2017 թ.-ի աշնանային սեմեստրից Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ)  Յակոբեան բնապահպանական կենտրոնը ՀԱՀ-ի Բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետի հետ համատեղ ՀԱՀ-ի բակալավրի բոլոր ուսանողներին առաջարկում է բնապահպանական գիտություններում ոչ հիմնական մասնագիտացում ստանալու համար անհրաժեշտ  առարկաներ (Undergraduate Minor in Environmental Studies):

Բնապահպանական գիտություններում ոչ հիմնական մասնագիտացումը  հնարավորություն կտա բակալավրիատի ուսանողներին մասնակցել բնապահպանական ոլորտին վերաբերող նվազագույն թվով դասընթացների՝ շրջակա միջավայրի պահպանման, վերականգնման, ճարտարագիտության և կառավարման ոլորտներում գիտելիքները և հմտությունները խորացնելու և զարգացնելու համար:

Ուսանողի կողմից ավարտած բոլոր առարկաները նշվում են ՀԱՀ-ի կողմից տրամադրվող ակադեմիական տեղեկագրի/դիպլոմի ներդիրի (transcript) վրա, բայց չեն նշվում դիպլոմում:

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՉ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄ  ՍՏԱՆԱԼՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Բնապահպանական գիտություններում ոչ հիմնական մասնագիտացում ստանալու համար ուսանողը պետք է

Ինչպես նաև

 

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար ուսանողը կարող է դիմել  Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոն կամ իր ուսումնական ղեկավարին:

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՉ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՑԱՆԿԸ

Ստորև ներկայացված առարկաները ներկայումս հաստատված են ՀԱՀ-ի բակալավրիատի ուսանողների՝ բնապահպանական գիտություններում ոչ հիմնական մասնագիտացում ստանալու համար: Առարկայի նկարագրությունը կարդալու համար սեղմել համապատասխան անվանմամբ հղումը:

COURSE NUMBER AND TITLE*
CORE COURSES
ENV 101: Introduction to Environmental Sciences
ENV 202: Environmental Projects
ENV 203: Environmental Monitoring
ADDITIONAL ELECTIVES
ENV 105: Numbers, Responsibility, and the Environment
ENV 120: Food
ENV 140: Solid and Hazardous Waste
ENV 150: Basics of Sustainable Energy for Non-Engineers
ENV 170: Chemistry in Everyday Life
ENV 204: Environmental Decision Tools: EIA, CIA, SEA, CBA
ENV 210: Disasters
ENV 211: Sustainable Cities
ENV 212: Mining
ENV 215: Urban Environmental Mapping – Field Applications of Sensing and Visualization Tools
ENV 230: Water
ENV 250: Biodiversity: Conservation and Restoration
ENV 251: Forests
CSE 145: Geographic Information Systems**
CSE 271: Numbers, Statistics, and the Environment **

(*) Դասընթացները 3 միավոր են կիսամյակի համար (եթե այլ բան նշված չէ):
(**) Այս դասընթացները ENV- ի դասընթացներն չեն, բայց կարող են բավարարել ՀԱՀ-ի Բնապահպանական գիտություններում ոչ հիմնական մասնագիտացման համար անհրաժեշտ ընտրովի դասընթացների պահանջները: