WASTEnet – Կենցաղային կեղտաջրերի բնական մաքրման համակարգեր

Տևողություն՝ հուլիս, 2013 – հունիս 2015

image002

Հայաստանի ամերիկյան համալսարանը հանդիսանում է WASTEnet Սևծովյան ցանցի գործընկեր, որը «BLACK SEA BASIN 2007-2013» ծրագրի շրջանակներում խթանում է կենցաղային կեղտաջրերի բնական մաքրման համակարգերի ներդնումը:

Ծրագրի նպատակն է շահադրդել սևծովյան մասնակից երկրների տեղական և տարածաշրջանային կառավարման մարմիններին ստեղծել և կիրառել կենցաղային կեղտաջրերի մաքրման բնական համակարգեր: Սա կկատարվի շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ռեսուրների և հմտությունների փոխանակման, ինչպես նաև թափոնների և կենցաղային կեղտաջրերի մաքրման բնական համակարգերի կառավարման և տեխնոլոգիաների նորարարական լուծումներին ուղղված համագրոծակցության խթանմամբ:

Սկիզբ՝ հուլիսի 1, 2013

Ավարտ՝ հունիսի 30, 2015

Այցելեք ծրագրի կայքը՝ http://www.waste-net.info/

 

Զեկույցներ և կրթական նյութեր

 

Conferences

1st International Scientific Conference on “Sustainable Solutions to Wastewater Management Maximizing the Impact of Territorial Co-operation, June 19-21, 2015, Kavala, Greece

If you are a participant of the 1st “International Scientific Conference on “Sustainable Solutions to Wastewater Management”, please visit here for more information about accommodation.

Հրազդան գետում լուծված թթվածնի մակարդակի մոնիտորինգ

Տևողություն՝ 2007-2008

Յակոբեան բնապահպանական կենտրոն

Վաշինգտոնի համալսարան

image001

Հրազդան գետ համարվում է Հայաստանի կենտրոնական ջրուղին և երկրի երկրորդ ամենամեծ գետը: Չնայած, որ գետում կա արտահոսք տարբեր գյուղատնտեսական, կոմերցիոն, արտադրական և կենցաղային աղբյուրներից, դրա վրա ամենամեծ ազդեցությունն ունեն Երևանի գրեթե ամբողջությամբ չմաքրված կենցաղային կեղտաջրերը: Վատ մաքրված կենցաղային կեղտաջրերի թողած ազդեցությունն ակնհայտ է դառնում ջրի որակի ամենատարբեր ցուցանիշներից՝ հատկապես լուծված թթվածնի մակարդակի կտրուկ անկումից:

Այս հետազոտությունը նպատակ ուներ որոշել Հրազդան գետի վրա Երևանի կենցաղային կեղտաջրերի արտահոսքի ազդեցությունը՝ 18 կմ երկայնքով լուծված թթվածնի մակարդակի դիտարկումից:

Ջրի որակի թեստավորումն անցկացվել է 2008 թվականի մարտից օգոստոս ամիսներին: Լուծված թթվածնի մակարդակն իջել է այնքան, որ հագեցվածության մակարդակի 5%-ից քիչ է եղել: Վերջինս ավելի ցածր է, քան ջրային էկոհամակարգերի նորմալ կենսագործունեության համար նախատեսված քանակը:

image007image004

Հետազոտության շրջանակներում նաև հավաքագրվել էր ջրի որակի վերաբերյալ, ինչպես նաև հիդրոլոգիական, բիոլոգիական, մթնոլորտային տվյալներ: