image001Ամսաթիվ՝ Դեկտեմբեր 16, 2008
Միջոցառման տեսակ՝
Համաժողով
Վայր՝ Հայաստանի ամերիկյան համալսարան
image004


image005

Յակոբեան բնապահպանական կենտրոն
ԱՏՀ լուծումներ՝ պետական և մասնավոր ձեռնարկությունների համար – Գեոկոմ ՍՊԸ

ԱՏՀ-ի և հեռահար զոնդավորման կիրառման վերաբերյալ առաջին համաժողովը Հայաստանում մեծ հաջողություն էր: Աշխարհագրական տեղեկատվական համակարգերը բարդ համակարգչային ծրագրեր են, որոնք կիրառվում են տարածական տվյալների վերլուծության և պահպանման, քարտեզների ստեղծման և կանխատեսումներ կատարելու համար։ Սրանք կիրառվում են շատ տարբեր ոլորտներում և իրենցից ներկայացնում են ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնք օգտագործվում են ամբողջ աշխարհում։ Համաժողովը կազամակերպվել էր ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի և Գեոկոմ ՍՊԸ-ի համատեղ նախաձեռնությամբ։ Այն ներգրավեց ավելի քան 40 մասնակից՝ մասնավոր ԱՏՀ կազմակեպություններից, պետական մարմիններից, համալսարաններից, խոշոր ՀԿ-ներից և միջազգային կազմակերպություններից: Ներկայացվող նյութերն ընդգրկում էին այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են ԱՏՀ-ի կիրառումը անտառների կառավարման, աղետների կառավարման, ջրերի և կեղտաջրերի կառավարման, ինչպես նաև երկրաքիմիական աղտոտման մշտադիտարկման համար: Սա առաջին անգամն էր, որ Հայաստանում ԱՏՀ-ի շահագրգիռ կողմերը հադիպեցին նմանատիպ միջոցառման շրջանակներում, և սա միևնույն դաշտում աշխատող հաստատությունների միջև համագործակցության բարելավման մեծ հնարավորություն էր։ Բոլոր մասնակիցները համակարծիք էին, որ համաժողովը պետք է կրկնել հաջորդ տարիների ընթացքում:

 image009 image007
Նկար 1. Մայք Շեյֆերի՝ (Յակոբեան բնապահպանական կենտրոն) ԱՏՀ համաժողովի բացման խոսքըՆկար 2․ Պարոն Բրեքսին (MCA Հայաստան) ներկայացնում է ոռոգման ծրագրի արդյունքները
 image013image011
Նկար 3․ Նախասենյակի ձևավորումը և ընդունարանի տարածքըՆկար 4․ Համաժողովի կազմակերպիչները (Գեոկոմի անձնակազմը և Մայք Շեյֆերը)

Մասնակից կազմակերպություններ

ACDI/VOCA
Armenia Tree Project
Հայկական գյուղատնտեսական ակադեմիա – Անտառային բաժին
Թռչունների պաշտպանության հայկական կազմակերպություն
Հայկական ջրամատակարարման և ջրահեռացման ընկերություն
Հայաստանի ամերիկյան համալսարան (ՀԱՀ)
Գիտությունների ազգային ակադեմիայի էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն (Էկոկենտրոն)
Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն
Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն
Գերմանիայի դեսպանատուն
Գերմանական տեխնիկական համագործակցություն
Լոկատոր ՍՊԸ
Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ
Բնապահպանության նախարարություն – Հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժին
Գիտությունների ազգային ակադեմիա
ԵԱՀԿ (OSCE)
Սեյսմիկ պաշտպանության գործակալություն
ՄԱԶԾ (UNDP)
WWF Կովկաս (Բնության համաշխարհային հիմնադրամ)
ԵՊՀ (Երևանի պետական համալսարան)