Ժամանակահատված՝
Յուրաքանչյուր տարվա օգոստոսի 5-ից դեկտեմբերի 5-ը
Յուրաքանչյուր տարվա մարտի 5-ից հուլիսի 5-ը
Վերջնաժամկետ՝ դիմումները պետք է ներկայացվեն յուրաքանչյուր դասընթացի մեկնարկից 6 ամիս առաջ:
Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը տրամադրում է երաշխավորագրեր՝ Փենսիլվանիայի Քեմփթոն քաղաքի «Հոք մաունթին» արգելոցի Յակոբեան բնապահպանման ուսուցման կենտրոնում Միջազգային ուսուցման ծրագրին մասնակցելու համար:
Միջազգային ուսուցման ծրագրի միջոցով «Հոք մաունթին» արգելոցի Յակոբեան բնապահպանման ուսուցման կենտրոնը սովորելու և գործնական փորձառություն ձեռք բերելու հնարավորություն է ընձեռում այն անձանց, ովքեր մասնագիտանում են բնական ռեսուրսների պահպանման ոլորտում, մասնավորապես՝ գիշատիչ թռչունների պահպանման հարցում:
Դասընթացի ընթացքում մասնակիցները՝
«Հոք մաունթին» արգելոցը տարեկան վերապատրաստում է բարձր որակավորում ունեցող 14 անձ: Դասընթացի ապագա մասնակիցները ընտրվում են խիստ մրցակցային գործընթացի միջոցով:
Ծրագիրը հոգում է ճանապարհորդության, կացության և սննդի ծախսերը:
Հայաստանի և Վրաստանի շահագրգիռ թեկնածուները կարող են ուղարկել իրենց տվյալները Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոն՝ նախնական ընտրության համար:
Թեկնածուները պետք է տիրապետեն անգլերեն լեզվի և մեծ հավանականությամբ շարունակեն իրենց կարիերան բնական ռեսուրսների պահպանության ոլորտում:
Ծրագրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Լիտտա Մուրադյանին:
Էլ. հասցե` [email protected]
Հեռ.՝ +374 60 61-26-92