Function Area Banner

Ջուր և Սևանա լիճ

Ջուրը կենսական ռեսուրս է կյանքում, որը մենք օգտագործում ենք խմելու, հիգիենայի, սննդի արտադրության, ճաշ պատրաստելու, էներգիայի արտադրության, արդյունաբերության, տրանսպորտի և հանգստի համար: Հայաստանը համեմատաբար քաղցրահամ ջրերով հարուստ երկիր է, սակայն նրա շատ շրջաններ ունեն ջրի պակաս և անբավարություն՝ ռեսուրսների սխալ կառավարման և ենթակառուցվածքների պատճառով: Կլիմայի փոփոխությունը և ապագա կանխատեսումները կանխատեսում են տարածաշրջանում ապագայում ջրի անբարարություն: ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնը ներգրավված է ուսուցման, հետազոտական և քաղաքականության մշակմանը վերաբերող աշխատանքներում՝ մշակելու հիդրոկենսաբանական մոնիտորինգի գործիքներ, ապահովելու ջրի կայուն օգտագործումը Հայաստանում, բարելավելու ջրի որակը:

Կենտրոնը ներգրավված է նաև ջրի կառավարման ազգային ծրագրերում և համագործակցում է բազմաթիվ ազգային և համաշխարհային հաստատությունների հետ՝ տարածաշրջանում ջրային անվտանգությունն ապահովելու համար: Բացի այդ, ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնը ներգրավված է մի քանի խոշոր տարածաշրջանային ծրագրերում` մշակելու ժամանակակից գործիքներ և ջրի մոնիտորինգի հարթակներ՝ ներառյալ ծովային միջավայրի թվային տարբերակի ստեղծումը: