You are here: Home Ամսվա էկո-թեմա ENV 202 – ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ բակալավրի դասընթաց

ENV 202 – ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ բակալավրի դասընթաց

Սկսած 2016թ.-ից՝ ՀԱՀ-ը բակալավրի ուսանողների համար առաջարկում է նոր «Բնապահպանական ծրագրեր» կոչվող առարկա։ Բարձր կուրսերի համար նախատեսված այս դասընթացը պատրաստված է այնպես, որ ուսանողները ձեռք բերեն ավելի խորը ընկալումներ և կարողություններ բնապահպանական ծրագրերի նախագծման, իրականացման և գնահատման վերաբերյալ։

Ծրագրերը կարող են լինել տեխնոլոգիաների, բնագիտության, պահպանման, կառավարման, վերականգնման, գովազդի կամ մարկետինգի, կրթության և այլ հարակից ոլորտներում։

Դասընթացը շեշտը դնում է տվյալների հավաքագրման և վերլուծության վրա՝ նպատակ ունենալով գնահատել ծրագրի գաղափարների հաջողության և ազդեցության աստիճանը։ Դասընթացի ժամանակ ուսանողները կնախագծեն ծրագիր և կիրականացնեն այն։ Բնապահպանական ծրագրերի տեսակները կտարբերվեն՝ կախված ուսանողների և դասախոսական կազմի միջև համաձայնությունից։

Ծրագրերը կարող են նաև առնչություն ունենալ հետևյալ թեմաների հետ․ Մաքուր տեխնոլոգիաներ, ՏՏ, արբանյակային, հեռահար զոնդավորման լուծումներ շրջակա միջավայրի պաշտպանության հարցում, այլընտրանքային տրանսպորտ, մաքուր տրանսպորտ, վերականգնվող էներգիայի արտադրություն և էներգաարդյունավետություն, ջրի կայուն օգտագործում, կոշտ թափոնների կառավարում, կայուն գյուղատնտեսություն և սննդի արտադրություն, հանքարդյունաբերական աղտոտման կանխարգելում և կառավարում, անտառների պաշտպանություն, կառավարում և վերականգնում, գետավազանի պաշտպանություն, կառավարում և վերականգնում, օդի որակի պաշտպանություն, կառավարում և վերականգնում, բուսական և կենդանական աշխարհի մշտադիտարկում, պահպանություն և վերականգնում։