ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի ԱՏՀ տվյալները

4-GIS-Layers

Թվային տվյալների ներբեռնման համար սեղմել այստեղ

Բարի գալուստ Յակոբեան բնապահպանական կենտրոնի ԱՏՀ պորտալ։ Մենք գտնվում ենք Հայաստանի ամերիկյան համալսարանում։

Մենք ձգտում ենք ժամանակակից քարտեզագրման մեթոդներն ու տեխնոլոգիաները բերել Հայաստան։ Թռչունների և վայրի բնության այլ ներկայացուցիչների և, ընդհանրապես, Հայաստանում շրջակա միջավայրի ուսումնասիրության միջոցով մենք ստեղծել ենք ԱՏՀ քարտեզների և տվյալների  հավաքածուներ, որոնք կարող են օգտագործվել Հայաստանում հողօգտագործման պլանավորման և այլ կարևորագույն աշխատանքների համար:

Յակոբեան բնապահպանական կենտրոնն ունի ռեսուրսներ, որոնք կարող են օժանդակել Հայաստանում և Մեծ Կովկասի տարածաշրջանում գիտնականների այցելություններին և հետազոտական ծրագրերին՝ դաշտային ուսումնասիրությունների և տվյալների հավաքագրման համար: Կենտրոնը կարող է տրամադրել գրասենյակային և սահմանափակ լաբորատոր տարածք, 4WD-տրանսպորտային միջոց վարորդներով, թռչնադիտման և դաշտային սարքավորումներ: Այն իր լայն ցանցի միջոցով կարող է ստեղծել կոնտակտներ Հայաստանի գիտնականների և կազմակերպությունների միջև և կարող է տրամադրել անձնակազմ՝ դաշտի տվյալների հավաքագրման համար։

Յակոբեան բնապահպանական կենտրոնը ԱՏՀ և հեռահար զոնդավորման ոլորտում նաև առաջատար կազմակերպություն է Հայաստանում։ Այն ունի քարտեզագրման, վերլուծությունների և քարտեզի ստեղծման համար նախատեսված ժամանակակից սարքավորումներ և ունի առավել համապարփակ ԱՏՀ տվյալների բազա Հայաստանում։ Բարձր որակավորում ունեցող անձնակազմը կազմակերպում է ԱՏՀ հետազոտական ծրագրեր, ստեղծում է քարտեզներ ըստ անհրաժեշտ պահանջի և տրամադրում է ԱՏՀ դասընթացներ՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի լաբորատորիաներում:

Կենտրոնի աշխատակիցները կարող են իրականացնել բազմաթիվ ոլորտների հետ կապված դաշտային հետազոտություններ կամ աջակցել այցելող գիտնականներին իրենց հետազոտությունների անցկացման կազմակերպման համար։ Մենք նաև հյուրընկալում և հովանավորում ենք համաժողովներ, որոնք կապված են բնապահպանական խնդիրների հետ:

2009թ-ի ԱՏՀ օրը Հայաստանի ամերիկյան համալսարանում

Բացահայտենք աշխարհը ԱՏՀ-ի միջոցով։ Նոյեմբերի 18-ը ԱՏՀ միջազգային օրն էր և, Յակոբեան բնապահպանական կենտրոնը հրավիրեց շահագրգիռ կողմերին՝ նշելու այդ կարևոր տեխնոլոգիայի օրը իրենց հետ՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում:

Յակոբեան բնապահպանական կենտրոնի թվային տվյալները Հայաստանի համար

Հետևյալ տվյալների բազան առաջարկում է Հայաստանի մասին վեկտորային ձևաչափի ազատ հասանելի համապարփակ տվյալների հավաքածու։ Այն կազմվել է 2008-09թթ-ի ընթացքում՝ Յակոբեան բնապահպանական կենտրոնի ԱՏՀ մասնագետի կողմից:

Այս տվյալներն ունեն տարբեր աղբյուրներ՝ ներառյալ սեփական հետազոտությունն ու խմբագրումները (հիմնականում խորհրդային ժամանակաշրջանի տոպոգրաֆիական քարտեզներից), առցանց պորտալները, պետական և կառավարական մարմինները, միջազգային կազմակերպությունները, ՀԿ-ները և մասնավոր ընկերությունները Հայաստանում։ Սրանք կարող են օգտագործվել առանց խոչընդոտների՝ համապատասխան աղբյուրի ճիշտ մատնանշմամբ։ Տրված կոորդինատների և տեղեկատվության ճշգրտության համար մենք որևէ պատասխանատվություն չենք կրում:

Ֆայլերը ստանդարտ ESRI շեյփֆայլի ձևաչափով են, որոնց կցված են .DBF ֆայլեր: Տեղեկատվության մեծ մասը հասանելի է նաև Microsoft Access 2007 ֆորմատով:

Յուրաքանչյուր ֆայլ ստուգվել է առկա տվյալներին համապատասխան և, հնարավորության դեպքում՝ թարմացվել։ Բոլոր տվյալների համար ստեղծվել են մետատվյալներ, ստանդարտ պրոյեկցիան՝ UTM (WGS84, UTM Zone 38N), չափման միավորը՝ մետր։ Տարածական տվյալն առկա է յուրաքանչյուր ֆայլում։

Անհրաժեշտության դեպքում, անվանումների և նկարագրությունների հայերեն և ռուսերեն տարբերակները ներառված են տվյալների բազայում։ Օգտագործեք Sylfaen տառատեսակը՝ պատշաճ կերպով ցուցադրելու համար։ Անգլերեն անունները կամ դրանց համարժեքները համապատասխանում են հայաստանյան ստանդարտ ձևաչափերին։

Տվյալների բազան մշտապես թարմացվում և ընդլայնվում է: Եթե ունեք հարցեր կամ առաջարկներ, կամ ցանկանում եք ավելացնել վեկտորային ֆայլեր տվյալների բազայում, խնդրում ենք դիմել․

Յակոբեան բնապահպանական կենտրոն
Հայաստանի ամերիկյան համալսարան
Մ. Բաղրամյան պող. 40
Երևան, 0019, Հայաստան
ace(at)aua.am

Vector Files

Թղթապանակ Ֆայլի անուն Նկարագրություն Տիպ Ֆայլի չափ
Վարչական  Հայաստանի վարչական սահմանները          Թղթապանակ 1191kb
Aragatsotn_Marz ՀՀ Արագածոտնի մարզի ուրվագիծը Պոլիգոն 11kb
Ararat_Marz ՀՀ Արարատի մարզի ուրվագիծը Պոլիգոն 13kb
Armavir_Marz ՀՀ Արմավիրի մարզի ուրվագիծը Պոլիգոն 13kb
Armenia_Border_line ՀՀ պետական սահմանները Գիծ 200kb
Armenia_Border_poly ՀՀ պետական սահմաններըa Պոլիգոն 201kb
Armenia_Marzes ՀՀ բոլոր մարզերի ուրվագծերը Պոլիգոն 106kb
Armenia_Marzes_noBorder_Line ՀՀ մարզերի սահմանները գծերով՝ առանց պետական սահմանների (քարտեզներ կազմելիս պետական սահմանների օվերլեյը նվազեցնելու համար) Գիծ 17kb
Armenia_Regions Խորհրդային Հայաստանի վարչական շրջանների ուրվագծերը Պոլիգոն 153kb
Ashtarak_Marz Shape of Ashtarak marz (federal state) in Armenia Պոլիգոն 11kb
BMO_Boundaries_approved ՀՀ ջրային կառավարման ավազանների վարչական սահմանների ուրվագծերը Պոլիգոն 102kb
BMO_Boundaries_hydro ՀՀ ջրային կառավարման ավազանների հիդրոլոգիական սահմանների ուրվագծերը Պոլիգոն 227kb
Gegharkunik_Marz ՀՀ Գեղարքունիքի մարզի ուրվագիծը Պոլիգոն 17kb
Lori_Marz ՀՀ Լոռու մարզի ուրվագիծը Պոլիգոն 18kb
Marz_Centers ՀՀ մարզկենտրոնները Կետ 7kb
Shirak_Marz ՀՀ Շիրակի մարզի ուրվագիծը Պոլիգոն 18kb
Syunik_Marz ՀՀ Սյունիքի մարզի ուրվագիծը Պոլիգոն 32kb
Tavush_Marz ՀՀ Տավուշի մարզի ուրվագիծը Պոլիգոն 23kb
VayotzDzor_Marz ՀՀ Վայոց Ձորի մարզի ուրվագիծը Պոլիգոն 14kb
Yerevan_Marz Երևանի ուրվագիծը Պոլիգոն 7kb
Կլիմա Կլիմայական գոտիները, տեղումները և ջերմաստիճանը Հայաստանում    Թղթապանակ 1634kb
Clear_Days Պարզ օրերի միջին քանակը Հայաստանում Պոլիգոն 704kb
Climate_Zones Կլիմայական գոտիները Հայաստանում Պոլիգոն 93kb
Meteo_Stations Օդերևութաբանական կայանները Հայաստանում Կետ 9kb
Precipitation Տեղումների տարեկան գոտիները Հայաստանում Պոլիգոն 245kb
Temperature Տարեկան ջերմաստիճանային գոտիները Հայաստանում Պոլիգոն 586kb
Տնտեսություն Հանքարդյունաբերությունը, արդյունաբերությունը, ձկնաբուծությունը և գյուղատնտեսությունը Հայաստանում Թղթապանակ 105kb
Agriculture Ինտենսիվ գյուղատնտեսական գործունեության գոտիները Հայաստանում Պոլիգոն 21kb
Fishery Ձկնաբուծարանների տեղերը Հայաստանում Պոլիգոն 18kb
Industry Արդյունաբերական գործարանների գտնվելու վայրերը Հայաստանում Կետ 6kb
Irrigated_Areas Ոռոգման համակարգի տակ գտնվող տարածքները Հայաստանում Պոլիգոն 49kb
Metsamor_NuclearPowerPlant Մեծամորի ատոմակայանը Կետ 6kb
Mines Հանքարդյունաբերական գործունեության վայրերը Հայաստանում Կետ 6kb
Բնապահպանություն Հայաստանի պահպանվող տարածքները Թղթապանակ 256kb
Forest_Reserves ՀՀ պահպանվող տարածքները, անտառների հետ միասին, որպես պահպանվող հիմնական օբյեկտներ Պոլիգոն 37kb
National_Parks ՀՀ Ազգային պարկերը (IUCN կատեգորիա II) Պոլիգոն 34kb
Planned_NationalParks Պլանավորված պահպանվող տարածքները Հայաստանում՝ Ազգային պարկի կարգավիճակով (IUCN կատեգորիա II) Պոլիգոն 19kb
Planned_StateSanctuaries Պլանավորված պահպանվող տարածքները Հայաստանում՝ պետական արգելավայրի կարգավիճակով (IUCN կատեգորիա IV) Պոլիգոն 14kb
Protected_Areas ՀՀ բոլոր պահպանվող տարածքները Պոլիգոն 88kb
Ramsar_Sites ՀՀ-ում սահմանված Ռամսարի տարածքները (միջազգային նշանակության խոնավ տարածքներ՝ համաձայն Ռամսարի կոնվենցիայի) Պոլիգոն 20kb
State_Reserves ՀՀ պահպանվող տարածքները՝ պետական արգելոցի կարգավիճակով (ICUN կատեգորիա I) Պոլիգոն 18kb
State_Sanctuaries ՀՀ պահպանվող տարածքները՝ պետական արգելավայրի կարգավիճակով (IUCN կատեգորիա IV) Պոլիգոն 29kb
Ստորերկրյա ջրեր Ստորգետնյա ջրատար հորիզոնները, զոնաները և աղբյուրները Հայաստանում Թղթապանակ 336KB
GW_Aquifers Ստորգետնյա ջրատար հորիզոնները Հայաստանում Պոլիգոն 97kb
GW_Deposits Հայաստանի ստորգետնյա ջրերի դեպոզիտները Պոլիգոն 19kb
GW_Recharge_Zones Հայաստանի ստորերկրյա ջրերի սնման գոտիները Պոլիգոն 65kb
Hydrogeology Հայաստանի ջրաերկրաբանական քարտեզը Պոլիգոն 151kb
Mineral-Water_Springs Հայաստանի հանքային աղբյուրների տեղադիրքը Կետ 8kb
Վտանգներ Բնական և տեխնածին վտանգները Հայաստանում Թղթապանակ 603kb
Landslides Հայաստանի վտանգավոր սողանքային վայրերը Գիծ 26kb
Metsamor_NuclearPowerPlant Մեծամորի ատոմակայանը Կետ 365kb
Mudflows Հայաստանի սելավային վայրերը Պոլիգոն 6kb
Ենթակառուցվածք Հայաստանի ճանապարհներ և երկաթուղային գծերը Թղթապանակ 3036kb
Railroads_All Հայաստանի բոլոր երկաթուղիները Գիծ 71kb
Railroads_Main Հայաստանի գլխավոր երկաթուղիները Գիծ 36kb
Roads_All Հայաստանումի բոլոր ճանապարհները և մայրուղիները Գիծ 2405kb
Roads_Main Հայաստանումի գլխավոր ճանապարհները և մայրուղիները Գիծ 525kb
Լանդշաֆտ Հորիզոնականները, հողային ծածկը, հողերի տեսակը և բուսական գոտիները Հայաստանում Թղթապանակ 74.269kb
Altitudes_Armenia Հորիզոնականները Հայաստանում՝ 100մ ինտերվալով Գիծ 19.107kb
Altitudes_Regional Հորիզոնականները Հարավային Կովկասի տարածաշրջան՝ 100մ ինտերվալով Գիծ 45.165kb
Cliffs_and_RockOutcrops Հայաստանի ժայռերը և քարափները Պոլիգոն 8193kb
Flora Հայաստանի ֆլորան Պոլիգոն 136kb
Forest Հայաստանի անտառածածկը Պոլիգոն 1182kb
Glacier Հայաստանի սառցադաշտերը Պոլիգոն 23kb
Landscape Հայաստանի լանդշաֆտային գոտիները Պոլիգոն 177kb
Peaks Հայաստանի լեռնագագաթները Կետ 41kb
Soils Հայաստանի հողային տեսակները Պոլիգոն 127kb
Vegetation Հայաստանի բուսական գոտիները Պոլիգոն 122kb
Գետեր և լճեր Հայաստանի լճերը, ջրամբարներ և գետերը Թղթապանակ 29.696kb
Lakes Հայաստանի բնական լճերը Պոլիգոն 114kb
Lakes_and_Wetlands Հայաստանի լճերը, ջրամբարները և խոնավ հողերը Պոլիգոն 208kb
Major_Lakes Հայաստանի խոշոր լճերը Պոլիգոն 47kb
Reservoirs Հայաստանի արհեստական լճերը (ջրամբարները) Պոլիգոն 98kb
River_Basins Հայաստանի գետավազանները Պոլիգոն 240kb
Rivers_All Հայաստանի գետերը Գիծ 27.576kb
Rivers_Main Հայաստանի խոշոր գետերը Գիծ 1416kb
Բնակավայրեր Հայաստանի բնակավայրերը Թղթապանակ 4066kb
Aragatsotn_Settlements ՀՀ Արագածոտնի մարզի բոլոր բնակավայրերը Կետ 15kb
Ararat_Settlements ՀՀ Արարատի մարզի բոլոր բնակավայրերը Կետ 13kb
Armavir_Settlements ՀՀ Արմավիրի մարզի բոլոր բնակավայրերը Կետ 13kb
Community_Polygons Հայաստանում ընտրված համայնքների սահմանները Պոլիգոն 1298kb
Gegharkunik_Settlements ՀՀ Գեղարքունիքի մարզի բոլոր բնակավայրերը Կետ 13kb
Kotayk_Settlements ՀՀ Կոտայքի մարզի բոլոր բնակավայրերը Կետ 11kb
Lori_Settlements ՀՀ Լոռու մարզի բոլոր բնակավայրերը Կետ 15kb
Marz_Centers Հայաստանի մարզկենտրոնները Կետ 7kb
Settlements_All_points Հայաստանի բոլոր բնակավայերի տեղադիրքերը կետերով Կետ 79kb
Settlements_All_polygons Հայաստանի բոլոր բնակավայերի տեղադիրքերը պոլիգոններով Պոլիգոն 398kb
Settlements_blocks Հայաստանի ընտրված բնակավայրերի փողոցների և թաղամասերի դասավորությունը Պոլիգոն 2134kb
Shirak_Settlements ՀՀ Շիրակի մարզի բոլոր բնակավայրերը Կետ 15kb
Syunik_Settlements ՀՀ Սյունիքի մարզի բոլոր բնակավայրերը Կետ 16kb
Tavush_Settlements ՀՀ Տավուշի մարզի բոլոր բնակավայրերը Կետ 11kb
Towns_Main Հայաստանի բոլոր քաղաքային բնակավայրերը Կետ 9kb
VayotsDzor_Settlements ՀՀ Վայոց Ձորի մարզի բոլոր բնակավայրերը Կետ 10kb
Yerevan_City_point Երևան քաղաքի տեղադիրքը (կետ) Կետ 6kb
Yerevan_City_polygon Երևան քաղաքի տեղադիրքը (պոլիգոն) Պոլիգոն 7kb
Yerevan_Settlements Երևանին մոտ բոլոր բնակավայրերը Կետ 7kb
Ջրային ռեսուրսների կառավարում Ջրանցքները, ջրհավաք ավազանները, մշտադիտարկման և մաքրման կայանները, ջրօգտագործող ընկերությունները Հայաստանում Թղթապանակ 2495kb
Canals Ոռոգման ջրանցքները Հայաստանում Գիծ 220kb
Catchment_Areas Ջրհավաք ավազանները Հայաստանում Պոլիգոն 2022kb
Hydro_Power_Plants Գործող ՀԷԿ-երը Հայաստանում Կետ 7kb
Sewage_Canals Կոյուղատարները Հայաստանում Գիծ 17kb
Tailings Հայաստանի հարավում գտնվող պոչամբարները Կետ 6kb
Water_Monitoring_Stations Հիդրոլոգիական մշտադիտարկման կայանները Հայաստանում Կետ 16kb
Water_Treatment_Plants Ջրամաքրման կայանները Հայաստանում Կետ 8kb
Water_User_Associations Ջրօգտագործող ընկերությունները Հայաստանում Պոլիգոն 151kb
WUA_Irrigated_Areas Ջրօգտագործող ընկերությունների կողմից ոռոգվող տարածքները Հայաստանում Պոլիգոն 53kb

Comments are closed, but trackbacks and pingbacks are open.