You are here: Home Ամսվա էկո-թեմա Առանց կատեգորիայի Էներգիայի արդյունավետ կառավարման արդյունքում ՀԱՀ-ը ամռանը 34%-ով կրճատել է էլէներգիայի սպառումը

Էներգիայի արդյունավետ կառավարման արդյունքում ՀԱՀ-ը ամռանը 34%-ով կրճատել է էլէներգիայի սպառումը

Երևան, 2016թ. նոյեմբերի 11-2016թ.-ի հուլիս ամսվա ընթացքում էլէներգիայի տնտեսմանն ուղղված միջոցառումների արդյունքում հաջողվել է ամռանը սպառված էներգիայի ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատել 34%-ով:

Խնայված էներգիայի ընդհանուր արժեքը կազմել է $4500 (50,102 կվատ): Սա համարժեք է 12,5 տոննայով ածխածնի արտանետումների նվազեցմանը: «Այս քայլն ընդգծում է էներգիայի արդյունավետ կառավարման նշանակությունը: Թեև շենքերում էներգաարդյունավետ տեխնոլոգիաների առկայությունը կարևոր է, սակայն նույնքան կարևոր է՝ ինչպես են շենքերը շահագործվում և կառավարվում»,-նշել է ՀԱՀ փոխնախագահ Պր. Աշոտ Ղազարյանը:

Հուլիս ամսվա ընթացքում դադարեցվել է Փարամազ Ավեդիսէան շենքի արևմտյան թևի դասասենյակների օդորակումը: Փոխարենը շահագործվել են Փարամազ Ավեդիսէան շենքի արևելյան թևի և ՀԱՀ-ի հիմնական մասնաշենքի դասասենյակները: Նաև միջանցքներում և որոշ ընդհանուր օգտագործման տարածքներում նվազեցվել է հովացման աստիճանը՝ առանց հարմարավետության վրա ազդելու:

PAB electricity consumption