Blog

ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ 5-ՐԴ ՇԱՐՔԸ

Միջոցառման մասին (Օրակարգ)

Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (ՀԱՊՀ) համատեղ անցկացրեցին Ճարտարագիտության և կայունության մասին դասընթացների երևանյան 5-րդ շարքը: Դասախոսներն էին՝

  • Պրոֆեսոր Մարինա Վ. Շիտիկովան Վորոնեժի Ճարտարապետության և քաղաքացիական շինարարության պետական համալսարանից (Ռուսաստան), ով դասախոսություն անցկացրեց ՀԱՀ-ում:
  • Պրոֆեսոր Պավել Վ. Մոնաստիրևը Տամբովի պետական տեխնիկական համալսարանից (Ռուսաստան), ով դասախոսություն անցկացրեց ՀԱՊՀ-ում:

Պրոֆեսոր Մարինա Վ. Շիտիկովայի դասընթացը տեղի ունեցավ 2018 թվականի մայիսի 3-ին ՀԱՀ-ում: Այն ներառում էր հետևյալ թեմաները՝

  • Հայ և ռուս երիտասարդ հետազոտողների համար նախատեսված ընդլայնված դասընթաց՝ ուղղված միջազգային տեղեկատվական և վերլուծական տվյալներն օգտագործելու իրենց հմտությունները զարգացնելուն:
  • Անգլերենը՝ որպես բնական և տեխնիկական գիտությունների հետազոտողների միասնության և հաղորդակցման ժամանակակից գործիք:

Օր՝ Մայիսի 3, 2018

Վայր՝ 133W, ՀԱՀ

Դասընթացին մասնակցությունն անվճար էր և բաց՝ հետազոտողների, ճարտարագետների, տնտեսագետների, մանկավարժների և քաղաքականություն մշակողների համար:

Դասախոսների մասին

Պրոֆեսոր Մարինա Վ. Շիտիկովա

Պրոֆեսոր Մարինա Վ. Շիտիկովան Ռուսաստանում Վորոնեժի Ճարտարապետության և քաղաքացիական ճարտարագիտության պետական համալսարանի Շինարարական մեխանիկայի բաժնի դասախոս է: 1982 թվ-ին Վորոնեժի Քաղաքացիական ճարտարագիտության ինստիտուտից ստացել է քաղաքացիական ճարտարագիտության մագիստրոսի կոչում, իսկ 1987 թվ-ին՝ Շինարարական մեխանիկայի ասպիրանտի աստիճան: 1995 թվ-ին նրան շնորհվել է Պինդ մարմինների մեխանիկայի գիտությունների դոկտորի աստիճան Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Մեխանիկայի խնդիրների ինստիտուտից: Նույն թվականին Մ. Շիտիկովան սկսել է դասավանդել  Վորոնեժի Ճարտարապետության և քաղաքացիական ճարտարագիտության պետական համալսարանում: 1994 թվ-ից ի վեր հանդիսանում է Ամերիկայի ակուստիկ հասարակության անդամ, իսկ 1995-ից սկսած՝ «EUROMECH, GAMM»-ի, «ASME International»-ի և «Կանայք գիտության և կրթության մեջ» ռուսական ասոցիացիայի անդամ: Մ. Շիտիկիվան ունի շինարարական մեխանիկայի, տատանումների, ալիքային պրոցեսների դինամիկայի և ակուստիկայի վերաբերյալ մոտ 300 տպագրված աշխատանք: Նրա կենսագրությունը ներառվել է «Who’s Who in the World», «Who’s Who in Science and Technology», «2000 Outstanding Scientists of the 20th Century» տեղեկատուներում: Ամերիկյան կենսագրական ինստիտուտից ստացել է «1997 թվականի Տարվա կին» հուշամեդալ: 1998 թվ-ին Շիտիկովան արժանացել է գիտությունների բացառիկ երիտասարդ դոկտորների Ռուսաստանի նախագահի կրթաթոշակային: 2009-2014 թ.թ. հանդիսացել է Վորոնեժի Ճարտարապետության և քաղաքացիական ճարտարագիտության պետական համալսարանի Միջազգային կրթության և համագործակցության բաժնի ղեկավար: 2007-2008 թ.թ. Շիտիկովան եղել է Տեխասի Ռայս համալսարանի Fulbright կրթաթոշակառու: 2017 թվ-ից ի վեր ղեկավարում է Վորոնեժի Ճարտարապետության և քաղաքացիական ճարտարագիտության պետական համալսարանի Պինդ նյութերի և կառուցվածքների դինամիկայի միջազգային հետազոտական կենտրոնը: Համաձայն «2016 Web of Science records»-ի Շիտիկովան համարվում է բազմիցս մեջբերված հետազոտող, ով մեխանիկայի ոլորտում ամենաշատ մեջբերված հետազոտողների 1 %-ի շարքում է:

Պավել Վ. Մոնաստիրևը

Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Հանդիսանում է Տամբովի պետական տեխնիկական համալսարանի Ճարտատապետության, քաղաքացիական ճարտարագիտության և տրանսպորտի ինստիտուտի տնօրեն:

Comments are closed, but trackbacks and pingbacks are open.