Մեթանոգենեզը սուլֆիդ և նիտրատ պարունակող նստվածքային միջավայրերում

Տևողությունը՝ 2018թ.  հոկտեմբեր — 2021թ. հոկտեմբեր

Նախագծի ֆինանսավորում՝ Ֆոլկսվագեն հիմնադրամ

Նախագծի գործընկերներ՝ Քաղցրահամ ջրերի էկոլոգիայի և ցամաքային ձկնաբուծարանների Լայբնիցի ինստիտուտ և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոն

Հետազոտության նպատակը

Մեթանը (CH4) կարևոր ջերմոցային գազ է, որը մեծ քանակությամբ արտադրվում է նստվածքային միջավայրերում, և այս միջավայրերից մեթանի զգալի մասը կարող է արտանետվել մթնոլորտ: Օվկիանոսների և լճերի վերին շերտերում մեթանի կուտակումները հիմնականում առաջանում են հատակային նստվածքներում՝ թթվածնի բացակայության պայմաններում:

Չնայած նրան, որ մեթանի արտադրությունը պարզ մրցակցային և ինհիբիտորային պայմաններում լավ ուսումնասիրված է, բազմաթիվ բնական անթթվածին գոտիներում ներկայում դիտարկվող միաժամանակյա ակտիվ  սուլֆատ վերականգնող և դենիտրիֆիկացնող պայմաններում մեթանի արտադրության մեխանիզմը դեռևս անհայտ է:

Ակնկալվող արդյունքները

Սույն աշխատանքը նպատակ ունի քիմիական և մոլեկուլային մոտեցումների համադրմամբ լույս սփռել բարդ կենսաերկրաքիմիական պայմաններում մեթանի կուտակումների բազմաթիվ չլուծված հիմնաքարային խնդիրների վրա: Վերջինս առնչվում է ծծմբի և ազոտի ցիկլերի բարդ կենսաքիմիական փոխազդեցության պայմաններում մեթանի արտադրության և արտանետման անկանխատեսելի ելքերին:

Սույն հետազոտությունը կբարելավի անթթվածին ջրային միջավայրերում մեթանի արտադրության, կուտակման և մթնոլորտ արտանետման գիտական պատկերացումները՝ հնարավորություն ընձեռնելով բացատրել բնության մեջ ընթացող նմանօրինակ բարդ և անկանխատեսելի կենսաքիմիական գործընթացները:

Այս հետազոտության արդյունքները կարող են հիմք հանդիսանալ անթթվածին միջավայրերում ջերմոցային գազերի արտադրության հետագա զարգացումների կանխատեսման համար:

Նախագծի հետազոտական խումբ

Ծրագրի/Լաբորատորիայի ղեկավար` Նաթելլա Միրզոյան, դր.

 

 

 

 

 

 

 

Հետազոտող՝ Վարդան Հայրապետյան