Թալին, Հայաստան –  Թալինի շրջանի 4 դպրոցի ավելի քան 70 աշակերտ մասնակցեցին նախագծին, որի նպատակն էր ծանոթացնել երեխաներին այլընտրանքային և վերականգնվող էներգիայի աղբյուրներին և դրանց տնտեսական, սոցիալական և էկոլոգիական ազդեցությունններին: Մասնակից դպրոցների թվում էին Կաթնաղբյուրի և Դաշտադեմի միջնակարգ դպրոցները և Թալինի  թիվ 2 ավագ դպրոցը:
Ծրագրի շրջանակում տպագրվել են «Այլընտրանքային էներգիայի աղբյուրներ» թեմայի վերաբերյալ գրքույկներ և բաժանվել մասնակիցներին: Աշակերտներին այլընտրանքային և վերականգնվող էներգիայի սարքավորումներին ծանոթացնելու նպատակով իրականացվել է երեք դասընթաց, ինչպես նաև այցելություն Թալինի Բավրա ինովացիոն կենտրոն:
Ծրագիրը նախաձեռնել և իրականացրել է Լաուրա Լախոյանիը՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դասախոս:
Ծրագիրը հանդիսանում է «Բնապահպանական կրթության փոքր ծրագրերի մրցույթի» 10 հաղթողներից մեկը: Հաղթող ծրագրերը լավագույնն էին Հայաստանից և Արցախից ստավցած 130 դիմումներից: Մրցույթը կազմակերպվել է ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից: Ընտրություն կատարող հանձնաժողովը, որի կազմում էին Բնապահպանական կրթության ցանցի (ԲԿՑ) անդամները, ընտրել և հաստատել են հաղթող ծրագրերը:

Մրցույթն իրականացվել է Նորվեգիայի դեսպանության փոքր դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ և ուղղված է Հայաստանում բնապահպանական կրթության կարողության զարգացմանը, ինչպես նաև Բնապահպանական կրթության ցանցի (ԲԿՑ) հիմնադրմանն ու ամրապնդմանը: ԲԿՑ-ն ուսումնական համագործակցություն է քաղաքացիական հասարակության, կրթական հաստատությունների, կառավարության և միջազգային կազմակերպությունների միջև:

ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնը (ՀԱՀ ՅԿԲ) Հայաստանի ամերիկյան համալսարանի հետազոտական կենտրոն է: ՀԱՀ ՅԿԲ-ն հետազոտության, կրթության և համայնքի հետ կապերի միջոցով խրախուսում է բնական միջավայրի պահպանությունն ու վերականգնումը: ՀԱՀ ՅԿԲ-ի աշխատանքները ներառում են հետևյալ թեմաները` բնական ռեսուրսների կայուն կառավարում, կենսաբազմազանություն և պահպանում, կանաչ կառուցապատ շրջակա միջավայր, մաքուր էներգիա և էներգաարդյունավետություն, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաներ և շրջակա միջավայր:

Untitled2Untitled3

Untitled1