Function Area Banner

Թափոններից դեպի արժեք՝ դեպի շրջանաձևություն

ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնը Հայաստանի շրջանաձևային տնտեսության առաջատար խթանողներից է և ակադեմիական առաջատար հաստատություն է, որը զբաղվում է կոշտ թափոնների հետազոտությամբ, կրթության և քաղաքականության մշակմամբ:

Կենտրոնի մասնագետներն աշխատում են Հայաստանի Հանրապետության կառավարության, ինչպես նաև տեղական և համաշխարհային փորձագետների հետ՝ մշակելու նոր ազգային քաղաքականություն և ռազմավարություն, աղբավայրերի և տեղական թափոնների կառավարման ուղեցույցեր, շուկայական համակարգի զարգացում, աղբավայրերի քարտեզագրման գործիքներ և հարթակներ, և, մասնավորապես, քաղաքականության երկխոսությունը դյուրացնելու համար:

Կենտրոնը համագործակցում է ազգային, մարզային և տեղական իշխանությունների, ինչպես նաև բիզնեսների և բիզնես ասոցիացիաների հետ՝ խթանելու թափոնների կայուն կառավարումը, ներառյալ ինտենսիվ աշխատանքը Հայաստանում արտադրողի ընդլայնված/ընդգրկուն պատասխանատվության ընդունման ուղղությամբ: