- Բնապահպանական կրթության ցանցի (ԲԿՑ) մասին
- Հիմնադիր անդամներ
- Բնապահպանական կրթության և կրթություն հանուն կայուն զարգացման սեմինարների շարք
- Իրավիճակային վերլուծություն
- Բնապահպանական կրթություն իրականացնելու փոքր ծրագրերի մրցույթ
Բնապահպանական կրթության ցանցի (ԲԿՑ) մասին
Բնապահպանական կրթության ցանցի (ԲԿՑ) հիմնադրման նպատակն է նպաստել ՀՀ Կառավարության կողմից դպրոցական բոլոր մակարդակներում և համայնքներում բնապահպանական կրթության (ԲԿ) խրախուսման և ուժեղացման աշխատանքներին: ԲԿՑ-ն քաղաքացիական հասարակության, պետական, կրթական և միջազգային ավելի քան 15 կառույցների միություն է, որի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանում դպրոցական բոլոր մակարդակներում և համայնքներում բնապահպանական կրթության խրախուսման և ուժեղացման աշխատանքներին: ԲԿՑ-ի բոլոր անդամների կողմից Հուշագրի ստորագրմամբ Հայաստանը սկսում է բնապահպանական կրթության բարելավման գործողություններ՝ լրացուցիչ գիտելիքի և փորձի փոխանակման միջոցով:
ԲԿՑ-ի գործունեություններն ամբողջությամբ համահունչ են ՀՀ Կառավարության 2011-2015թթ. «Բնապահպանական կրթության, դաստիարակության և իրազեկման ամբողջական և միասնական ազգային համակարգի հիմնման նախագիծին» և ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ տարածքային կառավարության նախարարության և Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ, ԳՄՀԸ) միջև եղած «ԲԿ-ի ներառումը Հայաստանի միջնակարգ դպրոցական համակարգում» Համաձայնագրին, ինչպես նաև ՄԱԿ-ի «Կրթություն՝ հանուն կայուն զարգացման տասնամյակի» (2005-2014) ռազմավարությանը:
Ի հավելումն նախկինում նշված առավելությունների՝ ԲԿՑ-ի հիմնումը խոստումնալից է հետագա բարելավման համար, որը նախևառաջ ենթադրում է աջակից կազմակերպությունների թվի աճ: Ղեկավարող հանձնաժողովը՝ ԲԿՑ-ի համակարգող և կառուցվածքային մարմինը, կհրավիրի բնապահպանական կրթության համապատասխան կազմակերպությունների կամ այլ անհատների ԲԿՑ-ի մաս կազմելու: Սա հիմք է տալիս պնդելու, որ վերոնշյալ աճը ԲԿՑ-ի պաշտոնական անդամների մասով շատ հավանական է:
Այս պահին ցանցին աջակցում են այնպիսի միջազգային կազմակերպություններ, ինչպիսիք են ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ԳՄՀԸ-ն, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և Բնության միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակը:
ԲԿՑ-ի պաշտոնական կայքն է ՝ http://eenarmenia.org/
ԲԿՑ-ի հիմնադիր անդամներն են՝
- Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոն
- «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամ
- Հայկական բնապահպանական ցանց
- Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի
- «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ
- «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ
- Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ, ԳՄՀԸ)
- Հայաստանի մանուկների հիմնադրամ
- «Տապան» էկո ակումբ
- Շրջակա միջավայրի և կայուն գյուղատնտեսության կրթական հիմնադրամ
- Վայրի բնույթան և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ
- ԵԱՀԿ երևանյան գրասենյակ
- Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոն
- ՀՀ կրթության ազգային ինստիտուտ
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթություն հանուն կայուն զարգացման ամբիոն (Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն ԳԱԱ)
- ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ (ՅՈՒՆԻՍԵՖ)
- Բնության համաշխարհային հիմնադրամ
- «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ
- Երևանի պետական համալսարանի էկոլոգիական իրավունքի հետազոտության կենտրոն
Բնապահպանական կրթության (ԲԿ) և կրթություն հանուն կայուն զարգացման (ԿԶԿ) սեմինարների շարք