Միջոցառման մասին | Աշխատաժողով | Ցուցահանդես | Մեդիադարան | Գրանցում| Ռեսուրսներ

ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը և Երևանում Շվեդիայի դեսպանությունը Շվեդական Ինստիտուտի ֆինանսական աջակցությամբ կազմակերպում են «Հյուսիսային լուծումներ կայուն քաղաքների համար» ցուցահանդես և համանուն աշխատաժողովներ:
Ցուցահանդեսի և աշխատաժողովի նպատակ է վարել քննարկումներ Երևանում և Հայաստանում քաղաքաշինության ոլորտում բնապահպանական ու սոցիալական կայունության վերաբերյալ՝ հյուսիսային քաղաքներում քաղաքաշինության պլանավորման և խելացի տեխնոլոգիաների նորարարությունները ցուցադրելու և քննարկելու միջոցով:

ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ

Աշխատաժողովի ընթացքում երեք հյուսիսային երկրների փորձագետներ իրենց փորձը կփոխանակեն շարժունակ քաղաքաշինության, ճանապարհային անվտանգության և օդի որակի վերաբերյալ: Բանախոսությունների թեմաներն են՝

– «Հեծանվային քաղաքաշինությունը և Կոպենհագենի հեծանվային պատմությունը» (Դանիա/Copenhagenize)

– «Ցատկ կատարել. ճանապարհային անվտանգության լուծումների օրինակներ»  (Շվեդիա/ SweRoad)

– «Օդի որակի մշտադիտարկման նոր մոտեցումները և տեղական օդի որակի կառավարման մեջ դրանց ներուժի օգտագործումը» (Ֆինլանդիա/Vaisala),

Միջոցառումը կմեկնարկի Երևանի առաջին փոխքաղաքապետի, Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի,Շվեդիայի, Ֆինլանդիայի և Դանիայի դեսպանների կամ ներկայացուցիչների, ինչպես նաև  ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրենի և ՄԱԶԾ hայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցչի ողջույնի խոսքով:

Կլինի հայերեն և անգլերեն համաժամանակյա թարգմանություն:

Գրանցվել այստեղ:

ՕՐԱԿԱՐԳ

Օր՝ ապրիլի 9, 2019 թ.
Վայր՝ Մանուկյան սրահ, Հայաստանի ամերիկյան համալսարան
Նպատակը՝ Երևանում և Հայաստանում քաղաքաշինության ոլորտում բնապահպանական ու սոցիալական կայունության թեմայի շուրջ քննարկումներ սկսել՝ հյուսիսային քաղաքներում քաղաքաշինության պլանավորման և խելացի տեխնոլոգիաների նորարարությունները ցուցադրելու և քննարկելու միջոցով

9։00 – 09։30Գրանցում և սուրճ
09։30 – 10:15Բացում

  • ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն
  • Երևանի առաջին փոխքաղաքապետ
  • Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար
  • ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ
  • Դանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ
  • Հայաստանում Ֆինլանդիայի դեսպան
  • Հայաստանում Շվեդիայի դեսպան
10։15 – 11։00Ընդունելություն և ցուցահանդեսի բացում (Ցուցահանդեսի ավարտ՝ ապրիլի 30)
11։00 – 12։00Առաջին աշխատաժողով
«Հեծանվային քաղաքաշինությունը և Կոպենհագենի հեծանվային պատմությունը» բանախոս՝ Մորտեն Կոբել,«Copenhagenize»-ի գործադիր տնօրեն, Քաղաքաշինության, տրանսպորտի և բնապահպանության հարցերով Կոպենհագենի նախկին քաղաքապետ (Դանիա)
12։00 – 13։00Ընդմիջում
13։00 – 14։00Երկրորդ աշխատաժողով
«Ճանապարհային անվտանգության լուծումների օրինակներ», բանախոս՝ Լովիսա Նեսվալ, քաղաքաշինության մասնագետ, «SweRoad/Treeline»-ի գործընկեր, որը զբաղվում է ենթակառուցվածքների վերաբերյալ խնդիրներով՝ տրամադրելով ճարտարագիտական և կառավարման խորհրդատվություն
14։00 – 14։30Ընդմիջում
14։30 – 15։30Երրորդ աշխատաժողով
«Օդի որակի մշտադիտարկման նոր մոտեցումները և օդի որակի կառավարման մեջ դրանց ներուժի օգտագործումը», բանախոս՝ Հաննամարի Յակոլա և Դմիտրի Կրամարենկո,  «Vaisala» կազմակերպության ներկայացուցիչներ, որն իրականացնում է բնապահպանական և արդյունաբերական չափումներ (Ֆինլանդիա)

Օրակարգը թարմացվում է:

ԲԱՆԱԽՈՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Լովիսա Նեսվալ
Տիկին Լովիսա Նեսվալը «Sweroad/Treeline»-ի գործընկերն է, աշխատում է որպես քաղաքային ձևավորող և ունի լանդշաֆտային  ճարտարապետության գծով մագիստրոսի կոչում: Նա հիմնականում կառավարում է ենթակառուցվածքների և հանրային վայրերի նախագծման աշխատանքները, ինչպես նաև զարգացման, խտացման և մեծ ենթակառուցվածքային նախագծերի լանդշաֆտային վերլուծությունն ու պլանավորումը:
Նրա ներկայիս ծրագրերից մեկը վերաբերում է Ստոկհոլմի Քիստագրենենում նոր տրամվայի գծի աշխատանքներին: Նա աջակցում է  պատվիրատու հանդիսացող  «Stockholm Public Transport» ընկերությանը գնման փասստաթղթերի և նախագծման աշխատանքների վերահսկման գործընթացներում: Ծրագրի նպատակն է ունենալ արդյունավետ, անվտանգ և գրավիչ հասարակական տրանսպորտ՝ որպես այլընտրանք ավտոմեքենաներին:

Մորտեն Կաբել
Պարոն Մորտեն Կաբելը քաղաքաշինության մասնագետ է, նախկին քաղաքական գործիչ և հեծանիվների, էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոցի ու կենսաչափական քաղաքների ջատագով: Իր կյանքի ընթացքում նա ակտիվ կերպով զբաղվել է քաղաքական գործունեությամբ, որպեսզի տեղական մակարդակով բարեկարգի Կոպենհագենը և նպաստի, որ այն անցում կատարի ավտմեքենաներից քիչ կախվածություն ունեցող շարժունակության մոդելի, իսկ միջազգային մակարդակով՝ կայուն և դիմացկուն քաղաքների մասին գիտելիքներ տարածվեն:
Կոպենհագենի քաղաքաշինական պլանավորման, տրանսպորտի և շրջակա միջավայրի քաղաքապետի պաշտոնում աշխատելուց հետո նա այժմ զբաղեցնում է «Copenhagenize Design Company» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի և Համաշխարհային գիտահետազոտական ինստիտուտում Կայուն քաղաքների Ռոսս կենտրոնի խորհրդատուների խորհրդի անդամի պաշտոնները:

Հաննամարի Յակոլա
Տիկին Հաննամարի Յակոլա աշխատում է Ֆինլանդիայի «Vaisala» ընկերությունում՝ որպես «Օդի որակ» ոլորտի ապրանքների բիզնեսի զարգացման կառավարիչ: «Vaisala» ընկերությունը շրջակա միջավայրի և արդյունաբերական չափագրումների հարցում համաշխարհային մասշտաբով առաջատար է, որն ապահովում է եղանակի և շրջակա միջավայրի մշտադիտարկման  գործընթացն  օդերևութաբանության, օդի որակի, տրանսպորտի և արդյունաբերության ոլորտներում: «Vaisala» ընկերությունում Հաննամարի Յակոլան աշխատել է շրջակա միջավայրի չափագրումների  բնագավառում մասնագիտացված  մի շարք փորձագիտական և կառավարչական պաշտոններում: Նա Տամպերի տեխնոլոգիական համալսարանի նյութագիտության գծով մագիստրոսի աստիճան ունի:

Դմիտրի Կրամարենկո
Պարոն Դմիտրի Կրամարենկոն Հելսինկիի համալսարանում ստացել է մագիստրոսի կոչում: 2013 թվականից սկսած Դմիտրին աշխատել է «Vaisala» ընկերությունում և այժմ  պատասխանատու է  ԱՊՀ որոշ երկրների վաճառքների համար: Խորհրդատվական վաճառքի  մոտեցմամբ հաճախորդների բացառիկ սպասարկման միջոցով նա բազմակողմանի լուծումներ է տրամադրել բարձր ստանդարտներ ունեցող հաճախորդների համար:

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա ՀԱՀ-ի գլխավոր մասնաշենքի Աղբաբյան սրահում, և հանրության համար բաց կլինի մինչև ս.թ. ապրիլի 30-ը: Այն կշեշտադրի հյուսիսային հինգ երկրների (Շվեդիա, Դանիա, Ֆինլանդիա, Նորվեգիա և Իսլանդիա) և Հյուսիսային խորհրդի կայուն քաղաքաշինության լավագույն փորձը: Ցուցահանդեսը կներառի կանաչ քաղաքաշինական պլանավորում, ճանապարհային անվտանգություն («Vision zero»), ածխածնի «ոտնահետքի» կրճատում, կանաչ շարժունակություն (ներառյալ այլընտրանքային տրանսպորտ), օդի որակի մշտադիտարկում, թափոնների կառավարումն ու վերամշակում, ինչպես նաև քաղաքացիների մասնակցություն:

ՄԵԴԻԱԴԱՐԱՆ