Աղետների դիմացկունություն

Կան բնական և մարդածին մեծ մասշտաբի աղետների տեսակներ (օրինակ՝ երկրաշարժ, սողանք, ջրհեղեղ, միջուկային և արդյունաբերական վթարներ), որոնք վտանգ են ներկայացնում Հայաստանի ողջ համայնքների համար։ ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնը և նրա Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը և ՀԱՀ ԱՏՀ-ների և հեռահար զոնդավորման լաբորատորիան ներգրավված են եղել մի շարք ծրագրերում, որոնք փորձում են գնահատել, վերապատրաստել և ներգրավել համայնքներին աղետներին պատրաստվածության, արձագանքման, վերականգնման, մեղմացման և երկարաժամկետ ճկունության հարցերում:  Դրանք ներառում էին հետազոտություններ վտանգի նույնականացման, ռիսկերի գնահատման, մոդելավորման և քարտեզագրման, ինչպես նաև տեղական, ազգային և միջազգային գործընկերների հետ աղետներին պատրաստվածության դաշտային վարժանքների կազմակերպման վերաբերյալ: ՀԱՀ-ի Ակեան գիտության և ճարտարագիտության քոլեջի հետ համատեղ հետազոտություն է իրականացվել նաև անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների մշակման և կիրառման ուղղությամբ՝ առաջին արձագանքողների իրավիճակային իրազեկությունը բարձրացնելու նպատակով:

Աղետների դիմացկունություն