղեկավար և դասախոս

Հարություն Ալպետյանը ՀԱՀ Յակոբեան Բնապահպանական կենտրոնում աշխատում է որպես շրջանաձև տնտեսություն փորձագետ՝  հայ-շվեդական ԿԶՆ-ների փորձագետների փոխանակման ծրագրի շրջակակներում, որը մեկնարկել է 2018 թվականի նոյեմբերից և տևելու է 11 ամիս:

Հարությունը աշխատել է արդյունաբերական ավտոմատացման և ինտեգրման բնագավառում որպես ապրանքների նախագծման մենեջեր: Իր գիտական ​​աշխատանքների շրջանակում նա կենտրոնացել է էներգետիկայի կառավարման մեջ, ինչպես նաև վերլուծել է Երևանի թափոնների հավաքման համակարգը: Նա նաև ՀԱՀ-ում դասախոսում է այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են կոշտ և վտանգավոր թափոնները, ինչպես նաև բնապահպանական ծրագրերի մշակումը և իրականացումը:

Լուսինե Թադևոսյան
Դասախոս
Լուսինե ԹադևոսյանԴասախոս

Լուսինե Թադևոսյանը ՀԱՀ Յակոբեան կենտրոնում սննդի դասընթացի դասախոսն է: Նա Գյուղատնտեսական համալսարանից Գյուղատնտեսական տնտեսագիտության մագիստրոսի կոչում է ստացել և Տեքսասի Գյուղատնտեսական համալսարանից Ագրոբիզնես ոլորտի հավաստագիր ունի համալսարանի ICARE/ATC- ի ծրագրի հաջողությամբ ավարտելուց հետո: Լուսինեն Ագրոբիզնեսի հետազոտման և կրթության միջազգային կենտրոնի (ICARE) հիմնադրամի հետազոտական բաժնի ղեկավարն է: Ավելին, նա ունի ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ հետազոտության, բիզնես խորհրդատվության և խորհրդատվական ոլորտի մեջ:

Ալեքսանդր Առաքելյան
ԱՏՀ և հիդրոլոգիայի մասնագետ
Ալեքսանդր ԱռաքելյանԱՏՀ և հիդրոլոգիայի մասնագետ
Գոհար Շահինյան
ԱՏՀ և հեռահար զոնդավորման մասնագետ
Գոհար ՇահինյանԱՏՀ և հեռահար զոնդավորման մասնագետ
Կարապետ Գազանճեան
դասախոս, լճաբան, ծրագրի ղեկավար
Կարապետ Գազանճեանդասախոս, լճաբան, ծրագրի ղեկավար
Ռուզաննա Հակոբյան
Ծրագրերի օգնական
Ռուզաննա ՀակոբյանԾրագրերի օգնական

Ռուզաննա Հակոբյանը միացել է ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնին 2021 թվականի հուլիսին որպես ծրագրերի օգնական: Ավարտել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը՝ ստանալով  հանրային կառավարման մագիստրոսի և օտար լեզունների բակալավրի աստիճան: Ռուզաննան իրականացում է  ադմինիստրատիվ աշխատանքներ ՀԱՀ Յակոբեան բնապահպանական և Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի ծրագրերի և գործառույթների շրջանակներում, օժանդակում դրամաշնորհների կառավարման աշխատանքներին, մասնակցում միջոցառումների կազմակերպմանը, համակարգում և օժանդակում Կենտրոնի հաղորդակցման գործունեությանը և հաղորդակցման նյութերի պատրաստմանը, ներառյալ կայքերի կառավարումը, սոցիալական մեդիան և այլն:

Հետադարձ կապ
Էլ. հասցե՝ [email protected]
Աշխատանքային հեռախոս՝ +37460 61 2520

Հայկանուշ Մարտիրոսյան
Ծրագրի օգնական (Պոնտոս ծրագիր)
Հայկանուշ ՄարտիրոսյանԾրագրի օգնական (Պոնտոս ծրագիր)

Հայկանուշ Մարտիրոսյանը միացել է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնին 2021 թվականի հոկտեմբեր ամսին որպես «Շրջակա միջավայրի մոնիթորինգ Կոպերնիկուս համակարգի միջոցով» – ՊՈՆՏՈՍ ծրագրի օգնական: Ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանը՝ ստանալով Քաղաքագիտության և Միջազգային հարաբերությունների մագիստրոսի, և Երևանի պետական համալսարանը՝ ձեռք բերելով Միջազգային հարաբերությունների բակալավրի աստիճան:
Հայկանուշի գործառույթները ներառում են աջակցությունը և մասնակցությունը Ծրագրի տարբեր հանդիպումների կազմակերպմանը, օժանդակությունը Ծրագրի կառավարման և որակի ապահովման փաստաթղթերի մշակմանը, մասնակցությունը պարբերական զեկույցների պատրաստմանը, հանրայնացման նյութերի պատրաստմանը և տարածմանը, ինչպես նաև Ծրագրի հետ կապված այլ գործառույթների իրականացմանը:

Հետադարձ կապ
Էլ. հասցե՝ [email protected]
Աշխատանքային հեռախոս՝ +37460 61 2776

Արփինե Զաքարյան
Ծրագրի օգնական (Իլիադ ծրագիր)
Արփինե ԶաքարյանԾրագրի օգնական (Իլիադ ծրագիր)

Արփինե Զաքարյանը միացել է ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնին 2021 թվականի նոյեմբերին որպես Սիդայի կողմից ֆինանսավորվող «Մասնավոր հատվածի մոբիլիզացում՝ Հայաստանում պատասխանատու սպառումն ու արտադրությունը խթանելու համար» ծրագրի օգնական, այնուհետև 2022 թվականի մայիսից որպես ծրագրի օգնական միացել է Իլիադ ծրագրին: Ավարտել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի օտար լեզուների բակալավրիատի ծրագիրը: Կատարում է ադմինիստրատիվ աշխատանքներ, օժանդակում  է ծրագրին՝ հաշվետվությունների պատրաստման, արտաքին և ներքին հաղորդակցության հոսքերի համակարգման, միջոցառումների կազմակերպման և ներքին հանդիպումների աշխատանքերին:

Հետադարձ կապ
Էլ. հասցե՝ [email protected]
Հեռախոս՝ +37460 61 2689

Իրինա Ղափլանյան
Դասախոս
Իրինա ՂափլանյանԴասախոս

Դոկտոր Իրինա Ղափլանյանը քաղաքական վերլուծաբան է և հրատարակված աշխատանքների հեղինակ: Ունի Քեմբրիջի համալսարանի քաղաքական գիտությունների դոկտորի կոչում: Նրա փորձաքննության հիմնական ոլորտներն են քաղաքական առաջնորդությունը, անցումային փուլում գտնվող պետությունները, հակամարտությունների լուծումը, գենդերը և գենդերային հարաբերությունները, ինչպես նաև անվտանգության ուսումնասիրությունները: Ունի նաև մագիստրոսի կոչում Լոնդոնի դիվանագիտական ​​ակադեմիայի դիվանագիտական ​​գիտությունների ոլորտում և արվեստի բակալավրի կոչում  Մալթայի համալսարանի միջազգային հարաբերությունների ոլորտում: Նա աշխատել է մի շարք միջազգային կազմակերպություններում և տարբեր վերլուծական կենտրոններում՝ ներառելով ՄԱԶԾ-ն, Ջորջթաունի համալսարանը, Եվրասիա հիմնադրամը, Հադսոնի ինստիտուտը և շատ ուրիշներ: Նա նաև կատալիզատոր է հանդիսացել Հայաստանում կայուն բիզնեսի և սոցիալական ձեռներեցության ոլորտում փոփոխությունների համար: Իրինան ունի մի շարք ակադեմիական և մեդիա հրապարակումներ, որոնց թվում ամենասպասվածը «Հայաստան. առաջնորդների փնտրտուքի երկիր» վերնագրով գիրքն է, որը լույս է տեսնել 2017 թվականին Լոնդոնի Routledge Publishers-ի կողմից:

Հետադարձ կապ՝
Էլ. հասցե՝ [email protected]