Տևողություն՝ 2007-2008

Յակոբեան բնապահպանական կենտրոն

Վաշինգտոնի համալսարան

image001

Հրազդան գետ համարվում է Հայաստանի կենտրոնական ջրուղին և երկրի երկրորդ ամենամեծ գետը: Չնայած, որ գետում կա արտահոսք տարբեր գյուղատնտեսական, կոմերցիոն, արտադրական և կենցաղային աղբյուրներից, դրա վրա ամենամեծ ազդեցությունն ունեն Երևանի գրեթե ամբողջությամբ չմաքրված կենցաղային կեղտաջրերը: Վատ մաքրված կենցաղային կեղտաջրերի թողած ազդեցությունն ակնհայտ է դառնում ջրի որակի ամենատարբեր ցուցանիշներից՝ հատկապես լուծված թթվածնի մակարդակի կտրուկ անկումից:

Այս հետազոտությունը նպատակ ուներ որոշել Հրազդան գետի վրա Երևանի կենցաղային կեղտաջրերի արտահոսքի ազդեցությունը՝ 18 կմ երկայնքով լուծված թթվածնի մակարդակի դիտարկումից:

Ջրի որակի թեստավորումն անցկացվել է 2008 թվականի մարտից օգոստոս ամիսներին: Լուծված թթվածնի մակարդակն իջել է այնքան, որ հագեցվածության մակարդակի 5%-ից քիչ է եղել: Վերջինս ավելի ցածր է, քան ջրային էկոհամակարգերի նորմալ կենսագործունեության համար նախատեսված քանակը:

image007image004

Հետազոտության շրջանակներում նաև հավաքագրվել էր ջրի որակի վերաբերյալ, ինչպես նաև հիդրոլոգիական, բիոլոգիական, մթնոլորտային տվյալներ: