Հանրային մասնակցության վերաբերյալ էլեկտրոնային ուսուցման մոդուլ ների շարքը ներկայացնում է էկոհամակարգային ծառայությունների համատեքստում մասնակցային մոտեցումների մասին 4 վիդեո-դասախոսություն: Դասախոսությունները ներառում են տեսական գիտելիքներ, մասնակցային մոտեցումների կիրառման օրինակներ, թեմայի վերաբերյալ գիտելիքներն ամրապնդելուն նպաստող առաջադրանքներ, լրացուցիչ գրականություն, հղումներ առցանց ռեսուսների և հավելյալ աուդիո-վիզուալ նյութեր: Յուրաքանչյուր մոդուլի տևողությունն է 1-ից 1.5 ժամ:

Մոդուլ 1. Մասնակցային մոտեցումների համառոտ ակնարկ

Մոդուլ 2. Հանրային մասնակցության մի քանի մեթոդի մանրամասն ուսումնասիրում

Մոդուլ 3. Վայրի բույսերի հավաքի կառավարում հանրային մասնակցության միջոցով

Մոդուլ 4. Հանրային մասնակցությունը քաղաքային կենսաբազմանության մեջ և կանաչ գոտիներում

Մոդուլները մշակվել են «Հայ-գերմանական ցանց՝ էկոհամակարգերի ծառայությունների բարելավման նպատակով ԱՏՀ հանրային մասնակցության խթանում՝ որպես կենսաբազմազանության պահպանման և կայուն զարգացման ապահովման միջոց» (GAtES) ծրագրի շրջանակում:

Ֆինանսավորող կազմակերպություն՝ Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը (DAAD), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության ֆինանսավորմամբ: