Հայաստանի հանքերի և պոչամբարների օնլայն ատլաս

Հայաստանի հանքերի և պոչամբարների օնլայն ատլասը կազմված է 5 քարտեզից՝ ներառելով ընդհանուր հանքերի եւ պոչամբարների քարտեզը, փաստացի հանքերը (որոնք տեսանելի են Google Earth-ով), փաստացի պոչամբարները (որոնք տեսանելի են Google Earth-ով), երկրաբանական հետազոտման թույլտվությունների տեղամասերը և շահագործման թույլտվությունների տեղամասերը: Վերջին քարտեզում ներկայացվում են հանքարդյունաբերական բոլոր օբյեկտները և  հատուկ պահպանվող տարածքները համատեղ:

*Այս ատլաստը ստեղծվել է կրթական նպատակներով: Օգտագործելիս հղում կատարել ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնին (ՀԱՀ ՊՀԿ) :

Տես քարտեզի մեծացված տարբերակը:

Հարցերի դեպքում կարող եք ուղարկել նամակ ace(at)aua.am էլ. փոստին: