Ծրագրի մասին | Դասախոսների փոխանակման ծրագրեր, վերապատրաստման դասընթացներ և աշխատաժողովներ Մագիստրոսական թեզեր և ուսանողների փոխանակման ծրագրեր | Ակադեմիական հրատարակություններ գրախոսվող ամսագրերում Միջազգային գիտաժողով Գիտելիքի փոխանակման հարթակ | Կապ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ (ՀԱՀ) ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԵՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՅՑԵՐԸ ՀՈՀԵՆՀԱՅՄԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի անձնակազմի այցը Հոհենհայմի համալսարան

2018թ. հունիսի 4-ից 28-ը  Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի (ՅԲԿ)  երկու աշխատակից ավարտել են  ուսումնական շրջագայությունը Հոհենհայմի համալսարանում: ՅԿԲ-ի աշխատկիցներ Բնապահպանական  կրթության  և հասարակության հետ կապերի ծրագրերի մենեջեր Լիտտա Մուրադյանը և Աշխարհագրական տեղեկատվական համակարգերի մասնագետ Աղավնի Հարությունյանը մասնակցել են դոկտոր Կլաուդիա Բիելինգի կողմից դասավանդվող լանդշաֆտի փոփոխության, կայունության և էկոհամակարգի ծառայությունների 1-ամսյա դասընթացնին:

Դասընթացում ընդգրվկած  են եղել մի շարք թեմաներ, ներառյալ՝ դիմակայության հայեցակարգային հիմունքների, մտածողության, հասկացությունների կիրառում, անցյալ և ապագա լանդշաֆտի փոփոխությունների ընկալում, լանդշաֆտի փոփոխություն և մարդկային բարեկեցություն, ինչպես նաև գործնականում մշակութային էկոհամակարգերի ծառայությունների մատուցում:

Դասընթացին զուգահեռ Մուրադյանն ու Հարությունյանը մասնակցել են նաև տարբեր բաժինների միջոցառումների և հանդիպումների, մասնավորապես՝ Հոենհայմի համալսարանի գյուղատնտեսական գիտությունների ինստիտուտի Հասարակական անցումային և գյուղատնտեսական բաժնի հետազոտական սեմինարին, թիմային հանդիպումներին և դասախոսական ժողովներին:

          

 

ՀՈՀԵՆՀԱՅՄԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (ՀԱՀ)

Հոհենհայմի համալսարանի աշխատակիցների կողմից անցկացվող դասընթացները  բաց են բոլոր ՀԱՀ աշխատակիցների, ինչպես նաև այլ հաստատությունների ներկայացուցիչների համար  (մասնակիցները կարող են լինել կենսաբազմազանության պահպանության նախագծերի և հողերի կառավարման ոլորտներից): Այս դասընթացները հանդիսանում են գիտական հիմուք՝ ինչպիսին են օրինակ, էկոհամակարգերի ծառայությունների շրջանակը կամ մասնակցությունը, և միևնույն ժամանակ ցույց են տալիս, թե ինչպես հասկացություններն ու մեթոդները կարող են փոխանակվել կենսաբազմազանության պահպանման և կայուն զարգացման վերաբերյալ դասավանդման և հետազոտության պրակտիկայի: Հատուկ ուշադրություն էր դարձվում էկոհամակարգային ծառայությունների շրջանակների ներուժի և սահմանափակումների քննադատական արտացոլմանը: Հետևաբար, դասընթացների բնույթը միանգամայն ինտերակտիվ էր և ներառում էր «իրական աշխարհին ուղղված» գործնական վարժություններ, օրինակ, կապված համայնքների պլանավորման գործընթացներին:

Աշխատաժողով 1` մայիսի 10, 2018 Դասախոսություն «ԱՏՀ հանրային մասնակցությամբ և էկոհամակարգային ծառայություններ» Հայաստանի ամերիկյան համալսարանում, բանախոս՝ պրոֆեսոր Կլաուդիա Բիելինգ, Հոհենհայմի համալսարան

Աշխատաժողովը  ՀԱՀ-ի և Հոհենհայմի համալսարանի (Գերմանիա)  միջև նոր համագործակցության ծրագրի վերաբերյալ էր: Էկոհամակարգային ծառայությունների հայեցակարգը կընսաբազմազանության և զարգացման ռազմավարության հարցում առանցքային խնդիր է, որն արդյունվետ է հանրային իրազեկվածությունը բնության և դրա արժեքների նկատմամբ բարձրացնելը, ինչպես նաև որոշումներ կայացնելու և ճիշտ պլանավորելու հարցերում: Միջազգային մակարդակով էկոհամակարգերի ծառայությունների բարելավման նպատակով ԱՏՀ հանրային մասնակցության խթանումը (PPGIS) դարձել է հատկապես պահանջված, քանի որ թույլ է տալիս տեղեկատվություն ստանալ էկոհամակարգային բնութագրերի վերաբերյալ և ինտեգրել այն կենսաֆիզիկական տվյալների հետ (օրինակ, կենսաբազմազանության պահպանում, էրոզիայի կանխարգելում) և փորձի վրա հիմնված կառավարման ծրագրեր մշակել: Այս գաղափարներով է առաջնորդվում GAtES-ը՝ քառամյա նոր նախագիծը է ՀԱՀ-ի և Հոյունհայմի համալսարանի միջև: Դրա նպատակը հայկական գիտական համայնքին աջակցությունն է էկոհամակարգերի վերբերյալ գիտելիքներ ձեռք բերելու և PPGIS՝ բնազանգվածների պահպանության և կայուն զարգացման մեթոդներ կիրառելու հարցերում:

 

Աշխատաժողով 2՝ սեպտեմբերի 24-28, 2018 – էկոհամակարգերի ծառայությունների և հանրային մասնակցության ԱՏՀ-ի վերաբերյալ դասընթաց ՀԱՀ-ում

Հոհենհայմի համալսարանը և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնը 2018 թվ. սեպտեմբերի 24-28-ը GAtES ծրագրի շրջանակներում համատեղ կազմակերպեցին էկոհամակարգերի ծառայությունների և հանրային մասնակցության ԱՏՀ-ի վերաբերյալ դասընթաց:

Թվով 17 մասնակիցներ ակադեմիական հաստատություններից և միջազագային կազմակերպություններից, ներառյալ՝ ՀԱՀ ֆակուլտետներից և աշխատակազմից, Գիտությունների ազգային ակադեմիայի հետազոտողներ, ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի ֆակուլտետի  և «GIZ» ԱՏՀ և կենսաբազմազանության փոձագետներ մասնակցել են 5-օրյա դասընթացին:

Դասընթացի առաջին մասը, որը վարել է Կլաուդիա Բիլինգը, թիրախավորված է եղել  էկոհամակարգային ծառայությունների վրա: Նպատակն էր զարգացնել էկոհամակարգային ծառայությունների քննադատական ըմբռնումը, դրա համապատասխանությունը և կիրառումը  լանդշաֆտի կառավարման հարցում, ներառյալ՝ էկոհամակարգային ծառայությունների վճարման սխեմաները:

Դասընթացի երկրորդ մասում, որը վարեցին պրոֆեսոր Կլաուդիա ԲիլինգըՀոհենհայմի համալսարանից և դոկտոր Մարիա Գարսիա-մարտինը Գոթինգենի Գեորգ-Աուգուստ համալսարանից, ներկայացվեց ԱՏՀ հանրային մասնակցության խթանումը (PPGIS), ներառյալ՝ հարցազրույցի անցկացումը և վերլուծական տեխնիկան PPGIS կիրառելիս:

Դասախոսությունները համալրվել են PPGIS հետազոտությունների, տվյալների պատրաստման և արտացոլման, տարածական և ոչ տարածական վերլուծության, և արդյունքների մեկնաբանման ստեղծման և իրականացման գործնական աշխատանքների միջոցով:

Դասընթացավարների մասին

Պրոֆ. Կլաուդիա Բիելինգ

Պրոֆ. Կլաուդիա Բիելինգը Գերմանիայի Հոհենհայմի համալսարանի Համայնքային գյուղատնտեսական գիտությունների ինստիտուտի  անցումային սոցիոլոգիայի և գյուղատնտեսության ամբիոնի վարիչն է: Նրա աշխատանքը արմատավորված է միջդիսցիպլինար կայունության հետազոտության մեջ, որը խորանում է հողօգտագործման և սննդի համակարգերում էկոլոգիական և սոցիալական հարթություննրում վերլուծությունների վրա: Նա աշխատում է մշակութային լանդշաֆտների և սոցիալ-էկոլոգիական ճկունության հասկացությունների հետ և մի շարք համատեղ ծրագրերում, հիմնականում կենտրոնանալով Հարավային և Արևմտյան Եվրոպայի վրա, փորձի վրա հիմնված էմպիրիկ հետազոտություններ է արել: Պրոֆ. Բիելինգը հրատարակել է հողերի կառավարման և կայունության մասին հսկայածավալ աշխատանքները, ինչպես նաև խմբագրել է երկու գիրք Քեմբրիջի համալսարանի մամուլում («Ճկունություն և մշակութային լանդշաֆտ», 2012 թ., «Լանդշաֆտների գիտություն և պրակտիկա», 2017 թ.): Նա «Արգելոցային նամակներ» ամսագրի համար ծառայում է որպես խմբագիր: Պրոֆ. Բիելինգը լանդշաֆտային կառավարման ասպիրանտի ​​աստիճան ունի և դոկտորական աստիճան անտառային և բնապահպանական քաղաքականության մեջ (երկուսն էլ Գերմանիայի Ֆրիբուրգի համալսարանից): Նա Գերմանիայի Գուտինգեն քաղաքի համալսարանից անտառագիտության մագիստրոսի աստիճան ունի:

Հետազոտող Մարիա Գարսիա-Մարտին

Մարիա Գարսիա-Մարտինը Գետտենենի և Կասելի համալսարաններում Գյուղատնտեսական համակարգում սոցիալ-էկոլոգիական փոխազդեցությունների ամբիոնում անցկացնում է իր դոկտորանտը: Նա նաև համագործակցում է Հոհենհայմի համալսարանի Անցումային սոցիոլոգիայի և գյուղատնտեսության ամբիոնի հետ՝ DAAD-ի կողմից ֆինանսավորվող GAtES ծրարգրի շրջանակներում:
Նա ունի հողերի պլանավորման և կայուն տեղական ինքնակառավարման մագիստրոսի աստիճան Մադրիդի համալսարանի Աշխարհագրության ֆակուլտետից և դոկտորական աստիճան Լանդշաֆտային կայունության բնագավառում Ֆրեյբերգ համալսարանի Բնապահպանության և լանդշաֆտային էկոլոգիայի ամբիոնից: